11:41 10.05.2024
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 20-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան 1-ին նրբանցքի, Ներսիսյան փողոցի թիվ 1, 3, 5, 7 բազմաբնակարան շենքերի, Իսահակյան փողոցի 2-րդ փակուղո գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Նորաբաց բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 16-ին ժամը 13:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 2, 6, 8, 10 բազմաբնակարան շենքերի, Երկաթուղայինների փողոցի թիվ 1, 1ա, 3, 5, 6 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 16-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Հայանիստ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ («Երևան-Արմավիր» Dպ 500 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով` մայիսի 15-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 10-ը ժամը 18:00-ն, մայրուղային գազատարի 9,1 կմ (կմ 0÷9,1) հատվածից սնուցվող «Էտրո», «Հիպերնովա», «Սարանդ», «Խճաքար Մուսա» («Գաստոպ»), «Էս Կա Վի», «Ֆայերգազ», «Շահումյան գազ», «Արմ գազ», «Ֆրիվեյ Էքսպրես», «Արտ-Թամ», «Հովնան-Լիան» ՍՊԸ-ների և «Արտակ» ԱԿ-ի գազամատակարարումը կիրականացվի պահանջվող ռեժիմների խախտումով։
Տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով՝ մայիսի 7-ին և 8-ին նախատեսված պլանային աշխատանքները տեղափոխվել են և կիրականացվեն մայիսի 14-ին ժամը 09:00-ից մինչև մայիսի 15-ը ժամը 19:00-ն ժամանակահատվածում, ինչի պատճառով կդադարեցվի Արագածոտնի մարզի Արտաշավան, Սաղմոսավան, Ուշի, Կարբի, Օհանավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Բյուրական, Անտառուտ, Ագարակ, Կոշ, Ուջան, Աղձք, Ոսկեհատ բնակավայրերի և Աշտարակ քաղաքի Տանձանոց թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 13-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան և Ջրաշեն թաղամասերի գազասպառողների, ինչպես նաև հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 13-ին ժամը 09։30-ից մինչև մայիսի 14-ը ժամը 19։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն բնակավայրի կենտրոնական թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 13-ին ժամը 13:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մ.Պապյան փողոցի թիվ 1, 13, Հ.Ավետիսյան փողոցի թիվ 2, 2ա, 4, 6, 8, 10, 12 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ («Վանաձոր-Ալավերդի» Dպ 700 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով մայիսի 13-ին ժամը 09։00-ից մինչև մայիսի 14-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի, Կուրթան, Վարդաբլուր, Հոբարձի, Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Պուշկինո, Լոռի Բերդ, Ագարակ, Լեջան, Յաղդան, Կողես, Բովաձոր, Ուռուտ, Սվերդլով բնակավայրերի, Տաշիր քաղաքի, Սարատովկա, Կաթնառատ, Կրուգլայա Շիշկա, Մեդովկա, Լեռնահովիտ, Պրիվոլնոյե, Մեծավան, Միխայելովկա, Նորաշեն, Պետրովկա, Արծնի, Սարչապետ բնակավայրերի գազասպառողների, նշված տարածաշրջաններում գործող ԱԳԼՃԿ-ների, տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 10-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Քասախ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:
16:31 16.07.2025
Օրբանը դեմ է ԵՄ բյուջեից Ուկրաինային 100 միլիարդ եվրո հատկացնելունՀունգարիան համաձայն չէ Եվրամիության 2028-2034 թվականների յոթամյա բյուջեի նախագծի հետ, որը նախատեսում է 100 միլիարդ եվրոյի հատկացում Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտության ընթացքում աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը երկրի կառավարության նիստից առաջ, որտեղ կքննարկվի Բրյուսելից ստացված առաջարկը։ Օրբանի խոսքով՝ Եվրահանձնաժողովի բյուջետային նախաձեռնությունը «զարմացրել է բոլոր» ԵՄ անդամներին։ «Ուկրաինան դարձել է Բրյուսելի […] ...
16:20 16.07.2025
Հուլիսի 16-21-ը Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱրարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում հուլիսի 16-21-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 16-ին կեսօրից հետո, 17-21-ի գիշերը և կեսօրից առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսիս 16-17-ին […] ...
16:08 16.07.2025
25-ամյա երիտասարդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմիցՀուլիսի 13-ին Արմավիրի մարզի պարեկները Տալվորիկ գյուղի վարչական տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ Մյասնիկյան գյուղի բնակիչ 25-ամյա վարորդը 2018 թվականի դեկտեմբերի 22-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում է ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: Նա տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժին: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ...
16:00 16.07.2025
Հայաստանը դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամագրվելու համարԴիմել ենք Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամագրվելու համար։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք նախորդող շրջանում ՇՀԿ-ում ունենք դիտորդի կարգավիճակ: Այնպես չէ, որ մենք ինչ-որ, այսպես ասած, զրոյական վիճակից հանկարծ որոշեցինք, որ կազմակերպության անդամ ենք դառնում. Ընդ որում՝ սա նաև կապված է կազմակերպությունում տեղի ունեցող բովանդակային և կառուցվածքային փոփոխությունների հետ: […] ...
15:49 16.07.2025
Լոռու քրեական ոստիկանները 25-ամյա երիտասարդին ձերբակալել են գողության պահինՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները հուլիսի 11-ին՝ ժամը 23.20-ին, օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վանաձոր քաղաքի բնակիչներից մեկը փորձում է Ուկրշին թաղամասում գտնվող տնակից գողություն կատարել։ Քրեական ոստիկաններն անմիջապես մեկնել են նշված հասցե, որտեղ նկատել են բժշկական դիմակով և շինարարական ձեռնոցներով մի երիտասարդի: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք լինգը: Վանաձորի բնակիչ 25-ամյա […] ...
15:40 16.07.2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը դատապարտվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկմանՍտամբուլի դատարանը ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին դատապարտել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է Habertürk-ը։ Դատարանի վճիռը կբողոքարկվի,հայտնել են պաշտպանները։ Դատարանի որոշումը չի նախատեսում քաղաքական գործունեության արգելք։ Իմամօղլուի դեմ գործը հարուցվել է հունվարի վերջին, երբ նա կոշտ արտահայտություններ է արել Ստամբուլի դատախազ Ակին Գյուրլեքի հասցեին, ինչը դատախազությունը համարել է պաշտոնյայի նկատմամբ վիրավորանք: ...