08:15 02.06.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։
22:20 03.06.2025
Այս հակասությունն ահագնացող վտանգ է մեր երկրի համար․ Գագիկ Սաֆարյանը՝ իշխանություն-եկեղեցի հարաբերությունների մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանին։ Անդրադարձ է եղել իշխանություն-եկեղեցի հարաբերություններին։ Որո՞նք են այս առճակատման քաղաքական արմատները, ո՞վ է ճիշտ այս վեճի մեջ, իսկ որքանո՞վ է ընդունելի վարչապետի քննադատություններում օգտագործված բառապաշարը։ «Վարչապետի խոսույթը չեմ ընդունում, շատ վիրավորական է, եթե անգամ դա տեղին է հնչում հոգևոր դասի որոշ ներկայացուցիչների […] ...
22:11 03.06.2025
Փոխվել է 11-մետրանոցի ժամանակ 2 հպման կանոնըՖուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB) փոխել է 11-մետրանոցների ժամանակ 2 հպման կանոնը: Նոր օրենքով՝ եթե 11-մետրանոցի ժամանակ ֆուտբոլիստը պատահականորեն 2 հպում է կատարում, ապա մրցավարը պարտավոր է հրահանգել կրկնել հարվածը, իսկ հետխաղյա 11-մետրանոցի ժամանակ այդպիսի հարվածը կգրանցվի որպես չիրացված: Ֆուտբոլի նոր օրենքը կգործածվի հուլիսի 1-ից: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Աթլետիկո» – «Ռեալ» հանդիպման […] ...
21:52 03.06.2025
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը նորդիկ-բալթյան երկրների հետ. ընդունվել է համատեղ հաղորդագրությունՀունիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների արտաքին գործերի նախարարությունների քաղաքական տնօրեններին ու ներկայացուցիչներին: Հանդիպումը կայացել է վերջիններիս տարածաշրջանային այցի շրջանակներում: Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը նշել է. «Այս այցը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ մենք էապես խորացնում ենք հարաբերությունները Նորդիկ-բալթյան երկրների […] ...
21:44 03.06.2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նախարարության և ոստիկանության անձնակազմին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ Արամ ՂազարյանինՀունիսի 3-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նախարարության և ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության նորանշանակ պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանին։ Այս մասին հայտնել են ՆԳ նախարարությունից: Արփինե Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին՝ երկարամյա ծառայության ու կատարած աշխատանքի համար։ Արփինե Սարգսյանը, շնորհավորելով նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանին, նրան մաղթել է հաջողություններ։ ՆԳ նախարարը նշել է, որ […] ...
21:33 03.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...