Սանկտ Պետերբուրգում ոստիկանը կրակել և սպանել է տղամարդուն, որն ատրճանակով վիրավորել է իր գործընկերոջը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+13.09 oC

Սանկտ Պետերբուրգում ոստիկանը կրակել և սպանել է տղամարդուն, որն ատրճանակով վիրավորել է իր գործընկերոջը

11:45 26.04.2024

Սանկտ Պետերբուրգում ոստիկանն իր ծառայողական զենքն օգտագործել է տղամարդու դեմ, որն իրեն շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու ժամանակ ատրճանակով ծանր վիրավորել է մեկ այլ ոստիկանի։ Հարձակվողը մահացել է ստացած վերքից, հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ քաղաքի և Լենինգրադի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

Ինչպես պարզաբանել է ոստիկանությունը, ապրիլի 26-ին՝ ժամը 05:45-ի սահմաններում, շտապօգնության բրիգադը մեկնել է Անգլիսկի պողոտայի 60 տան բնակարան՝ օգնելու էպիլեպսիայի բուժման համար 100 հաբ ընդունած 42-ամյա քաղաքացուն։ Տղամարդու մայրը շտապօգնություն է կանչել, իսկ բժիշկները դեպքի վայր են կանչել ոստիկանություն՝ անվտանգությունն ապահովելու համար։

«Երբ բժիշկները փորձել են տղամարդուն դուրս բերել բնակարանից՝ հիվանդանոց տեղափոխելու համար, նա հագուստի տակից հանել է ատրճանակը և կրակել ոստիկանի վրա, որին ի պատասխան՝ երկրորդ ոստիկանը, համաձայն «Ոստիկանության մասին» օրենքի, կիրառել է ծառայողական զենք և կրակել զինված տղամարդու ուղղությամբ։ Հարձակվողը մահացել է ստացած վերքերից»,-նշվում է հաղորդագրությունում։

Վիրավոր աշխատակիցը ծանր վիճակում տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է անցկացնում։

ՌԴ Քննչական կոմիտեի Սանկտ Պետերբուրգի գլխավոր քննչական վարչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բաքվի ու Մոսկվայի միջև նոր դիվանագիտական առճակատում է. ինչի՞ հետ է դա կապված

23:01 06.05.2025

Բաքվի ու Մոսկվայի միջև նոր դիվանագիտական առճակատում է. ինչի՞ հետ է դա կապված

Բաքուն Մոսկվային մեղադրում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման վերաբերյալ հետաքննությունն արհեստականորեն ձգձգելու ու մեղավորներին թաքցնելու մեջ: Հիշեցնենք՝ «Ազալ» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը կործանվել էր Ղազախստանի օդային տարածքում՝ ենթադրաբար Ռուսաստանի հակաօդային համակարգի կողմից խոցվելու հետևանքով: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանական AПA լրատվական գործակալությունն այսօր տեղեկություն է տարածել այն մասին, որ ադրբեջանական պետական կառույցներն […] ...

Շիրակում ՌԴ քաղաքացին «ՈւԱԶ»-ով վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

22:45 06.05.2025

Շիրակում ՌԴ քաղաքացին «ՈւԱԶ»-ով վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։05-ի սահմաններում Գյումրի քաղաքից դեպի Ոսկեհասկ տանող ավտոճանապարհին ռուսական զորամասի «ՈւԱԶ» մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի բնակիչ 67-ամյա Թագուհի Փ․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Գյումրի» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական վարչությունում […] ...

Ինձ համար նա այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Ֆլիկը` Յամալի մասին

22:36 06.05.2025

Ինձ համար նա այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Ֆլիկը` Յամալի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է ակումբի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի խաղի մասին։ «Լամինը շատ խորամանկ ու խելացի խաղացող է։ Ինձ համար նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է այս պահին։ Ես հպարտ եմ նրա բոլոր նվաճումներով», – լրագրողների հետ զրույցում ասել է Ֆլիկը։ Ընթացիկ մրցաշրջանում Յամալը ակումբի կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 15 գոլի […] ...

Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը. Փաշինյան

22:16 06.05.2025

Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Խաղաղությունը ֆիսկալ կայունության ապահովման կարևորագույն երաշխիքն է. Վահե Հովհաննիսյան

22:11 06.05.2025

Խաղաղությունը ֆիսկալ կայունության ապահովման կարևորագույն երաշխիքն է. Վահե Հովհաննիսյան

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Միլանում մասնակցել է Ասիական զարգացման բանկի 58-րդ տարեկան համաժողովին։ Միջոցառման շրջանակներում նախարարը, մասնավորապես, մասնակցել է ԱԶԲ Կառավարիչների պլենար նիստին, Ասիական զարգացման հիմնադրամի դոնորների նիստին` պայմանավորված այն հանգամանքով, որ այս տարի Հայաստանը համալրել է դոնորների շարքը, ինչպես նաև ԱԶԲ բիզնես նստաշրջանին։ Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: ԱԶԲ […] ...

SHANTNEWS

22:00 06.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP