Վրաստանում առաջին ընթերցմամբ ընդունված «Գործակալների մասին» օրինագիծն անհամատեղելի է ԵՄ–ի հետ. պետդեպ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+23.17 oC

Վրաստանում առաջին ընթերցմամբ ընդունված «Գործակալների մասին» օրինագիծն անհամատեղելի է ԵՄ–ի հետ. պետդեպ

11:57 26.04.2024

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է Վրաստանում առաջին ընթերցմամբ ընդունված «գործակալների մասին օրենքի» վերաբերյալ հարցին։ Այս անգամ հարցի նախապատմությունը Եվրախորհրդարանի կողմից ապրիլի 25-ին ընդունված բանաձևն էր, որը կոչ է անում Եվրամիությանն ու արևմտյան գործընկերներին վերանայել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը և պատժամիջոցներ կիրառել «Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։

Պատելին հարցրել են՝ արդյոք ԱՄՆ Կոնգրեսում այս հարցի շուրջ քննարկում եղել է, ինչին ի պատասխան նա ասել է, որ մտադիր չէ մեկնաբանել Կոնգրեսում որևէ խորհրդակցություն՝ միաժամանակ կրկնելով, որ «օրինագծի բովանդակությունը աներևակայելի մտահոգիչ է» և նմանօրինակ օրինագիծ կա Կրեմլում և այն երկրներում, որտեղ «հետապնդում են լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին»։

«Կարծում ենք, որ նման օրենսդրությունն անհամատեղելի է Եվրամիության նպատակների հետ, ինչի մասին Վրաստանն ինքը հայտարարել է, որ շահագրգռված է նման ապագայով»,- ասել է Պատելը։

Ի դեպ, ապրիլի 25-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Վրաստանում «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։

Բանաձևի ամբողջական տեքստի հետ մեկտեղ, որտեղ ասվում է, որ Վրաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները չպետք է սկսվեն, քանի դեռ «գործակալների մասին օրենքն» ուժի մեջ է, Եվրախորհրդարանը քվեարկեց հետևյալ փոփոխությունների օգտին.

Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրամիության խորհրդին և Եվրամիության գործընկերներին պատժամիջոցներ կիրառել Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ, որը «ևս մեկ անգամ փորձում է խաթարել երկրի արևմտյան կուրսը հօգուտ Ռուսաստանի շրջելու», և «որը գործում է իր ժողովրդի շահերի դեմ»։
Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին գնահատել «գործակալների իրավունքի» ազդեցությունը Վրաստանի կողմից վիզային ռեժիմի ազատականացման չափանիշների կատարման վրա, հատկապես՝ հիմնարար իրավունքների մասով, «որը Եվրոպական միության երկրների հետ վիզային ռեժիմի ազատականացման քաղաքականության ամենակարևոր բաղադրիչն է»,
Կոչ է անում «Վրացական երազանքին» հետ կանչել սահմանադրական փոփոխությունների տեսքով նախաձեռնված նախագիծը, որը «սահմանափակում է ԼԳԲՏ իրավունքները և հարձակվում է ոչ միայն ԼԳԲՏ համայնքի, այլև խոսքի ազատության և ազատ քաղաքացիական հասարակության վրա»։
Նրանք Վրաստանի իշխանություններին կոչ են անում ազատ արձակել Միխեիլ Սաակաշվիլիին «մարդասիրական նկատառումներով և հնարավորություն տալ նրան բուժում ստանալ արտերկրում»։
Բանաձևին կողմ է քվեարկել 425, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30 պատգամավոր։ Եվրախորհրդարանի բանաձևը պարտադիր կատարման չէ: Պատժամիջոցների կիրառման մասին որոշումը պետք է ընդունի Եվրամիության խորհուրդը, իսկ Եվրահանձնաժողովը պետք է որոշի, թե՝ արդյոք պետք է ուսումնասիրի օրենքի ազդեցությունը վիզային ռեժիմի ազատականացման չափանիշների կատարման վրա։

Վրաստանի խորհրդարանը, չնայած բազմաթիվ բողոքի ցույցերին, 2024 թվականի ապրիլի 17-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Խորհրդարանի տվյալներով, օրենքը վերջնական՝ երրորդ ընթերցմամբ ակնկալվում է ընդունել մայիսի 17-ին։

Վրաստանի գործընկեր երկրների ու կազմակերպությունների գնահատմամբ՝ գործակալների օրենքը կխոչընդոտի երկրի եվրաինտեգրմանը, իսկ իշխող կուսակցությունը պնդում է, որ այն «եվրոպական է»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:15 15.07.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հրդեհ ավտոմեքենայում

08:08 15.07.2025

Հրդեհ ավտոմեքենայում

Հուլիսի 15-ին, ժամը 00:56-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր գյուղի սկզբնամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենայում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:51-ին, մարվել՝ 02:00-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան։ ...

Հրդեհ Եղվարդ քաղաքում

08:00 15.07.2025

Հրդեհ Եղվարդ քաղաքում

Հուլիսի 15-ին, ժամը 01:26-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում՝ գործարանի տարածքում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

23:59 14.07.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

23:57 14.07.2025

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

Հուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Կրակի դեմ […] ...

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

23:50 14.07.2025

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

Հուլիսի 13-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդիսավոր բացումը: Ուղիղ մեկ շաբաթ մինչև հուլիսի 20-ը երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ավելի քան 100 ֆիլմ, այդ թվում այնպիսիք, որոնք արժանացել են Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակների: Կինոփառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղեր: Պատվավոր հյուրերի շարքում են կինոյի միջազգային մեծություններ՝ Ամիր Նադերին, Աբդերահման Սիսակոն, Աթինա Ցանգարին, Ֆեդոն Պապամայքլը, […] ...

BACK_TO_TOP