11:50 09.05.2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայքի բաժին է զանգահարել Վայոց ձորի մարզի բնակիչ 65-ամյա Ռադիկ Վ․-ն և հայտնել, որ ինքը ընկերություններից մեկի պահակն է, ՍՊԸ-ի տարածք են մուտք գործել անհայտ մակնիշի մեքենայով 3 քաղաքացի, որոնցից մեկի վրա շունը հարձակվել է և կծել, վերջիններս էլ զենքով կրակել են շանը:
Ահազանգի վայր են մեկնել ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 17։00-ին Երևանի բնակիչ 39-ամյա Գեղամ Մ․-ն, Արարատի մարզի բնակիչներ 44-ամյա Սամվել Ս․-ի և 44-ամյա Վահե Մ․-ի հետ, իր կողմից վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով մուտք են գործել ընկերության տարածք ավտոմեքենայի խափանման պատճառով օգնություն խնդրելու համար, որտեղ շունը հարձակվել է Գեղամ Մ․-ի վրա և կծել նրան`աջ թևի շրջանում պատճառելով վնասվածքներ, ինչից հետո վերջինս վերցրել է նշված ավտոմեքենայի բեռնախցիկում քանդված վիճակում գտնվող, իր անվամբ հաշվառված «ԻԺԿ» մոդելի, 1 փողանի 16 տրամաչափի որսորդական ողորկափող հրացանով կրակել է: Գեղամ Մ․-ն շան կծելու հետևանքով ստացած «Աջ թևի պատռած վերք» մարմնական վնասվածքով դիմել է «Վայքի բուժմիաորում» ՓԲԸ:
Դեպքի փաստով ոստիկանության Վայքի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք հրացանի հետ միասին փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով Գեղամ Մ․-ն ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունում որպես բաժնի պետ։
Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
16:20 16.07.2025
Հուլիսի 16-21-ը Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱրարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում հուլիսի 16-21-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 16-ին կեսօրից հետո, 17-21-ի գիշերը և կեսօրից առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսիս 16-17-ին […] ...
16:08 16.07.2025
25-ամյա երիտասարդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմիցՀուլիսի 13-ին Արմավիրի մարզի պարեկները Տալվորիկ գյուղի վարչական տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ Մյասնիկյան գյուղի բնակիչ 25-ամյա վարորդը 2018 թվականի դեկտեմբերի 22-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում է ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: Նա տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժին: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ...
16:00 16.07.2025
Հայաստանը դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամագրվելու համարԴիմել ենք Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամագրվելու համար։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք նախորդող շրջանում ՇՀԿ-ում ունենք դիտորդի կարգավիճակ: Այնպես չէ, որ մենք ինչ-որ, այսպես ասած, զրոյական վիճակից հանկարծ որոշեցինք, որ կազմակերպության անդամ ենք դառնում. Ընդ որում՝ սա նաև կապված է կազմակերպությունում տեղի ունեցող բովանդակային և կառուցվածքային փոփոխությունների հետ: […] ...
15:49 16.07.2025
Լոռու քրեական ոստիկանները 25-ամյա երիտասարդին ձերբակալել են գողության պահինՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները հուլիսի 11-ին՝ ժամը 23.20-ին, օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վանաձոր քաղաքի բնակիչներից մեկը փորձում է Ուկրշին թաղամասում գտնվող տնակից գողություն կատարել։ Քրեական ոստիկաններն անմիջապես մեկնել են նշված հասցե, որտեղ նկատել են բժշկական դիմակով և շինարարական ձեռնոցներով մի երիտասարդի: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք լինգը: Վանաձորի բնակիչ 25-ամյա […] ...
15:40 16.07.2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը դատապարտվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկմանՍտամբուլի դատարանը ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին դատապարտել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է Habertürk-ը։ Դատարանի վճիռը կբողոքարկվի,հայտնել են պաշտպանները։ Դատարանի որոշումը չի նախատեսում քաղաքական գործունեության արգելք։ Իմամօղլուի դեմ գործը հարուցվել է հունվարի վերջին, երբ նա կոշտ արտահայտություններ է արել Ստամբուլի դատախազ Ակին Գյուրլեքի հասցեին, ինչը դատախազությունը համարել է պաշտոնյայի նկատմամբ վիրավորանք: ...
15:31 16.07.2025
Ավելի հավանական է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից․ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի հավանական է համարում, որ Հայաստանը դուրս կգա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, քան կապասառեցնի իր անդամակցությունն այդ կազմակերպությանը։ Այս մասին նա հայտարարել է այսօրվա ասուլիսի ընթացքում։ «Ավելի հավանական է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա, քան կապասառեցնի իր անդամակցությունն այդ կազմակերպությանը»,- նշել է Փաշինյանը։ ...