19:25 03.06.2024
Բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի ու ամերիկացի բլոգեր Ջեյք Փոլի միջև մենամարտը հետաձգվել է, հայտնում է Netflix-ը։
57-ամյա Թայսոնի ինքնազգացողությունը վատացել է Մայամիից Լոս Անջելես թռիչքի ժամանակ։ Նա ստամոքսի շրջանում սուր ցավեր է ունեցել։
Չնայած Թայսոնը սոցցանցերում հայտարարել է, որ իր առողջական վիճակը կայունացել է, բուժանձնակազմը նրան խորհուրդ է տվել մի քանի շաբաթ նվազագույնի հասցնել ֆիզիկական ակտիվությունը, ինչից հետո նոր վերադառնալ լիարժեք մարզումային ծրագրին.
«Մայքն ու Ջեքը եկան այն եզրահանգմանը, որ երկուսին էլ հավասար պայմաններ են պետք` մենամարտին լավագույն մարզավիճակում մոտենալու համար։ Մարզիկների առողջությունը մեր առաջնահերթ խնդիրն է»,- նշված է պաշտոնական հայտարարության մեջ։
Նախապես որոշված էր, որ մենամարտը կայանալու էր հուլիսի 20-ին` Դալասում։
Թայսոնը մարզական կարիերան ավարտել էր 2005 թվականին՝ Քևին Մակբրայդին պարտվելուց հետո, սակայն 2020 թվականին վերադարձել էր ռինգ և 8 ռաունդանոց ցուցադրական մենամարտ անցկացրել Ռոյ Ջոնսի հետ, գրանցվել էր ոչ-ոքի:
11:17 08.05.2025
Շիրակի մարզի Սարատակ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. քրեական վարույթը դատարանում էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել է 2016-2021 թվականների ընթացքում ՀՀ Շիրակի մարզի Սարատակ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք: Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը, 2021 թվականի ընթացքում նպատակ ունենալով կազմակերպել իր բնակության տարածքի արտահերթ ասֆալտապատումը, անտեսել է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված՝ նույն համայնքի մեկ այլ տարածքի […] ...
11:05 08.05.2025
«Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված մամոգրաֆիայի պիլոտային ծրագիրը» շարունակվում է:2021 թվականից մեկնարկած «Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված մամոգրաֆիայի պիլոտային ծրագիրը» շարունակվում է: Ներկայումս ստացիոնար կայաններ են հիմնվում նաև մարզային բուժհաստատություններում. առաջինը` Վանաձորի բժշկական կենտրոնում է: ...
10:53 08.05.2025
Ջրատարն ընկած կնոջը հաջողվել էր փրկել, ընկերոջը՝ ոչ. մեկ անձ կալանավորվել էԱպրիլի 26-ի վաղ առավոտյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հնչած ահազանգը դժբախտ պատահարի մասին էր։ Հայտնում էին, որ Արցախի պողոտայով անցնող ջրատարը կին ու տղամարդ են ընկել, կնոջը դուրս են բերել, իսկ տղամարդուն՝ չի հաջողվել։ Հետո պիտի պարզվեր, որ նրանց օգնության կանչերին առաջինն արձագանքել են Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 1-ին ռազմականացված ջոկատի ծառայողները, որոնք իրականացնում […] ...
10:47 08.05.2025
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՄայիսի 8-ին, ժամը 07:26-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կեչուտ գյուղում ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Արփա գետի վտակում։ Փրկարարներն արգելափակումից […] ...
10:45 08.05.2025
Եվրախորհրդարանը սառեցրել է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացըԹուրքիայի՝ ԵՄ անդամակցության գործընթացը չի կարող վերսկսվել ներկայիս պայմաններում՝ չնայած թուրքական հասարակության զգալի մասի ժողովրդավարական և եվրոպամետ ձգտումներին, ասվում է Եվրախորհրդարանի (ԵԽ) կողմից ընդունված զեկույցում։ Զեկույցի հաստատմանը կողմ է քվեարկել Եվրախորհրդարանի 367 պատգամավոր, դեմ՝ 74, իսկ ձեռնպահ՝ 188: «Եվրախորհրդարանի պատգամավորները խորապես մտահոգված են Թուրքիայում ժողովրդավարական չափանիշների շարունակական վատթարացմամբ և քննադատական ձայների անդադար ճնշմամբ։ Նրանք դատապարտում են վերջին […] ...
10:40 08.05.2025
Իսրայելը և Թուրքիան Բաքվում կքննարկեն Սիրիայի հարցըԻսրայելի և Թուրքիայի ներկայացուցիչները հինգշաբթի օրը Բաքվում հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու Սիրիայում ստեղծված իրավիճակը, հաղորդում են մերձավորարևելյան լրատվամիջոցները։ «Հանդիպումը կազմակերպվել է Ադրբեջանի միջնորդությամբ և նպատակ ունի նվազեցնել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը սիրիական հարցում», – ասվում է հրապարակման մեջ։Նշվում է, որ իսրայելական կողմը մտադիր է կենտրոնանալ անվտանգության ոլորտում երկու հիմնական պահանջների վրա՝ վերացնել թշնամական զինված կազմավորումների […] ...