ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 06 2025
  • $
    383.86
  • RUBLE
    4.88
  • 437.49
WEATHER
+17.09 oC

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

08:05 02.06.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունիսի 1-ին, ժամը 20:24-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 141-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներն ավտոմեքենայից դուրս են բերվել և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և տուժածներից մեկին մոտեցրել շտապօգնության մեքենային։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ՝ Արտաշատյան փողոցում գտնվող հարակից երկու հասցեներում․ փրկարարները կանխել են տարածումը

21:12 03.06.2025

Հրդեհ՝ Արտաշատյան փողոցում գտնվող հարակից երկու հասցեներում․ փրկարարները կանխել են տարածումը

Հունիսի 3-ին, ժամը 16:48-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուրաստան գյուղի կենտրոնական փողոցում տուն է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատյան փողոցում գտնվող հարակից երկու հասցեներում։ Հրդեհը մեկուսացվել ժամը 17։44-ին, մարվել՝ 18։26-ին: Այրվել […] ...

Իտալիան ուժի մեջ է թողել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող տղամարդու 20 տարվա ազատազրկման դատավճիռը

21:00 03.06.2025

Իտալիան ուժի մեջ է թողել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող տղամարդու 20 տարվա ազատազրկման դատավճիռը

Իտալիայի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել իտալացի զինվորական սպա Վալտեր Բիոտի 20 տարվա ազատազրկման դատավճիռը, որը մեղադրվում էր Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու մեջ։ Այս մասին հաղորդում է ANSA գործակալությունը՝ հիշեցնելով, որ բարձրագույն դատարանը՝ Վճռաբեկ դատարանը, նախկինում վերջնականապես հաստատել էր ռազմական դատարանի 29 տարի և 2 ամիս ազատազրկման դատավճիռը, որը քաղաքացիական դատավարությանը զուգահեռ քննարկում էր […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:47 03.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Ագաթանգեղոսի փ. 29, 29/1 շենքեր, Տիգրան Մեծի պող. 6-12 շենքեր, Ադամյան փ. 8-24 առանձնատներ, Հանրապետության փ. 20, 24 առանձնատներ, Կորյունի փ. 5 շենք, Կորյունի նրբ. 10, 11 շենքեր և […] ...

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընտրել է Անվտանգության խորհրդի նոր ոչ մշտական ​​անդամներ 2026-2027 թվականների համար

20:35 03.06.2025

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընտրել է Անվտանգության խորհրդի նոր ոչ մշտական ​​անդամներ 2026-2027 թվականների համար

Բահրեյնը, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը, Կոլումբիան, Լատվիան և Լիբերիան կդառնան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր ոչ մշտական ​​անդամներ 2026 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին են վկայում համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հինգշաբթի օրը կայացած քվեարկության արդյունքները։ Անվտանգության խորհրդի նոր անդամները կփոխարինեն Ալժիրին, Գայանային, Կորեայի Հանրապետությանը, Սլովենիային և Սիեռա Լեոնեին, որոնց լիազորությունների ժամկետը լրանում է 2025 թվականի դեկտեմբերի 31-ին։ […] ...

Atlantic․ Թրամփը պարբերաբար անձնական հեռախոսով զրուցում է երկրների առաջնորդների հետ

20:24 03.06.2025

Atlantic․ Թրամփը պարբերաբար անձնական հեռախոսով զրուցում է երկրների առաջնորդների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարբերաբար զրուցում է այլ պետությունների ղեկավարների հետ իր անձնական բջջային հեռախոսով և պատասխանում է մուտքային զանգերին, նույնիսկ եթե չի ճանաչում համարը, հաղորդում է ամերիկյան The Atlantic ամսագիրը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ինչպես նշում է հրատարակությունը, «նախագահի անձնական բջջային հեռախոսը շատ առումներով դարձել է դաշնային կառավարության ամենակարևոր տեխնոլոգիական միջոցը, որը Թրամփին ուղղակիորեն […] ...

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

20:14 03.06.2025

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ հունիսի 3-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, հայտնում են նախարարությունից։ «Քննարկվել են Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2025-2030 թթ․ ռազմավարական ծրագրի և դրա գործողությունների ծրագրի նախնական տարբերակները՝ հիմք ընդունելով Հայաստանի ձեռնարկությունների մրցունակության բարձրացման և ներառական տնտեսական աճի խթանման […] ...

BACK_TO_TOP