09:55 07.05.2024
Իսրայելի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի մասին համաձայնագրի նախագիծը նախատեսում է Գազայի հատվածի ողջ տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնում։ Այս մասին ասված է փաստաթղթի տեքստում, որը հրապարակել է քաթարական Al Araby Al Jadeed հրատարակությունը։
Փաստաթղթի նախագծի համաձայն՝ Գազայի հատվածում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը կսկսվի համաձայնագրի իրականացման առաջին փուլում։ Դրան հասնելու համար համաձայնագրի երաշխավորները կնախաձեռնեն «անհրաժեշտ գործողություններ և պլաններ տների, քաղաքացիական օբյեկտների և քաղաքացիական ենթակառուցվածքների համապարփակ վերակառուցման և տուժածներին փոխհատուցում վճարելու համար մի շարք երկրների և կազմակերպությունների, այդ թվում՝ Եգիպտոսի, Կատարի եւ ՄԱԿ-ի հսկողության ներքո»: Վերականգնման ծրագիրը կընդգրկի երեքից հինգ տարի ժամկետ:
Համաձայնագրի նախագծում նշվում է նաև, որ անկլավի բնակիչներին, ովքեր կորցրել են իրենց տները, պետք է տրամադրվեն ժամանակավոր կացարաններ։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է խաղաղ բնակիչներին տեղավորելու համար կառուցել առնվազն 60 հազար ժամանակավոր շենք և տեղադրել 200 հազար վրան։
15:35 02.05.2025
Ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե որքան լավն է նա․ Մխիթարյանը՝ Յամալի մասինՀենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղից հետո գովեստի խոսքեր է ասել կատալոնական ակումբի 17-ամյա ֆուտբոլիստ Լամին Յամալի մասին, հաղորդում է ՈՒԵՖԱ-ն: «Ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե նա որքան լավ խաղացող է: Նա ֆուտբոլիստ է, որը փայլում է: Մենք փորձում էինք կանգնեցնել նրան, բայց այնքա՜ն դժվար էր, քանի որ […] ...
15:27 02.05.2025
Բարեվարքությունը հանրային ծառայողի կարևոր արժանիք․ երկօրյա վերապատրաստման դասընթաց ՆԳՆ-ումԻ՞նչ սկզբունքներով պետք է առաջնորդվեն հանրային ծառայողները, ի՞նչ հետևանք կարող է ունենալ վարքագծի կանոնների խախտումը և ինչպե՞ս է սահմանվում շահերի բախման հասկացությունը․ այս և այլ առանցքային թեմաներն էին ապրիլի 28-ից 29-ը ՆԳ նախարարությունում տեղի ունեցած Բարեվարքության հարցերով վերապատրաստման օրակարգում: Երկօրյա վերապատրաստման նպատակն էր զարգացնել բարեվարքության համակարգի վերաբերյալ ՆԳՆ հանրային ծառայողների գիտելիքները։ Դասընթացին մասնակցում էր Ոստիկանության, […] ...
15:20 02.05.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ վերջինիս աշխատանքի շնորհիվ երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ոլորտներ: «Հայաստան-Չինաստան հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են: Մեր բարեկամական և ավանդական հարաբերությունները նաև պարտավորեցնող են, որպեսզի […] ...
15:14 02.05.2025
Մեկնարկում է մայիս ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը. ԿԳՄՍՆՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուստարվա «Ամսվա լավագույններ» (մայիս) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն: […] ...
15:07 02.05.2025
Կփոխվի նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման կարգը. նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել լիցենզիայի տրամադրման կարգերում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը։ Առաջարկվում է ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ կատարել խմբագրումներ՝ փոփոխելով նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջը, ինչպես նաև նշված հաստատություններում իջեցնելով հիմնական աշխատողների տոկոսային շեմը։ Ըստ հիմնավորման՝ […] ...