11:50 07.05.2024
Առնվազն 20 մարդ է զոհվել երեքշաբթի, երբ Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքի թիրախներին։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով բժիշկներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ իսրայելական ռազմական ինքնաթիռները թիրախ են դարձրել նաև Ալ-Շաթի փախստականների ճամբարում տեղահանվածների դպրոցը: Հարվածների արդյունքում մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ։
Մայիսի 6-ին The Times of Israel-ը հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է խաղաղ բնակիչների տարհանումը Ռաֆահի արևելյան թաղամասերից՝ նախապատրաստվելով պլանավորված ռազմական գործողությանը: Երեկոյան Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ մեկ օրում զինվորականները Ռաֆահի շրջանում հարձակվել են պաղեստինյան արմատականների ավելի քան 50 թիրախների վրա։ Ավելի ուշ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ երկրի ռազմական կաբինետը միաձայն որոշել է շարունակել Ռաֆահում գործողությունը՝ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման վրա ճնշում գործադրելու նպատակով։ Մայիսի 7-ին Իսրայելի պաշտպանության բանակը վերահսկողության տակ է վերցրել Եգիպտոսի հետ Գազայի հատվածի սահմանային Ռաֆահ անցակետի պաղեստինյան կողմը։ Ինչպես նշել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը, զինվորականները թիրախավորված հակաահաբեկչական գործողություն են սկսել Ռաֆահի արևելյան հատվածում։
09:00 16.07.2025
Պաղեստինը կոչ է արել ԵՄ-ին ակտիվացնել ջանքերը Գազայի պատերազմը դադարեցնելու համարՊաղեստինի ինքնավարությունը կոչ է անում Եվրամիությանը (ԵՄ) ակտիվացնել ջանքերը՝ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հասնելու համար, Բրյուսելում ԵՄ-ի և ԵՄ հարավային հարևանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Ֆարսին Աղաբեկյանը։ «Պաղեստինը կոչ է անում Եվրամիությանը ակտիվացնել ջանքերը՝ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հասնելու և իր բնակչությանը մարդասիրական օգնության անխափան մատակարարումն […] ...
08:51 16.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:46 16.07.2025
Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 10 դեպք․ փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերինՀուլիսի 15-ին, ժամը 18:08-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան, Գյումրի, Իջևան, Վանաձոր, Սպիտակ, Տաշիր և Թումանյան քաղաքներում տապալվել են ծառեր, վնասվել տանիքի թիթեղ, առկա է բեմահարթակի երկաթե կառուցատարրերի ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական […] ...
08:41 16.07.2025
Թրամփը կարծում է, որ Պուտինը խաղաղություն է ցանկանում ՈւկրաինայումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ցանկանում է խաղաղություն հաստատել Ուկրաինայում։ «Նա հաճախ է ասել, որ խաղաղություն է ուզում։ Եվ ես կարծում եմ, որ նա ուզում է։ Հուսով եմ՝ նա ուզում է։ Մենք շուտով կիմանանք, և դա կարող է լինել 50 օրից էլ պակաս ժամանակում», – լրագրողներին ասել է Թրամփը […] ...
08:31 16.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելիՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:21 16.07.2025
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը տեղի կունենա Չինաստանում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ըՉինաստանը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Տյանցզինում կանցկացնի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «ՇՀԿ գագաթնաժողովը տեղի կունենա Տյանցզինում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը», – նրա խոսքերն է մեջբերում Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը իր կայքում։ Արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը […] ...