08:38 26.04.2024
Սան Պաուլոյի համալսարանի բրազիլացի գիտնականները մշակել են արհեստական ինտելեկտի (AI) գործիք՝ ճանապարհների վրա վայրի կենդանիներին հայտնաբերելու և նրանց հետ կապված վթարների թիվը նվազեցնելու համար: Հետազոտությունը հրապարակվել է Scientific Reposts (SciRep) գիտական ամսագրում։
Բրազիլիան աշխարհում ամենահարուստ կենսաբանական բազմազանությունն ունի։ Երկրում մեքենաների պատճառով ամեն վայրկյան սպանվում է մոտ 16 վայրի կենդանի, իսկ մեքենաների զոհ դարձող ողնաշարավորների թիվը ամեն տարի մոտենում է 475 միլիոնի:
Հետազոտողները ստեղծել են տվյալների բազա՝ հինգ տեսակի կենդանիների հազարավոր պատկերներով, որոնց պարբերաբար հարվածում են մեքենաները:
Մասնագետները արհեստական ինտելեկտին վարժեցրել են ներկայացված կենդանիներին իրական ժամանակում ճանաչելու համար։ Այնուհետև նրանք փորձարկել են համակարգը՝ ապացուցելու դրա արդյունավետությունը:
Թիմը հույս ունի դիմել տեխնոլոգիական ընկերությունների օգնությանը՝ իր նեյրոնային ցանցը Բրազիլիայի ճանապարհային հսկողության համակարգերում ներդնելու համար: Եթե դա հնարավոր լինի անել, ապա արհեստական ինտելեկտը կկարողանա վարորդներին զգուշացնել ճանապարհին վայրի կենդանու հայտնվելու մասին՝ ծանուցումներ ուղարկելով նավիգացիոն ծրագրին։
Գործիքը կարող է նաև պաշտպանել մարդկանց խոշոր գիշատիչների հետ հանդիպումից:
20:15 29.07.2025
Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայան20:15 29.07.2025
Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այցելել է Կապանի օդանավակայան, ծանոթացել նրա աշխատանքին, տեխնիկական զինվածությանն ու կահավորմանը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: ...
20:08 29.07.2025
Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետՀուլիսի 29-ին, Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեդիայի միջև դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարության վրա: Վերահաստատվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող […] ...
19:48 29.07.2025
Զախարյանն ապաքինվել է վիրուսից«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ապաքինվել է վիրուսից և վերսկսել մարզումները։ Այս մասին հաղորդում է Sport24-ը։ «Զախարյանը հուլիսի 28-ին մարզման առաջին հատվածն ընդհանուր խմբի հետ է անցկացրել։ Ամեն ինչ լավ է»,- ասել է բասկյան ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ ֆուտբոլիստը հուլիսի 14-ից ապաքինվում էր վիրուսից։ Նա տարբեր վնասվածքների պատճառով 2024/25 […] ...
19:37 29.07.2025
Անահիտ Մանասյանը հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետ։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է երեխաների իրավունքների ոլորտում ՄԻՊ հաստատության կողմից իրականացվող ծրագրերն ու առաջնահերթ ուղղությունները։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը մշտապես գտնվում են իր […] ...
19:30 29.07.2025
Թաիլանդը գերի է վերցրել 18 կամբոջացի զինվորիԹաիլանդի ցամաքային ուժերը սահմանին տեղի ունեցած բախումից հետո գերի են վերցրել 18 կամբոջացի զինվորի, երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է Թաիլանդի ցամաքային ուժերի խոսնակ, գեներալ-մայոր Վինտհայ Սուվարին։ Գեներալի ճեպազրույցը հեռարձակվել է The Reporters առցանց հեռուստաալիքով։ «Ցամաքային զորքերի երկրորդ ռազմական շրջանը հայտնել է Սիսակետ նահանգում սահմանին տեղի ունեցած բախումից հետո 18 կամբոջացի զինծառայողների գերեվարման մասին: Վիրավոր կամբոջացի […] ...