14:00 01.06.2025
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած սառցադաշտերի պահպանմանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի նախագահ պարոն Բահոդուր Շերալիզոդայի հետ, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
«Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական ոլորտում ձևավորված գործընկերության կարևորությունը։ Հանգամանալից քննարկում է ծավալվել համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ՝ հատկապես մթնոլորտային մոնիթորինգի, ջրային ռեսուրսների կառավարման, կլիմայի դիմակայունության բարձրացման և նորարարական բնապահպանական տեխնոլոգիաների ներդրման ուղղություններով։
Հատուկ ուշադրություն է դարձվել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և Տաջիկստանի շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի ենթակայությամբ գործող Ներդրումային ծրագրերի իրականացման կենտրոնի միջև համագործակցությանը։ Ընդգծվել է պետական հիմնարկի՝ որպես Հարմարվողականության հիմնադրամին հավատարմագրված ուղիղ հասանելիություն ունեցող կառույցի, աջակցությունը՝ Կենտրոնի հավատարմագրման գործընթացում։
Պարոն Շերալիզոդան բարձր է գնահատել ընթացիկ համագործակցությունը՝ նշելով դրա շարունակականության և խորացման կարևորությունը։ Նա հույս է հայտնել, որ արդեն 2025 թվականի ավարտին հնարավոր կլինի արձանագրել համագործակցության այս ուղղության հիմնական արդյունքը՝ Կենտրոնի հավատարմագրումը Հարմարվողականության հիմնադրամին։
Ի պատասխան՝ նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը կարևորել է երկու կառույցների միջև համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդումը և առաջարկել է ակտիվացնել փոխգործակցությունը՝ համատեղ ծրագրերի մշակման, տվյալների փոխանակման և փորձի փոխանակման ուղղությամբ, հատկապես հավատարմագրման գործընթացի հաջող ավարտից հետո։
Հանդիպման ավարտին Արա Մկրտչյանը պարոն Շերալիզոդային պաշտոնապես հրավիրել է մասնակցելու Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17), որը տեղի կունենա 2026 թվականին Հայաստանում։ Ընդգծվել է համաժողովի նշանակությունը՝ որպես հարթակ, որն ուղղված է գլոբալ համագործակցության խթանմանը կլիմայի փոփոխության, սառցադաշտերի պահպանության և կենսաբազմազանության կորստի փոխկապակցված խնդիրների լուծման հարցում»,-ասված է հաղորդագրության մեջ։
23:59 02.06.2025
Ինչպե՞ս խուսափել անտառային հրդեհներիցՈվ իրազեկված է, նա պաշտպանված է. ինչպես խուսափել անտառային հրդեհներից. Անտառային հրդեհների կանխարգելման նպատակով արգելվում է՝ վառել խարույկ արգելված վայրերում, լքել անտառն առանց համոզվելու, որ խարույկը մարված է, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում, շահագործել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաները, կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից), արևով լուսավորվող […] ...
23:55 02.06.2025
Հունիսի 3-ին կդադարեցվի Մրգաշատ բնակավայրի գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ ...
23:52 02.06.2025
Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումըՎերջին շրջանում նկատելի է օձերի հանդեպ չհիմնավորված վախի և ագրեսիայի աճ, ինչը հանգեցնում է բնության այս կարևոր օղակի ոչնչացմանը։ Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից: «Համացանցում հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են կամ առանց մասնագիտական միջամտության փորձում «վնասազերծել»՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը։ Ցանկանում ենք հիշեցնել, որ օձերը մեր էկոհամակարգի […] ...
23:47 02.06.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ հունիսի 2-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մեծ Մասրիկ համայնքներում կիրականացվեն մայիսի 22-ից 23-ը ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։ Հունիսի 5-ին Տավուշի մարզի Աչաջուր և […] ...
23:43 02.06.2025
Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի և երեխաների հետԵրեխաների պաշտպանության միջազգային օրը մայրաքաղաքում ամփոփվեց Ազատության հրապարակում կայացած բացառիկ համերգային ծրագրով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացված՝ «Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի հետ» ծրագիրը, Երևանի և մարզերի պատանի երգիչներին հնարավորություն էր տվել աշխարհահռչակ օպերային արտիստների հետ ելույթ ունենալ մեկ բեմում: Այս տոնը դարձավ ստեղծագործական ոգեշնչման նոր հարթակ մեր փոքրիկ տաղանդների համար: ...
23:39 02.06.2025
Դավիթաշենի կամրջի սկզբնամասում «Hyundai Sonata»-ն բախվել է ծառերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվելով երթևեկելի գոտումՀունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 67-ամյա Արտյոմ Ս.-ն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ատոմեքենայով Դավիթաշեն կամրջի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...