Ֆինլանդիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ուժերի ներգրավմամբ զորավարժությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+23.17 oC

Ֆինլանդիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ուժերի ներգրավմամբ զորավարժությունները

09:59 26.04.2024

Ուրբաթ օրը Ֆինլանդիայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունների շարքը, որոնց մի մասը տեղի կունենա Ռուսաստանի սահմանին մոտ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էին Ֆինլանդիայի ցամաքային զորքերը, զորավարժություններին ընդհանուր առմամբ կմասնակցի 20 հազար զինվորական։

«Նետ 24» անվան տակ ամենամոտ զորավարժությունները տեղի կունենան երկրի հարավ-արևմուտքում գտնվող Նիինիսալո պոլիգոնում ապրիլի 26-ից մայիսի 14-ը։ Դրանցում կներգրավվի շուրջ 2,6 հազար զինվոր, այդ թվում՝ Լատվիայից, Էստոնիայից եւ Մեծ Բրիտանիայից։

Զուգահեռաբար, մայիսի 27-31-ը Ուսիմաա շրջանի Հելսինկիի հարևանությամբ տեղի կունենա Scimitar 24 դասընթացը։ Դրանց կմասնակցի մոտ 4,8 հազար մարդ, որոնց թվում են զրահատանկային բրիգադի, Պորի բրիգադի և «Ուտի» որսորդական գնդի զինվորականները։ Այս զորավարժությունների ընթացքում կօգտագործվեն նաև ուղղաթիռներ։

ՀՕՊ զորավարժությունները նախատեսված են մայիսի 14-23-ը երկրի արևմուտքում՝ Լոխթայում, որին կմիանան նաև Գերմանիայից ժամանած զինվորականները։ Մայիսի 13-ից 25-ը ԱՄՆ զինվորականների հետ համատեղ Ռովայարվիում (Լապլանդիա) կանցկացվեն հրետանային զորավարժություններ։

Զորավարժությունների գագաթնակետը, որը կոչվում է «Հյուսիսային անտառ 24», նախատեսվում է անցկացնել մայիսի 26-31-ը և տեղի կունենա երկրի հյուսիսում գտնվող «Ռովայարվա» փորձադաշտում, որը գտնվում է Ռուսաստանի հետ սահմանից ոչ հեռու: Դրան կմասնակցեն 4,5 հազար ֆինն զինվորներ, 2 հազար զինվորներ ԱՄՆ-ից եւ 400 զինվորներ Նորվեգիայից։

Վերջին տարիներին Ռուսաստանը հայտարարել է ՆԱՏՕ-ի աննախադեպ ակտիվության մասին իր արևմտյան սահմաններում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Մասիս քաղաքում. կա զոհ

08:24 15.07.2025

ՃՏՊ Մասիս քաղաքում. կա զոհ

Հուլիսի 15-ին, ժամը 04:59-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:15 15.07.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հրդեհ ավտոմեքենայում

08:08 15.07.2025

Հրդեհ ավտոմեքենայում

Հուլիսի 15-ին, ժամը 00:56-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր գյուղի սկզբնամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենայում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:51-ին, մարվել՝ 02:00-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան։ ...

Հրդեհ Եղվարդ քաղաքում

08:00 15.07.2025

Հրդեհ Եղվարդ քաղաքում

Հուլիսի 15-ին, ժամը 01:26-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում՝ գործարանի տարածքում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

23:59 14.07.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

23:57 14.07.2025

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

Հուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Կրակի դեմ […] ...

BACK_TO_TOP