Վարչապետը դատապարտել է Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպն ու բռնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+16.09 oC

Վարչապետը դատապարտել է Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպն ու բռնությունը

18:55 07.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է օրեր առաջ Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպն ու բռնությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին:

«Դատապարտում եմ բռնությունը, դատապարտում եմ այդ կոնկրետ դեպքը: Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներն այդ խնդիրը նաև կոմունիկացրել են մեր կոալիցիոն գործընկերներին»,-ասել է Փաշինյանը:

Նա շեշտել է, որ ինքը թաղապետի հարցով չի զբաղվում՝ ընդգծելով, որ թաղապետի հարցով պետք է զբաղվեն այն ինստիտուտները, որոնք զբաղվում են թաղապետի հարցով, այդ թվում՝ քննչական կոմիտեն, իրավապահ մարմինները:

«Իսկ, երբ հարցը կդառնա քաղաքական հարց, կան նաև քաղաքական որոշակի գործիքներ, որոնք նաև կկիրառվեն»,-նշել է վարչապետը:

Նա այս համատեքստում հիշեցրել է իրենց իշխանության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի համակարգի ստեղծման մասին:

Ապրիլի 29-ին Նոր Նորքի թաղապետարանում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որը, ըստ հաղորդումների, սկսվել էր մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների վերաբերյալ քննադատություն պարունակող տեսանյութի հրապարակումից հետո։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Նոր Նորքի թաղապետ Տեր-Մարգարյանը հարվածներ հասցնում ակտիվիստ Արթուր Չախոյանին։  Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, մեղադրանք է առաջադրվել 6 անձի, այդ թվում՝ Նոր Նորքի թաղապետ Մհեր Տեր-Մարգարյանին, ակտիվիստ Արթուր Չախոյանին, Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Yonhap. Հյուսիսային Կորեան բազմաթիվ բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

08:50 08.05.2025

Yonhap. Հյուսիսային Կորեան բազմաթիվ բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան ճապոնական ծովի ուղղությամբ մի քանի բալիստիկ հրթիռներ է արձակել, ենթադրաբար, փոքր հեռահարության։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի միացյալ շտաբի պետերին։ «Մենք արձանագրել ենք մի քանի արկ, որոնք գնահատվում են որպես փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք արձակվել են ժամը 08:10-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 02:10-ին) Վոնսան տարածքից […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:38 08.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Պաղեստինի նախագահ Աբասը կժամանի Ռուսաստան՝ Պուտինի հետ հանդիպելու

08:28 08.05.2025

Պաղեստինի նախագահ Աբասը կժամանի Ռուսաստան՝ Պուտինի հետ հանդիպելու

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը մայիսի 8-ի երեկոյան կժամանի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, իսկ մայիսի 10-ին կհանդիպի ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը։ «Երեկոյան նրան և մյուս նախագահներին կընդունի Վլադիմիր Պուտինը, մայիսի 9-ին նա կլինի Հաղթանակի շքերթում, իսկ 10-ին նախագահը երկկողմ հանդիպում է […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:18 08.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հրդեհ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում

08:08 08.05.2025

Հրդեհ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում

Մայիսի 3-ին, ժամը 04:06-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում՝ կաթի գործարանի մոտակայքում, այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շիրակացի փողոցում այրվում է տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:25-ին, մարվել՝ 06:35-ին: Այրվել […] ...

Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

08:00 08.05.2025

Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Մայիսի 7-ին, ժամը 23:05-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևանյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում բախվել են «Opel» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաները: […] ...

BACK_TO_TOP