13:35 16.05.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի այս փուլում ամենակարևոր արձանագրումը համարում է ԽՍՀՄ փլուզման պահին իրավական ուժով գոյություն ունեցած սահմանը վերարտադրելու վերաբերյալ ձևավորված և հաստատված սկզբունքը, որը գործելու է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ամբողջ երկայնքով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին մայիսի 16-ին կառավարության նիստում՝ ներկայացնելով Տավուշում իրականացված սահմանազատման արդյունքները։
Անդրադառնալով Ոսկեպար-Բաղանիս հին ճանապարհի վերաբերյալ այս ընթացքում բարձրաձայնված մտահոգություններին՝ Փաշինյանը հավաստիացրեց, որ այն սահմանազատման արդյունքում ոչ միայն ամբողջությամբ ՀՀ դե յուրե վերահաստատված ինքնիշխան տարածքում է, այլև, ըստ էության, նոր հանգամանքների բերումով երթևեկության համար այլևս անվտանգ է դարձել։
Ինչ վերաբերում է Ոսկեպարի եկեղեցուն, ապա, ըստ վարչապետի, սահմանազատումից հետո բավականին մեծ տարածություն է առկա եկեղեցու և սահմանային գծի հատվածում։
«Ինչո՞ւ խնդիր չկա Ոսկեպար-Բաղանիս և Բերքաբերի հատվածներում, որովհետև մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է։
Ինչո՞ւ մենք որոշակի խնդիրներ կարող էինք ունենալ և ունենք Կիրանցի հատվածում․ էլի նույն պատճառով, որովհետև մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է»,-պարզաբանեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այդ սկզբունքը, քարտեզագրական, քաղաքական և իրավական հիմքերի արձանագրումը շատ կարևոր է, քանի որ, ըստ էության, գործում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի բոլոր տեղամասերի և բոլոր հատվածների համար։
«Ընդ որում՝ սա կարևորագույն շարժառիթներից մեկն է, որ մենք համաձայնվել ենք այս սկզբունքը որդեգրել, որովհետև մենք հաշվի ենք առել, որ հիմա ստեղծում ենք ոչ միայն նախադեպ, այլև սահմանազատման բանաձև, որը պետք է գործի սահմանազատման հետագա ամբողջ գործընթացի համար։ Սա նշանակում է, որ և՛ Ադրբեջանի, և՛ մեզ համար սահմանազատման գործընթացը դառնում է մաքսիմալ կանխատեսելի»,-պարզաբանեց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ այնտեղ, որտեղ կողմերը որոշակի փոխզիջումների անհրաժեշտություն կտեսնեն, ապա այդ հարցը կարող է քննարկվել երկրների օրենսդրություններին, ընթացակարգերին համապատասխան կերպով։
«Բայց այս փուլի ամենակարևոր արձանագրումն այն է, որ ձևավորվել է և հաստատվել է սկզբունք, որը գործելու է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ամբողջ երկայնքով, և ամբողջ երկայնքով մենք գնալու ենք գոյություն ունեցած, Խորհրդային Միության փլուզման պահին իրավական ուժ ունեցած սահմանը վերարտադրելու ճանապարհով»,-համոզմունք հայտնեց կառավարության ղեկավարը՝ հավաստիացնելով, որ սահմանազատման այն հատվածներում, որտեղ խնդիրներ կծագեն, կառավարությունը հետևողականորեն կլուծի։
«Ես ուղղակի համոզված եմ, որ մենք կայացրել ենք մի որոշում, որն անկյունաքարային է դեռևս 2019 թվականին մեր հայտարարած ռազմավարական նպատակն իրագործելու ճանապարհին։ Իսկ այդ ռազմավարական նպատակը ՀՀ ինքնիշխան, անկախ պետության գոյության հարատևության համար պայմաններ ստեղծելն է»,-ընդհանրացրեց ՀՀ վարչապետը։
12:20 24.06.2025
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով12:20 24.06.2025
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանովԵրևանում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին երեկոյան ժամերին` քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18մ/վ։ Մարզերում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...
12:07 24.06.2025
2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայիցՀՀ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում, որն առցանց ձևաչափով առաջին անգամ անցկացրել է ՌԴ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը: Օլիմպիադային անցկացվել է հունիսի 20-23-ը, որին մասնակցել է 23 երկրի 107 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 15-19 տարեկան աշակերտների մեկ թիմ, առավելագույնը՝ 6 հոգի։ Թիմերը ձևավորվել են իրենց […] ...
11:57 24.06.2025
Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակԱռաջին անգամ Գրքի երևանյան միջազգային փառատոնի և «Սարոյան» հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում հայտարարվում է Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցույթ, որի նպատակն է անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ պատմվածքների գնահատումը։ Այս մրցանակը ոգեշնչված է Վիլյամ Սարոյանի ժառանգությամբ՝ խրախուսելով պատմվածագրությունը ու գրական վարպետությունը: Հայտադիմումի ուղեցույց Մրցույթը բաց է բոլոր ազգությունների 18 տարեկանից բարձր հեղինակների համար։ Գրքի երևանյան միջազգային փառատոնի նախորդ […] ...
11:49 24.06.2025
Ֆիլիպինների մոտակայքում ուժեղ երկրաշարժ է գրանցվելՖիլիպինների արևելյան ափի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայությունը։ Մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալների համաձայն՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:58-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Մինդանաոյի Բիսլիգ քաղաքից 390 կմ արևելք։ Էպիկենտրոնում ցնցումների ուժգնության հիման վրա սեյսմիկ իրադարձությունը գնահատվում է որպես «ավերիչ»։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է […] ...
11:40 24.06.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է. Փաշինյան«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ ...