18:25 07.05.2025
ՀՀ կառավարությունը նախատեսում է առաջիկա տարիներին ընդլայնել ջրահեռացման համակարգերի կառուցման ու արդիականացման ծրագրերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ մայիսի 7-ին Կառավարության հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին։
Պատգամավորը բարձրաձայնել է Երևանի՝ անձրևների ժամանակ կրկնվող ջրակուտակումների խնդիրը՝ նշելով, որ մայրաքաղաքը կրկին վերածվել էր «մինի լճերի», ինչը վկայում է երկար տարիներ չլուծված համակարգային խնդիրների մասին։
Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանի միայնակ միջոցներն ու հնարավորությունները բավարար չեն խնդրին ֆունդամենտալ լուծում տալու համար։
Նախարար Դավիթ Խուդաթյանը վստահեցրել է, որ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում։
«Քաղաքապետարանի գործընկերների հետ այս հարցը քննարկել ենք։ Նմանատիպ խնդիրներ ունեն նաև հարթավայրային մարզերի քաղաքային բնակավայրերը։ Մենք մեր փողոցաշինական բոլոր ծրագրերում ընդգրկում ենք նաև ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի կառուցման ու արդիականացման բաղադրիչը։ Արդեն իսկ նմանատիպ ծրագրեր իրականացվել են Երևանում և մի շարք այլ քաղաքներում»,- ասել է Խուդաթյանը։
Խուդաթյանը տեղեկացրել է, որ ներկայում ընթանում են ուսումնասիրություններ մայրաքաղաքի առավել խնդրահարույց վայրերում, իսկ 2026 թվականին նախատեսվում է ջրահեռացման համակարգերի արդիականացման ֆինանսավորումը զգալիորեն ավելացնել։
«Սա նշանակում է, որ այս ուղղությամբ ավելի մեծ ծավալի աշխատանքներ կիրականացնենք, որոնց արդյունքը շոշափելի կլինի քաղաքացիների համար», – եզրափակել է նախարարը։
09:30 08.05.2025
Մադուրոն բարձր է գնահատել Կադիրովի հետ հանդիպումը09:30 08.05.2025
Մադուրոն բարձր է գնահատել Կադիրովի հետ հանդիպումըՊաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բարձր է գնահատել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ իր հանդիպումը։ «Մենք արդյունավետ հանդիպում ունեցանք Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ՝ նպատակ ունենալով ակտիվացնել նոր աշխարհի կառուցումը համագործակցության, փոխադարձ հարգանքի և ժողովուրդների միջև համերաշխության միջոցով: Այս հանդիպումը կծառայի Չեչնիայի Հանրապետության հետ բարեկամության կապերի ամրապնդմանը»,- գրել է նա իր Telegram […] ...
09:19 08.05.2025
Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ առաջիկա 30 տարում չի մարի Արևմուտքի պարտքերըՈւկրաինան չի նախատեսում առաջիկա 30 տարում մարել իր արևմտյան գործընկերների պարտքերը, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի պետական պարտքն արդեն մոտենում է ՀՆԱ-ի 100%-ին։ Նա այդ գումարը զգալի է անվանել, սակայն հավելել, որ գործընկերների վարկերի մեծ մասը արվել է արտոնյալ պայմաններով, ուստի, առաջիկա տասնամյակներում գումարը պետք չէ մարել։ «Հարկ է նշել, […] ...
09:10 08.05.2025
Պակիստանի օդային տարածքը գրեթե ամբողջությամբ բաց էՊակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է երկրի օդանավակայանների մեծ մասի, այդ թվում՝ Իսլամաբադի միջազգային օդանավակայանի բնականոն գործունեությունը վերականգնելու մասին: Այս մասին հայտնում է Dawn թերթը՝ վկայակոչելով գերատեսչությանը։ Նրանք նշել են, որ Պակիստանի օդային տարածքը մնում է բաց և անվտանգ քաղաքացիական ավիացիայի համար։ Միաժամանակ, օդային երթեւեկությունը Իսլամաբադի, Ռավալպինդիի եւ Կարաչիի շրջաններում ամբողջությամբ վերականգնվել է։ Այնուամենայնիվ, Իսլամաբադի […] ...
09:00 08.05.2025
NYT. Թրամփը կարող է մայիսի 8-ին հայտարարել Մեծ Բրիտանիայի հետ առևտրային գործարքի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է հինգշաբթի օրը հայտարարել Բրիտանիայի հետ առևտրային գործարքի մասին։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Սա կլինի առաջին առևտրային համաձայնագիրը, որը կնքվում է Վաշինգտոնի կողմից մաքսատուրքերի սահմանումից հետո։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև համաձայնագրի մանրամասները դեռևս հայտնի չեն։ NYT-ն ընդունում է, որ կողմերը […] ...
08:50 08.05.2025
Yonhap. Հյուսիսային Կորեան բազմաթիվ բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՀյուսիսային Կորեան ճապոնական ծովի ուղղությամբ մի քանի բալիստիկ հրթիռներ է արձակել, ենթադրաբար, փոքր հեռահարության։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի միացյալ շտաբի պետերին։ «Մենք արձանագրել ենք մի քանի արկ, որոնք գնահատվում են որպես փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք արձակվել են ժամը 08:10-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 02:10-ին) Վոնսան տարածքից […] ...
08:38 08.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...