Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ առաջիկա 30 տարում չի մարի Արևմուտքի պարտքերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+23.09 oC

Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ առաջիկա 30 տարում չի մարի Արևմուտքի պարտքերը

09:19 08.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ուկրաինան չի նախատեսում առաջիկա 30 տարում մարել իր արևմտյան գործընկերների պարտքերը, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի պետական ​​պարտքն արդեն մոտենում է ՀՆԱ-ի 100%-ին։ Նա այդ գումարը զգալի է անվանել, սակայն հավելել, որ գործընկերների վարկերի մեծ մասը արվել է արտոնյալ պայմաններով, ուստի, առաջիկա տասնամյակներում գումարը պետք չէ մարել։

«Հարկ է նշել, որ մինչ պատերազմը ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի մակարդակը բավականին ապահով էր, այն կազմում էր 55%, հիմա՝ բավականին զգալի է, մենք մոտենում ենք ՀՆԱ-ի 100%-ին, գումարը բավականին զգալի է։

Բայց պետք է նշել, որ այս պարտքի մեծ մասը պատերազմի տարիներին արտոնյալ պայմաններով փոխառվել է մեր գործընկերներից։ Այսինքն՝ մենք խոսում ենք այն մասին, որ առաջիկա, ասենք, 30 տարում մենք չենք մարելու այդ պարտքերը»,- ասել է նախարարը Ռադա հեռուստաալիքի եթերում։

Միևնույն ժամանակ, Մարչենկոն խոստովանել է, որ Կիևը չի դիմանա առանց արևմտյան գործընկերների ֆինանսական աջակցության՝ անկախ նրանից, թե Ուկրաինայում մարտերը կավարտվեն, թե ոչ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բաղդադը Բաքվին հրավիրել է մասնակցելու Իրաքում նավթի արդյունահանման նախագծերին

13:35 08.05.2025

Բաղդադը Բաքվին հրավիրել է մասնակցելու Իրաքում նավթի արդյունահանման նախագծերին

Իրաքը մտադիր է գործընկերային հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ՝ նավթարդյունաբերության ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու համար, ասվում է Իրաքի վարչապետի մամուլի ծառայության հայտարարության մեջ՝ Մոհամմեդ Ալ-Սուդանիի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հետո։ «Հանդիպման ժամանակ քննարկվել են Իրաքի և Ադրբեջանի միջև կառուցողական համագործակցության ամրապնդման ուղիները տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում: Վարչապետ ալ-Սուդանին վերահաստատել է Իրաքի հանձնառությունը՝ ամրապնդելու […] ...

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դի

13:23 08.05.2025

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դի

Մայիսի 8-ին, ժամը 11:42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ ջրանցքում, դի է նկատվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դին։ Ըստ նախնական տվյալների՝ […] ...

Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

13:05 08.05.2025

Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Մայիսի 8-ին, ժամը 08:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները, «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […] ...

Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվող անձրևները կլինեն հորդառատ

12:59 08.05.2025

Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվող անձրևները կլինեն հորդառատ

Ուշադրություն Մայիսի 8-ին կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ։ Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվող անձրևները կլինեն հորդառատ։ ​​Երևանում մայիսի 8-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​​ ​Մարզերում […] ...

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը կհանգեցնի Վրաստանի կործանմանը․ Պապուաշվիլի

12:51 08.05.2025

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը կհանգեցնի Վրաստանի կործանմանը․ Պապուաշվիլի

Վրաստանի անվտանգությունը կվտանգվի, եթե երկիրը պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Եթե մենք հավատայինք Լատվիայի նախագահին և այլ քաղաքական գործիչներին, ովքեր մեզ կոչ էին անում սրել իրավիճակը, այսօր Վրաստանը կլիներ վերանվաճված, ոչնչացված երկիր։ Նույն օտարերկրյա քաղաքական գործիչները հետագայում կհայտնվեին, գեղեցիկ խոսքեր կասեին այն մասին, թե ինչպես է այս […] ...

Կայացել է ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը

12:44 08.05.2025

Կայացել է ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը

Պետական եկա­մուտների կոմիտեում անցկացվել է Եկամուտների վարչարա­րու­թյան բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը։ Քննարկվել են հարկային օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ մի շարք հարցեր: Խորհրդի նիստն անցկացվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանի նախագահությամբ։ Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ ՊԵԿ-հասարակություն կառուցողական երկխոսության համատեքստում կարևորվել […] ...

BACK_TO_TOP