10:50 14.05.2024
ՀՀ ՊԵԿ-ը տեղեկացնում է, թե որ դեպքում է հայտարարագրի լրացման ժամանակ ընտրվում «Համաձայն չեմ տեղեկատվության հետ» նշատուփը
«Համաձայն չեմ տեղեկատվության հետ» նշատուփն ընտրվում է այն դեպքում, երբ հայտարարատուն համաձայն չէ համակարգի կողմից ինքնաշխատ լրացված տեղեկատվության հետ և կարող է լրացնել այլ տեղեկատվություն։
Ի՞նչ անել այն դեպքում, երբ ինքնաշխատ լրացված տվյալներում բացակայում է հարկային գործակալի վերաբերյալ տեղեկատվությունը
Ինքնաշխատ լրացված տեղեկատվությունում հարկային գործակալի (գործատու) վերաբերյալ բացակայող տեղեկատվությունը հայտարարատուն կարող է լրացնել «Ավելացնել գործակալ» կոճակի միջոցով։
Ինչպե՞ս լրացնել բանկային ավանդի տոկոսը
Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի առաջին բաժնի երկրորդ գլխում անհրաժեշտ է ավելացնել հարկային գործակալ և եկամտի տեսակից ընտրել «Ավանդի տոկոս»։ Համակարգը եկամտային հարկը կհաշվարկի ինքնաշխատ։
Ինչպե՞ս լրացնել պարտքային արժեթղթերի տոկոսը
Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի առաջին բաժնի երկրորդ գլխում անհրաժեշտ է ավելացնել հարկային գործակալ և եկամտի տեսակից ընտրել «պարտքային արժեթղթերի տոկոս»։ Եկամտային հարկի գումարը հայտարարատուն պետք է լրացնի ինքնուրույն։
Ինչպե՞ս լրացնել արժեթղթերից ստացվող չհարկվող եկամուտները
Արժեթղթերից ստացվող այն եկամուտները, որոնք ենթակա չեն հարկման լրացվում են Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի երկրորդ բաժնում՝ «Նվազեցվող եկամտի տեսակից» ընտրելով [2.24] տողը՝ «Արժեթղթերից եկամուտներ»։
Ո՞ր տողում է անհրաժեշտ լրացնել սոցիալական փաթեթի տարեկան գումարը
Եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) երկրորդ բաժնում լրացվում են ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ տվյալ հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի ստացած նվազեցվող (չհարկվող) եկամուտները։ Մասնավորապես, հաշվարկի (հայտարարագրի) երկրորդ բաժնի [2.11] տողում (Անհատույց ստացվող եկամուտներ) լրացվում են ՀՀ պետական մարմինների որոշումների հիման վրա ֆիզիկական անձանց համար (օգտին) կատարված վճարումները։
Արդյո՞ք անհրաժեշտ է հայտարարագրել աշխատողի գործուղման ծախսերի փոխհատուցման համար ստացված գումարները և ո՞ր տողում
Եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) երկրորդ բաժնում լրացվում են ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ տվյալ հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի ստացած նվազեցվող (չհարկվող) եկամուտները։ Մասնավորապես՝ հաշվարկի [2.9] տողում լրացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմաների (չափերի) սահմաններում աշխատողի գործուղման հետ կապված ծախսերի գծով փոխհատուցման գումարները։
Ո՞ր տողում պետք է լրացնել պետության կողմից սոցիալական վճար վճարող հանդիսացող քաղաքացու կուտակային կենսաթոշակային կառավարչին կատարված վճարումները
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով կուտակային կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում ֆիզիկական անձի համար (օգտին) ՀՀ պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցները լրացվում են Եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) [2.5] տողում։
20:14 01.05.2025
Բաղրամյան գյուղում թոնրատուն է այրվել20:14 01.05.2025
Բաղրամյան գյուղում թոնրատուն է այրվելՄայիսի 1-ին, ժամը 17:50-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի Հակոբյան փողոցում այրվում է թոնրատուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։07-ին, մարվել՝ 18։26-ին: Այրվել են թոնրատունը (20 քմ), կենցաղային իրեր և հարակից խորդանոցի տանիքի փայտե […] ...
19:51 01.05.2025
Արթուր Սերոբյանի գեղեցիկ գոլը «Շերիֆի» կազմումՄոլդովայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Տիրասպոլի «Շերիֆը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է «Զիմբրուին»։ Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը, որը 22-րդ րոպեին հեռվից գեղեցիկ հարվածով խփել է իր թիմի երկրորդ գոլը։ Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 14-ին։ View this post on Instagram A post shared by FC […] ...
19:36 01.05.2025
Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի տարածքում մեքենայի է հարվածելԻսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի Մայս ալ-Ջաբալ և Բլիդա գյուղերի միջև ընկած տարածքում հարվածել է մարդատար մեքենայի, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: «Անօդաչու թռչող սարքը կառավարվող հրթիռ է օգտագործել երկու բնակավայրի միջև ընկած մայրուղով երթևեկող բեռնատարին հարվածելու համար։ Հարվածից զոհվել է մեկ լիբանանցի և երկու սիրիացի։ Տրանսպորտային միջոցն ամբողջությամբ […] ...
19:17 01.05.2025
Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից. Fox NewsՄայք Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից, հայտնում է Fox News-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ X սոցիալական ցանցում Politico-ն գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը ԱՄՆ առաջնորդի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում Մայք Ուոլցին փոխարինելու առաջատար թեկնածուն է: ...
19:10 01.05.2025
«Հայանտառ» ՊՈԱԿ-ն անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում է նախաձեռնել«Հայանտառ» ՊՈԱԿ-ն անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում է նախաձեռնել։ Միջոցառումն անցկացվելու է պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, նախաձեռնող քաղաքացիական խմբերի, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներգրավմամբ։ Մասնակիցներին տեղում կտրամադրվեն ձեռնոցներ, պարկեր ու բահեր։ Հավաքված աղբի տեղափոխումն աղբավայր ևս կապահովվի։ Հաշվի առնելով մաքրվող տարածքների՝ մայրուղուն կից գտնվելու հանգամանքը՝ մասնակիցների անվտանգությունը և տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունը […] ...