Լոռու մարզում գործող կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը ձեռքի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+32.09 oC

Լոռու մարզում գործող կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը ձեռքի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

11:10 02.05.2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ   «Վանաձոր» բժշկական կենտրոն Աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք, եղունգային ֆալանգի բաց կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել մի կին։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Ղարիբյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ բուժօգնության դիմած կինը Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Նաիրա Ա․-ն է, ով վնասվածքը ստացել է կարի ֆաբրիկաներից մեկում աշխատանքի ժամանակ ձեռքը անզգուշությամբ կարի մեքենայի տակ գցելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 15.07.2025

SHANTNEWS

62-ամյա տղամարդուն դանակահարած երիտասարդը ձերբակալվել է

17:54 15.07.2025

62-ամյա տղամարդուն դանակահարած երիտասարդը ձերբակալվել է

Հուլիսի 11-ին՝ ժամը 20:54-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 62-ամյա տղամարդ: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Վարդանանց-Հանրապետության փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 62-ամյա տղամարդուն կտրող-ծակող գործիքով հարվածել է Երևանի բնակիչ 36-ամյա երիտասարդը: […] ...

ԱԱԾ տնօրենի երեք տեղակալները վերանշանակվել են իրենց պաշտոններում

17:49 15.07.2025

ԱԱԾ տնօրենի երեք տեղակալները վերանշանակվել են իրենց պաշտոններում

Վարչապետը որոշումներ է ստորագրել, ըստ որոնց՝ ԱԱԾ երեք պաշտոնյաների վերանշանակել է իրենց պաշտոններում: ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում վերանշանակվել է Արամ Հակոբյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հակոբյանին վերանշանակել ազգային […] ...

Գևորգ Պապոյանն ընդունել է Ուրուգվայի դեսպանին

17:42 15.07.2025

Գևորգ Պապոյանն ընդունել է Ուրուգվայի դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 15-ին ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները, հնարավոր համագործակցության ուղիները։ Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական արտադրանքի արտահանման խթանմանը, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև B2B հանդիպումների կազմակերպման հնարավորությանը՝ Ուրուգվայի շուկայում հայկական արտադրանքի առաջմղման […] ...

Ինչպե՞ս ապահովել փոքրիկների անվտանգությունը տանը, հատկապես՝ պատուհանների մոտ

17:24 15.07.2025

Ինչպե՞ս ապահովել փոքրիկների անվտանգությունը տանը, հատկապես՝ պատուհանների մոտ

Ինչպե՞ս ապահովել փոքրիկների անվտանգությունը տանը, հատկապես՝ պատուհանների մոտ: Ի՞նչ վտանգներ կան, և ինչպե՞ս կանխել դրանք: Մանրամասները՝ Առողջապահության նախարարության տեսանյութում: «Վերահսկե՛ք երեխաներին: Երբեք մի՛ թողեք նրանց առանց հսկողության, նույնիսկ` մի պահ, քանի որ ոչ մի անվտանգության միջոց չի կարող փոխարինել մեծահասակի ուշադրությանը»: ...

ԱՄՆ-ում կասեցրել են ՌԴ-ի դեմ մաքսատուրքերի օրինագիծը՝ Թրամփի նախատեսած միջոցների պատճառով

17:12 15.07.2025

ԱՄՆ-ում կասեցրել են ՌԴ-ի դեմ մաքսատուրքերի օրինագիծը՝ Թրամփի նախատեսած միջոցների պատճառով

ԱՄՆ Սենատը կասեցրել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի՝ Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ 500 տոկոս մաքսատուրքեր սահմանելու օրինագծի առաջխաղացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է POLITICO-ն՝ վկայակոչելով Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունի հայտարարությանը։ Այս որոշումը կայացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը լուծելու մասին հայտարարությունների ֆոնին։ «Կարծես թե, այս պահին […] ...

BACK_TO_TOP