Պակիստանում ավտոբուսն ընկել է կիրճը. առնվազն 20 մարդ է զոհվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+30.09 oC

Պակիստանում ավտոբուսն ընկել է կիրճը. առնվազն 20 մարդ է զոհվել

09:31 03.05.2024

Պակիստանում մարդատար ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ևս 20-ը վիրավորվել, հայտնում է Geo TV-ն։

Ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսը Ռավալպինդից Գիլգիթ էր շարժվում, և վթարը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում: Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ վթարը տեղի է ունեցել Չիլաս քաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա, ավտոբուսն ընկել է ձորը չափից ավելի արագության պատճառով։

Ոստիկանության փոխհանձնակատար Ֆայազ Ահմեդը Geo News-ին հայտնել է, որ առնվազն հինգ վիրավոր ուղեւորների վիճակը ծանր է։

«Վթարի վայրում ավարտվել է փրկարարական գործողությունը, որին ներգրավվել են նաև բանակային ուղղաթիռներ»,- ասել է նա։

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։ Վարչապետը նաև հանձնարարել է պատկան մարմիններին՝ տուժածներին ցուցաբերել հնարավոր բժշկական օգնությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին պարզեցրել է Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու գործընթացը

20:28 15.07.2025

Զելենսկին պարզեցրել է Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու գործընթացը

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ստորագրել է բազմակի քաղաքացիության մասին օրենքը, որը պարզեցնում է այլ երկրների քաղաքացիների համար ուկրաինական անձնագիր ստանալու գործընթացը և թույլ է տալիս զրկել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվողներին քաղաքացիությունից։ «Ես ստորագրել եմ բազմակի քաղաքացիության մասին օրենքը։ Մենք արդեն կարող ենք սկսել որոշել առաջին գործընկեր պետություններին, որոնց հետ կներդրվի բազմակի քաղաքացիություն», – գրել […] ...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին

20:17 15.07.2025

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Նախագահը, ողջունելով Ջոն Գալագերին, բարձր է գնահատել վերջինիս ջանքերն՝ ուղղված հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդմանը և դրանց զարգացման գործում արձանագրված առաջընթացին։ Վահագն Խաչատուրյանը հատուկ ընդգծել է Միացյալ Թագավորության աջակցությունը՝ Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների, մասնավորապես՝ քաղաքացիական […] ...

Սիյարտոն հույս ունի, որ Թրամփի սպառնալիքը Ռուսաստանին 50 օրից անտեղի կլինի

20:08 15.07.2025

Սիյարտոն հույս ունի, որ Թրամփի սպառնալիքը Ռուսաստանին 50 օրից անտեղի կլինի

Հունգարիան ակնկալում է, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված նախազգուշացումը 50 օրից անտեղի կլինի, քանի որ նրանք կկարողանան համաձայնության գալ Ուկրաինայի հարցում։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Ռուսաստանի դեմ 100% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու հնարավորության մասին։ «Մենք հույս ունենք, որ Դոնալդ […] ...

SHANTNEWS

20:00 15.07.2025

SHANTNEWS

Պաշտպանության նախարարի տեղակալը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պետքարտուղարի հետ

19:51 15.07.2025

Պաշտպանության նախարարի տեղակալը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պետքարտուղարի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հուլիսի 15-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պետքարտուղար Պավել Բեյդայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից և նշում, որ հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Լեհաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։ ...

ԵՄ արտաքին գործերի նախարարները օգոստոսի վերջին կքննարկեն Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործման հարցը

19:45 15.07.2025

ԵՄ արտաքին գործերի նախարարները օգոստոսի վերջին կքննարկեն Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործման հարցը

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները օգոստոսի վերջին կքննարկեն Ուկրաինային ռազմական մատակարարումները ֆինանսավորելու համար ռուսական ակտիվների օգտագործման հնարավորությունը։ Այս մասին նա ասել է ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք այսօր այս թեման չենք քննարկել։ Այն կքննարկվի օգոստոսի վերջին կայանալիք Գիմնիչի (արտաքին գործերի նախարարների ոչ […] ...

BACK_TO_TOP