Տեղի է ունեցել «Մշակույթի զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+25.09 oC

Տեղի է ունեցել «Մշակույթի զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը

18:37 03.05.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել «Մշակույթի զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարար, հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը:

Հոգաբարձումների խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ ԿԳՄՍ, Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչներ:

Նախարարն անդրադարձել է «Մշակութային զարգացման հիմնադրամի» նպատակներին ու գործունեությանը՝ կարևորելով նոր կառույցի դերակատարումը.

«Մշակույթի բարեփոխումների փուլում կարևորել ենք այս կառույցի ձևավորումը և ակնկալում ենք արդյունավետ և տեսանելի բովանդակային աշխատանք, որը կբարելավի մշակութային գործունեության միջավայրը, ինչպես նաև կնպաստի մեր հարուստ մշակույթի ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը, ոլորտի տեսանելիության բարձրացմանն ու հանրահռչակմանը»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Մշակույթի զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստի օրակարգում ընդգրկված էին «Մշակույթի զարգացման» հիմնադրամի նպատակների, 2024 թ. գործունեության, նախահաշվի, կառուցվածքի և հաստիքացուցակի, տնօրենի ընտրության չափանիշների վերաբերյալ հարցերը:

«Մշակույթի զարգացման» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Ավետիսյանը ներկայացրել է հիմնադրամի նպատակները ու գործունեության ոլորտները, տարեկան ծրագիրը, կառուցվածքը և հաստիքացուցակը, հիմնադրամի 2024 թվականի նախահաշիվը և ոչ ֆինանսական ցուցանիշները:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև «Մշակույթի զարգացման» հիմնադրամի գործունեությանն առնչվող տարբեր հարցեր։

ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի թիվ 306-Ա որոշմամբ ստեղծվել է «Մշակույթի զարգացման» հիմնադրամը և հաստատվել է կանոնադրությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հետախուզվողը հայտնաբերվել է Ձորաղբյուր գյուղում

17:40 04.06.2025

Հետախուզվողը հայտնաբերվել է Ձորաղբյուր գյուղում

Համայնքային ոստիկանության օպերատիվ վերլուծական վարչության և Մարաշի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 3-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում հայտնաբերել և Մարաշի բաժին են ներկայացրել Երևանի բնակիչ 35-ամյա մի տղամարդու։ Նա մայիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից […] ...

Ներկայացվել է Ներքին գործերի նախարարության` 2024 թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

17:32 04.06.2025

Ներկայացվել է Ներքին գործերի նախարարության` 2024 թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

ՀՀ ներքին գործերի նախարարությանը 2024 թվականին հաստատված ծրագրով հատկացվել է 91 մլրդ դրամ: Ճշտված թիվը կազմել է 100 մլրդ 957 մլն դրամ, փաստացի կատարողականը եղել է 98 մլրդ դրամ, որը կազմում է ծրագրված ցուցանիշի 97.2 տոկոսը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային […] ...

Հայկական Docus ստարտափը ներդնում է արհեստական բանականությամբ առողջապահական առաջին լուծումը Հայաստանում

17:24 04.06.2025

Հայկական Docus ստարտափը ներդնում է արհեստական բանականությամբ առողջապահական առաջին լուծումը Հայաստանում

Առողջապահության ոլորտում տեխնոլոգիական և գիտական առաջընթացի խթանման, բժշկի և բուժառուի միջև հաղորդակցության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև հիվանդությունների վաղ կանխարգելման մշակույթի ձևավորման նպատակով արհեստական բանականությամբ աշխատող առողջապահական օգնական` հայկական Docus ստարտափը մշակել է համակարգ, որի միջոցով մարդիկ կարող են հետևել իրենց առողջական վիճակին, ստանալ լաբորատոր հետազոտությունների վերլուծություն և անհատականացված առաջարկներ։  Հայաստանում առաջին անգամ առողջապահական ոլորտում ներդրվում […] ...

Երեք ակումբ հետաքրքրված է Վալերի Ծառուկյանի ծառայություններով

17:17 04.06.2025

Երեք ակումբ հետաքրքրված է Վալերի Ծառուկյանի ծառայություններով

«Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը կարող է հեռանալ ակումբից, հաղորդում է «РБ Спорт»-ը։ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երեք նորեկները` Կալինինգրադի «Բալթիկան», Մոսկվայի «Տորպեդոն» և «Սոչին»։ Երեք ակումբներն էլ մտադիր են ամրապնդել կազմն ու թիմ հրավիրել Ծառուկյանին։ Հայազգի ֆուտբոլիստը «Նիժնի Նովգորոդ» է տեղափոխվել 2024 թ. հունվարին, 31 խաղում խփել է 4 գոլ, […] ...

Պարեկներին է ներկայացրել մարտական փամփուշտներ, ապա կուլ տվել ինչ-որ դեղահաբեր

17:12 04.06.2025

Պարեկներին է ներկայացրել մարտական փամփուշտներ, ապա կուլ տվել ինչ-որ դեղահաբեր

Հունիսի 2-ին Երևանի պարեկները Կորյունի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Հյունդայի» մակնիշի մի մեքենա։ Վարորդը ներկայացրել է մարտական փամփուշտներ, այնուհետև կուլ տվել ինչ-որ դեղահաբեր, որոնցից չորսն ընկել է գետնին։ Երևանի բնակիչ 32-ամյա վարորդը ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ ...

Վթարային ջրանջատում՝ Կոտայքի մարզում

17:07 04.06.2025

Վթարային ջրանջատում՝ Կոտայքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 5-ին ժամը 10:00-ից մինչև հունիսի 6-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի Վ. Աղբյուրակ Թաղամասի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Քարաշամբ, Արգել, Զորավան, Կարենիս, Քաղսի, Նոր Գյուղ, Կոտայք գյուղերի, Արզնի գյուղի 11, 12, 13 փողոցների, Արամուս գյուղի՝ […] ...

BACK_TO_TOP