08:26 04.05.2024
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել անհապաղ վտարել Հենրի Կուելարին (D-TX)՝ նրա մեղադրական եզրակացության համար՝ ադրբեջանական մոտ վեց հարյուր հազար դոլար կաշառք ստանալու համար: Մեղադրական եզրակացությունը մանրամասն մեղադրանքներ է ներկայացնում առ այն, որ Կոնգրեսի Ադրբեջանի հանձնախմբի համանախագահ Հենրի Կուելար զգալի գումարներ է ընդունել ադրբեջանական պետության կողմից վերահսկվող կառույցներից՝ ադրբեջանամետ օրենսդրության առաջխաղացման դիմաց:
«Մենք կոչ ենք անում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին անհապաղ քվեարկել Հենրի Կուելարին վտարելու օգտին, դատապարտել Ադրբեջանի լկտի միջամտությունը մեր ամերիկյան ժողովրդավարությանը և ընդունել կանոնադրական միջոցներ՝ կանխելու Ադրբեջանի կոռումպացված Ալիևների ընտանիքի կողմից ԱՄՆ արտաքին քաղաքականությունն իր օգտին կեղծելու շարունակական փորձերը»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
Համաձայն դաշնային մեղադրական եզրակացության` պատգամավոր Կուելարը և նրա կինը մեղադրվում են ադրբեջանական պետական նավթային ընկերությունից և այլ օտարերկրյա կազմակերպություններից ավելի քան 598,000 դոլար ստանալու մեջ՝ ԱՄՆ Կոնգրեսում ադրբեջանական շահերն առաջ մղելու դիմաց:
Մեղադրական եզրակացության մեջ հստակ ասվում է, որ «Ադրբեջանից կաշառքի դիմաց Հենրի Կուելարը խոստացել է ազդել ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա՝ հօգուտ Ադրբեջանի»։ Հենրի Կուելարը, ի թիվս այլ բաների, համաձայնել է ազդել մի շարք օրենսդրական միջոցների վրա, որոնք առնչվել են Հայաստանի հետ Ադրբեջանի հակամարտությանը։
2013 թվականի հունվարին պատգամավոր Կուելարը ադրբեջանական կապերի օժանդակությամբ մեկնել է Թուրքիա և Ադրբեջան: Այդ ուղևորությունը, որի արժեքը կազմում էր մոտ $20,000, հովանավորվել էր Ամերիկացիների և եվրասիացիների խորհրդի կողմից, որը նախագահում էր Քեմալ Օքսուզը։ Նա հետագայում դատապարտվել է այն փաստը թաքցնելու համար, որ իր խմբի կողմից կազմակերպված մյուս ուղևորությունները դեպի Ադրբեջան վճարվել են SOCAR-ի՝ Ադրբեջանի կառավարության կողմից ֆինանսավորվող նավթային ընկերության կողմից: Պատգամավոր Կուելարի այցը հիմք է դրել կոռուպցիոն գործարքների համար:
ԱՄՆ Հայ դատի գրասենյակի հաղորդմամբ` այսօրվա մեղադրական եզրակացության մեջ բացահայտված կոնգրեսական Կուելարի և ադրբեջանցի պաշտոնյաների միջև հաղորդակցության փոխանակումը ցույց է տալիս դավադրության վառ պատկերը: Ի պատասխան ադրբեջանցի դիվանագետի՝ ԱՄՆ օրենսդրության հետ կապված օգնության խնդրանքին, Կուելարը պատրաստակամություն է հայտնել օգնելու՝ հայտարարելով, որ «կփորձի առավելագույնս» ազդել օրենսդրական արդյունքների վրա, որոնք բարենպաստ են Ադրբեջանի համար:
Արդարադատության դեպարտամենտի տվյալներով՝ պատգամավոր Կուելարը և նրա կինը՝ Իմելդան, ուրբաթ օրը հանձնվել են իշխանություններին: Հյուսթոնի դաշնային դատավորին առաջին ներկայանալուց հետո նրանք ազատ են արձակվել յուրաքանչյուրը 100,000 դոլար գրավի դիմաց:
Կուելարի և նրա կնոջ դեմ մեղադրանքները ներառում են կաշառակերություն, դավադրություն և փողերի լվացում:
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...
23:54 02.05.2025
Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառովՍտավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...
23:50 02.05.2025
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...
23:44 02.05.2025
Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 02.05.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...