16:27 07.06.2024
Օրենսդրական փաթեթով նախատեսվում է մի շարք կազմակերպությունների եւ տնտեսավարողների համար սահմանել պարտականություն` շինության մուտքը եւ բոլոր կողմերը դրսից ապահովվելու տեսահսկման համակարգերով. ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 7-ի նիստում «Ոստիկանության մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ:
Ըստ նախարարի տեղակալի` առաջարկվում է նաեւ շտապօգնության մեքենաների եւ ուղեւորափոխադրում իրականացնող ավտոբուսների եւ միկրոավտոբուսների ուղեւորասրահները եւս տեսահսկման համակարգերով ապահովվել:
Նախատեսվում է նաեւ ստորգետնյա ավտոկայանատեղիներում առկա ցանցային համալրում, ինչը կնպաստի 24/7 ռեժիմով իրավիճակին տեղյակ լինելուն: Դա հնարավորություն կտա նախականխող ընթացքներ իրականացնել:
Արփինե Սարգսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են անձանց իրավունքների պաշտպանությանը, քաղաքացիների անձնական տվյալների պահպանությանը, անձնական տվյալների պաշտպանության գործակալության եզրակացությանը:
ՆԳ նախարարի տեղակալը պատրաստակամություն է հայտնել առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում շարունակել քննարկումները` հասկանալու համար` ներդրված երաշխիքները բավարա՞ր են, թե` ոչ, եւ թե ինչ գործիքակազմ է անհրաժեշտ ավելացնել:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը հարակից զեկույցում առաջարկել է օրենսդրական փաթեթին կողմ քվեարկել:
Հանձնաժողովն օրենսդրական նախաձեռնությանը դրական եզրակացություն է տվել:
23:34 23.05.2025
ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 23-ին ընդունել է ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ և ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման նպատակն էր ամրապնդել շարունակական համագործակցությունը, Հայաստանի թվային վերափոխման ռազմավարության առաջխաղացումը, Հայաստանում AWS ընկերության ենթակառուցվածքների ներդրումը, ինչպես նաև […] ...
23:26 23.05.2025
Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել էՀամբուրգի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 12 մարդ։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրատարակության տվյալներով՝ տուժածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։ Համբուրգի ոստիկանությունը հաստատել է քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման փաստը։ «Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանության կողմից», – հայտնել են տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ […] ...
23:18 23.05.2025
Ողբերգական դեպք՝ Երևանում. նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու մարմինՄայիսի 23-ին, Երևանում, աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնության թիվ 26 խմբի բժշկի կողմից, ով հայտնել է, որ իրենք կանչով մեկնել են Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյանների 13 հասցեում գտնվող նոր կառուցվող շենք, որտեղ […] ...
23:10 23.05.2025
ԱԶԲ-ն մասամբ ֆինանսավորում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունըՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը մասամբ ֆինանսավորում է Ասիական զարգացման բանկը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալի խոսքերով՝ նախատեսվում է մինչև տարեվերջ շահագործման հանձնել Երևան–Գյումրի հատվածը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
23:01 23.05.2025
Լեգե՛նդ, սիրում եմ քեզ․ Ռոդրիգոն՝ ՄոդրիչինՄադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն արձագանքել է Լուկա Մոդրիչի՝ ակումբից հեռանալու լուրին: «Հայրիկ, այսօր շատ տխուր օր է ինձ և բոլոր մադրիդցիների համար: Մենք իմացանք, որ դու շուտով 10 համարով խաղադաշտում չես լինելու: Դժվար է բառերով ասել, թե ինչ մեծ նշանակություն ես ունեցել այն պահից, երբ ես տեղափոխվեցի այս ակումբ: Սովորել եմ քեզանից և՛ դաշտում, և՛ […] ...
22:52 23.05.2025
ՏԿԵ նախարարը հետևել է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքներինՍյունիքի մարզում այսօր հետևել եմ Հայաստան – Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքին: Այս մասին Ֆոյսբուքի իր էջում գրել ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...