Նորվեգիա մեկնող մարդատար ինքնաթիռը շտապ փոխել է ուղղությունը սրահում ծխի պատճառով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+11.09 oC

Նորվեգիա մեկնող մարդատար ինքնաթիռը շտապ փոխել է ուղղությունը սրահում ծխի պատճառով

20:33 23.04.2024

Նորվեգական Wideroe տարածաշրջանային ավիաընկերության մարդատար ինքնաթիռը սրահում ծխի պատճառով շտապ փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել այլ վայրում։ Այս մասին հայտնում է Aviation Herald պորտալը։

Ինքնաթիռը ապրիլի 21-ին Բերգենից Նորվեգիայի Քրիստիանսանդ էր մեկնում: Ինքնաթիռը բարեհաջող օդ է բարձրացել, սակայն թռիչքի ժամանակ սրահում ծուխ է հայտնվել։

Օդաչուները որոշել են վերադառնալ օդանավակայան, ապա օդ բարձրանալ, իսկ հետադարձ թռիչքի ժամանակ ստիպված են եղել անջատել ձախ շարժիչը։ Չնայած դրան, օդանավը բարեհաջող վայրէջք  է կատարել Բերգենում մեկնելուց մոտավորապես 30 րոպե անց: Օդանավ են բարձրացել շտապօգնության աշխատակիցները, սակայն հրդեհի օջախ չեն հայտնաբերել։լ

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ծրագրում է մայիսին այցելել Ռուսաստան

09:36 18.05.2024

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ծրագրում է մայիսին այցելել Ռուսաստան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ծրագրում է մայիսին այցելել Ռուսաստան, հավանաբար Կալինինգրադ՝ քննարկելու Զապորոժիեի ատոմակայանի (ԱԷԿ) շուրջ տեխնիկական ասպեկտները, ասել է նա RIA Novosti-ին տված հարցազրույցում։ «Միգուցե դա ավելի մոտ կլինի ամսվա վերջին և այդ ժամանակ, հուսով եմ, կկարողանամ անցկացնել տեխնիկական բանակցությունների ևս մեկ փուլ», – ասել է Գրոսին՝ պատասխանելով Ռուսաստան այցելելու […] ...

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել․ Al Jazeera

09:03 18.05.2024

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել․ Al Jazeera

Գազայի տարբեր հատվածներում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող «Ջաբալիա» փախստականների ճամբարի վրա հարձակումների հետեւանքով զոհվել է հինգ մարդ, մի քանիսը վիրավորվել են։ Մեկ մարդ զոհվել է ճամբարի արևմուտքում գտնվող դպրոցի վրա հարձակման հետևանքով։ Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ և Խան Յունիս […] ...

ԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տուն

23:48 17.05.2024

ԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տուն

ԱՄՆ-ը Կիևին չի մղում հարվածներ հասցնելու Ռուսաստանի տարածքին։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Մենք չենք խրախուսում Ռուսաստանի տարածքի վրա ԱՄՆ-ի տրամադրած զենքերով հարձակումները, սա մեր քաղաքականությունն է, որը չի փոխվել»,- ասել է նա։ ...

ԱՄՆ դատարանը Փելոսիի տան վրա հարձակվողին դատապարտել է 30 տարվա ազատազրկման

23:19 17.05.2024

ԱՄՆ դատարանը Փելոսիի տան վրա հարձակվողին դատապարտել է 30 տարվա ազատազրկման

ԱՄՆ դատարանը 30 տարվա ազատազրկման է դատապարտել ծնունդով կանադացի Դեյվիդ Դեփեյփին, ով 2022 թվականի հոկտեմբերին հարձակվել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսիի տան վրա և վիրավորել նրա ամուսնուն, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Սան Ֆրանցիսկոյի դատարանում։ «Երեք հարյուր վաթսուն ամիս»,- պատասխանել է դատական ​​ներկայացուցիչը այն հարցին, թե քանի տարվա ազատազրկման է դատապարտվել Դեփեյփը։ 2022 […] ...

Փարիզում ապացուցված են համարում այն, որ հենց Բաքուն է հրահրել անջատողական շարժումը Նոր Կալեդոնիայում

22:41 17.05.2024

Փարիզում ապացուցված են համարում այն, որ հենց Բաքուն է հրահրել անջատողական շարժումը Նոր Կալեդոնիայում

Նոր փաստեր են ի հայտ գալիս, որոնք ապացուցում են, որ Ֆրանսիային պատկանող Նոր Կալեդոնիայում շարունակվող զանգվածային անկարգությունների հրահրմանը առնչություն է ունեցել Ադրբեջանը: Ֆրանսիական մամուլը գրում է, որ այդպես Բաքուն փորձում է ստիպել Փարիզին հրաժարվել Հայաստանին աջակցելու ծրագրերից:  Ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Փարիզը Բաքվի սադրանքին ի պատասխան: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Արդեն […] ...

Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

21:44 17.05.2024

Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Մայիսի 17-ին Ստրասբուրգում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան՝ ընդգծելով ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ հարթակում գործընկերության խորացման միջոցով ընձեռնվող հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ […] ...

BACK_TO_TOP