11:24 02.05.2024
«Վրաստանի արևմտյան կուրսը վտանգի տակ է»,- այս վերտառությամբ հայտարարություն է տարածել ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը, փոխանցում է «Ալիք մեդիան»:
Մայիսի 1-ի հայտարարության մեջ Միլլերը դատապարտում է «գործակալների մասին» օրենքը, դատապարտում է նաև խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնությունները և նշում, որ իշխող «Վրացական երազանքի» հակաարևմտյան հռետորաբանությունը Վրաստանին կանգնեցրել է անկայուն ուղու վրա։
«Միացյալ Նահանգները դատապարտում է Կրեմլից ոգեշնչված «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որն այսօր առաջ է քաշվել Վրաստանի խորհրդարանում, և կառավարության կեղծ նարատիվները, որ տարածում են արվածն արդարացնելու համար: Իշխող կուսակցության անդամները հստակ հայտարարել են, որ օրենքի նպատակն է լռեցնել քննադատական ձայնը և ոչնչացնել Վրաստանի կենսունակ քաղաքացիական հասարակությանը, որը ցանկացած ժողովրդավարական երկրում իշխանությունը վերահսկելու անհրաժեշտ մեխանիզմ է»,- հայտարարել է Միլլերը:
Հայտարարության մեջ Միլլերը նշել է, որ Վրաստանի իշխանությունների հայտարարություններն ու գործողությունները անհամատեղելի են ժողովրդավարական արժեքների հետ, որոնք ընկած են ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամակցության հիմքում, և այդպիսով սպառնում են եվրատլանտյան ինտեգրման Վրաստանի ուղուն։
«Մեկնաբանությունները, որոնք սխալ են բնութագրում Վրաստանին տրված
օտարերկրյա օգնությունը, որը մենք տրամադրել ենք 32 տարի՝ ամրապնդելու նպատակով Վրաստանի տնտեսությունը, ժողովրդավարությունը և ռուսական ագրեսիան զսպելու կարողությունը, հիմնովին խաթարում են Վրաստանի կառավարության և ժողովրդի հետ մեր ամուր հարաբերությունները:
Մենք կանգնած ենք վրաց ժողովրդի կողքին և աջակցում ենք, որպեսզի նրա ձայնը լսելի լինի։ Մենք դատապարտում ենք բռնությունը խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ»:
Միլլերն ընդգծել է՝ խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքը ճնշելու համար ուժի կիրառումն անընդունելի է: Պետդեպը կոչ է անում իշխանություններին թույլ տալ խաղաղ ցուցարարներին շարունակել օգտվել խոսքի ազատության իրենց իրավունքից:
«Գործակալների մասին օրենքը», պաշտոնապես՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագիծը», երկրորդ ընթերցմամբ ընդունվել է մայիսի 1-ին։ Մնում է երրորդ՝ վերջնական լսումը։
Երեկ՝ մայիսի 1-ին, հատուկջոկատայինները ցուցարարների դեմ կիրառել են ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: Կան տուժածներ և բերման ենթարկվածներ:
20:28 15.07.2025
Զելենսկին պարզեցրել է Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու գործընթացըՎլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ստորագրել է բազմակի քաղաքացիության մասին օրենքը, որը պարզեցնում է այլ երկրների քաղաքացիների համար ուկրաինական անձնագիր ստանալու գործընթացը և թույլ է տալիս զրկել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվողներին քաղաքացիությունից։ «Ես ստորագրել եմ բազմակի քաղաքացիության մասին օրենքը։ Մենք արդեն կարող ենք սկսել որոշել առաջին գործընկեր պետություններին, որոնց հետ կներդրվի բազմակի քաղաքացիություն», – գրել […] ...
20:17 15.07.2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն ԳալագերինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Նախագահը, ողջունելով Ջոն Գալագերին, բարձր է գնահատել վերջինիս ջանքերն՝ ուղղված հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդմանը և դրանց զարգացման գործում արձանագրված առաջընթացին։ Վահագն Խաչատուրյանը հատուկ ընդգծել է Միացյալ Թագավորության աջակցությունը՝ Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների, մասնավորապես՝ քաղաքացիական […] ...
20:08 15.07.2025
Սիյարտոն հույս ունի, որ Թրամփի սպառնալիքը Ռուսաստանին 50 օրից անտեղի կլինիՀունգարիան ակնկալում է, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված նախազգուշացումը 50 օրից անտեղի կլինի, քանի որ նրանք կկարողանան համաձայնության գալ Ուկրաինայի հարցում։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Ռուսաստանի դեմ 100% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու հնարավորության մասին։ «Մենք հույս ունենք, որ Դոնալդ […] ...
19:51 15.07.2025
Պաշտպանության նախարարի տեղակալը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պետքարտուղարի հետՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հուլիսի 15-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պետքարտուղար Պավել Բեյդայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից և նշում, որ հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Լեհաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։ ...
19:45 15.07.2025
ԵՄ արտաքին գործերի նախարարները օգոստոսի վերջին կքննարկեն Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործման հարցըԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները օգոստոսի վերջին կքննարկեն Ուկրաինային ռազմական մատակարարումները ֆինանսավորելու համար ռուսական ակտիվների օգտագործման հնարավորությունը։ Այս մասին նա ասել է ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք այսօր այս թեման չենք քննարկել։ Այն կքննարկվի օգոստոսի վերջին կայանալիք Գիմնիչի (արտաքին գործերի նախարարների ոչ […] ...