10:51 10.05.2024
Երեկ՝ մայիսի 9-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արագածտնի մարզային վարչությունում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Օպերատիվորեն նշված վայր ժամանած ոստիկնաններն ու պարեկները հայտնաբերել են «Mercedes» և «Lada» մակնիշի ավտոմեքնաներ: «Mercedes»-ի առջևի դիմապակու, իսկ «Lada»-ի կողային հատվածի ապակու վրա են հայտնաբերվել կրակոցի հետքեր: Դեպքի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի քննչական վարոչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և կրակոցներ արձակած քաղաքացու ինքնությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են կրակոցներ արձակողի ինքնությունը, ով Արագածոտնի մարզի բնակիչ 50-ամյա Վահե Մ-ն է, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ նրան ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:37 01.05.2025
Երևանը ջազ է լսումԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...
23:28 01.05.2025
Ամերիկացի դիվանագետները բանակցություններ են վարել Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչների հետԱմերիկացի դիվանագետները այս շաբաթ Նյու Յորքում բանակցություններ են վարել Սիրիայի նոր կառավարության ներկայացուցիչների հետ՝ կոչ անելով նրանց պայքարել ահաբեկչության և Իրանի դեմ։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը։ «Կարող եմ ձեզ ասել, որ Պետդեպարտամենտի պաշտոնյաները ապրիլի 29-ին Նյու Յորքում հանդիպել են Սիրիայի անցումային իշխանության հետ», – ասել […] ...