11:20 15.05.2024
Ապրիլի 29-ին, ժամը 2.50-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին: Վիրաբույժը հայտնում էր, որ երկու ժամ առաջ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխված կալանավորին բուժօգնություն ցույց տալուց հետո, հիվանդանոցի ճառագայթաբանական սենյակում հայտնաբերվել են բժշկական կպչուն ժապավենով իրար ամրացված բջջային հեռախոսներ։
Վաղարշապատի ոստիկանները մեկնեցին հիվանդանոց: Նրանք հայտնաբերեցին բջջային երեք հեռախոս, լիցքավորման երկու լար, դյուրակիր շարժական ինտերնետ կապ և մեկ ականջակալ, իսկ բժշկական կենտրոնի վերելակի աթոռի տակ հայտնաբերվեց ծխախոտի տուփ, մեջը` բժշկական ձեռնոցի առանձնացված մասերից պատրաստված երեք փաթեթ` լցված մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով, ընդհանուր 28,31 գրամ քաշով։
Վաղարշապատի քրեական հետախույզներն անցան գործի, արագ ստացան օպերատիվ տվյալներ, որոնք իրացնելիս, հաղորդում ստանալուց մոտ երկու ժամ անց, թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով Վաղարշապատ քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի տներից մեկում ձերբակալվեց և ոստիկանության Վաղարշապատի բաժին տեղափոխվեց Երևանի բնակիչ 41-ամյա մի տղամարդ: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին թղթե փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով, նաև մեկ փաթեթ, որի մեջ կար մեթամֆետամինի նմանվող սպիտակ փոշենման զանգված:
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում պարզվեց, որ երևանցին քրեակատարողական հիմնարկի մի կալանավորի մատնանշած վայրից՝ Երևան քաղաքի Արշակունյաց փողոցում գտնվող մի բակից, ապրիլի 28-ին վերցրել է հեռախոսներն ու տեխնիկան, թմրամիջոցները և, նախնական համաձայնության գալով, դրանք թաքցրել է հիվանդանոցում: Սակայն բուժօգնության տեղափոխված կալանավորը, իր կամքից անկախ հանգամանքներում, չի կարողացել դրանք վերցնել:
41-ամյա երևանցին Վաղարշապատի քննչական բաժնում ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:19 01.05.2025
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 29 մարդՀինգշաբթի առավոտյան Իրանի հյուսիսարևելյան Խորասան Ռազավի նահանգում տեղի է ունեցել 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ ըստ Ռիխտերի սանդղակի: Տուժել է 29 մարդ, հայտնում է Mehr գործակալությունը։ «Չնայած երկրաշարժը նյութական վնաս չի պատճառել, սակայն տուժել է 29 մարդ»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։ Mehr-ի փոխանցմամբ՝ բոլոր տուժածները վնասվածքներ են ստացել երկրաշարժից փրկվելու փորձի ժամանակ։ Հինգշաբթի ավելի վաղ իրանական […] ...
16:10 01.05.2025
Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել ՆախիջևանումԱդրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ զորավարժությունները տեղի են ունեցել առանձին համազորային բանակի 2025 թվականի պատրաստության պլանի համաձայն։ Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումները տագնապ ազդանշանով առաջ են քաշվել նախապես սահմանված շրջաններ։ Ստուգվել են անձնակազմի մանևրելիությունը, ինչպես նաև հրամանատարական կազմի գործողությունները՝ օպերատիվ իրադրության պայմաններում։ Ադրբեջանի […] ...
16:00 01.05.2025
Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներովԱկտիվիստ Արթուր Չախոյանը հայտնել է, որ իրեն մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով։ Ֆեյսբուքի իր էջում նա գրել է, որ մեղադրանքը ներկայացվել է իրեն հիվանդանոցում։ Ապրիլի 30-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ ծեծկռտուքին միացել է նաև Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։ ...
15:44 01.05.2025
Ստամբուլում մոտ 300 մարդ է ձերբակալվել անօրինական բողոքի ակցիաներ անցկացնելու փորձի համարՍտամբուլի իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները կենտրոնական Թաքսիմ հրապարակի շրջակա տարածքներում՝ այնտեղ չարտոնված մայիսմեկյան ցույցերի անցկացումը կանխելու համար։ Ժամանակակից իրավաբանների ասոցիացիան հայտնել է, որ գրեթե 300 մարդ ձերբակալվել է չթույլատրված ինքնաբուխ բողոքի ցույցեր կազմակերպելու փորձի համար։ Շիշլիի շրջանում ոստիկանության կողմից ձերբակալվել է առնվազն 13 մարդ, հիմնականում՝ երիտասարդներ։ Ձերբակալություններ են կատարվել նաև Բեշիկթաշ շրջանում։ Իրավապաշտպանների խոսքով՝ […] ...
15:28 01.05.2025
Մահացել է մոլորակի ամենատարեց բնակիչըԻնա Կանաբարո Լուկասը՝ աշխարհի ամենատարեց բնակիչը, մահացել է 116 տարեկան հասակում: Այս մասին հայտնել է LongeviQuest կազմակերպությունը, որը զբաղվում է երկարակյացների մասին տեղեկատվության իսկության ստուգմամբ: «LongeviQuest-ը տխրությամբ հայտարարում է Բրազիլիայի Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի Պորտու Ալեգրի քաղաքում աշխարհի ամենատարեց մարդու՝ Ինա Կանաբարո Լուկասի մահվան մասին», – ասվում է հրապարակման մեջ։ Կազմակերպությունը պարզաբանել է, որ […] ...
15:22 01.05.2025
Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը վկայում է ամերիկյան իշխանությունների հակասական մոտեցման մասին․ ԲաղայիԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները նպատակ ունեն խաթարել զարգացող երկրների միջև հարաբերությունները, Թեհրանը կդիմադրի Վաշինգտոնի տնտեսական ճնշմանը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Իրանի և մի շարք այլ պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ՝ Իրանի […] ...