Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+27.09 oC

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

09:53 21.05.2024

Մայիսի 13-ից 20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3883 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 117 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 160, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 262 անձ։

Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 32, չամրակապված վարելու՝ 437, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 244, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 174, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 167 և 1751 այլ իրավախախտումներ։ 168 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 151-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 66-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 95-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 86 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12379 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 180 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 220, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 632 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 68, չամրակապված վարելու՝ 2633, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 276, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 422, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 21, արագության գերազանցման՝ 1651 և 3494 այլ իրավախախտումներ։ 363 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1327-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 549-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 23-ը՝ բեռնատարներ, 167-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 39 անձ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 09.06.2025

SHANTNEWS

Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին

17:54 09.06.2025

Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին։ Զիդանը առանձնացրել է իր հայրենակից Թիերի Անրիին։ «Ռոնալդինյոն յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց Թիերի Անրին, թերևս, տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստն է, ով երբևէ ներկայացրել է ֆուտբոլը»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Անրին հանդես է եկել «Արսենալում», «Բարսելոնայում», «Յուվենտուսում» և այլ ակումբներում։ […] ...

Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել է

17:43 09.06.2025

Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ուջան գյուղի 24-ամյա բնակիչը կանեփի թփեր է աճեցնում, պահում և օգտագործում է մարիխուանա: Հունիսի 5-ին նա հենց Ուջանում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ վագոն-տնակում հայտնաբերվել է մոտ 16 գրամ մարիխուանա, իսկ այգում՝ կանեփի բույսեր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետ

17:34 09.06.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետ

Հունիսի 9-ին Նիսում անցկացվող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ռիտա Շվարցելյուր-Զուտտերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, COP-17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական […] ...

Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել է

17:27 09.06.2025

Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Հունիսի 3-ին հաղորդվել էր 1973 թվականին ծնված, Գյումրու բնակիչ Արմեն Հ․-ի անհետ կորելու մասին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տղամարդը հունիսի 8-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերվել և ներկայացվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները

17:20 09.06.2025

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները

Երևանի քաղաքապետարանը նամակ է ուղարկել կառավարությանը և Ջրային կոմիտեին՝ առաջարկելով վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները: Այս և այլ թեմաների մասին զեկուցել են այսօրվա գործակարգավարականի ընթացքում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP