21:14 07.06.2024
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը խոսել է գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ ռևանշ մենամարտի մասին։
«Իմ կանխատեսումը Իսլամի դեմ մենամարտի վերաբերյալ չի փոխվել, ես նոկաուտի կենթարկեմ նրան։
Մեր մենամարտը դեռ չի հաստատվել։ Կարծում եմ՝ UFC-ն ցանկանում է սպասել Էդվարդսի ու Մուամադի մենամարտի ավարտին։ Միայն դրանից հետո կորոշեն, թե որտեղ ու երբ ենք մենամարտելու։
Մեր մենամարտը լավագույնն է։ Բոլորը ցանկանում են տեսնել դա։ Վերջերս եմ վերադարձել Ռուսաստան, դաղստանցի շատ տղաներ մոտենում են ինձ ու ասում, որ սպասում են մեր հանդիպմանը»,- հայ մարտիկի խոսքերը մեջբերում է The MMA Hour-ը։
27-ամյա Ծառուկյանը UFC-ում առաջին մենամարտը 2019 թ. ապրիլի 20-ին անցկացրել է հենց Մախաչևի դեմ` պարտվելով մրցավարների որոշմամբ։
Հունիսի 2-ին դաղստանցի մարտիկը UFC 302 մրցաշարում հաղթել էր Դասթին Պորյեին։ Արման Ծառուկյանը բրազիլացի Չարլզ Օլիվեյրային հաղթելուց հետո դարձել է թեթև քաշային կարգի դասակարգման առաջատարը։
09:45 06.05.2025
Al Jazeera․ Իսրայելի կողմից Գազայի հատվածում վերջին 24 ժամվա հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 63-իԳազայի հատվածին իսրայելական ռազմական հարվածների հետևանքով զոհերի թիվը վերջին 24 ժամում հասել է 63-ի, հայտնում է Al Jazeera քաթարյան հեռուստաալիքը։ Երկուշաբթի օրը Գազայի հատվածին Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների արդյունքում առնվազն 63 պաղեստինցի է զոհվել, ևս «տասնյակները վիրավորվել են»։ Հեռուստաալիքը նշում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում անկլավի մի քանի շրջաններ ենթարկվել են զանգվածային ռմբակոծությունների և […] ...
09:37 06.05.2025
Քաթարի առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությանըՄայիսի 4-ին Քաթարի առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։ «Պատվիրակությանն ընդունել է պալատի անդամ և զբոսաշրջության կոմիտեի նախագահ շեյխ Համադ բին Ահմեդ Ալ Թանին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Քաթարում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ Տիգրան Գևորգյանը։ Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում հայ-քաթարական համագործակցության […] ...
09:35 06.05.2025
Կարմիր մահիկը հաղորդել է Գազայում պարենային պաշարների ամբողջական սպառման մասինՍննդի պաշարները սպառվել են Գազայի հատվածում օգնության բաշխման կենտրոններում և շուկաներում: Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերության (ԿԿՄԿ) զեկույցը։ Կազմակերպության տվյալներով՝ Գազայում պարենային իրավիճակն այժմ «ամենավատն է վերջին 19 ամսվա ընթացքում», քանի որ հիմնական պարենային պաշարները «սպառվել են ինչպես շուկաներում, այնպես էլ օգնության բաշխման կենտրոններում»։ «Պաղեստինյան անկլավի բնակչությունը […] ...
09:25 06.05.2025
Ռուսաստանը և Չինաստանը կստեղծեն խորհրդային զինվորների հուշարձանների քարտեզՌուս-չինական բարեկամության ընկերությունը նախատեսում է Չինաստանում ստեղծել հուշահամալիրների քարտեզ, որտեղ զոհվել են ճապոնական զավթիչների կողմից Չինաստանի ազատագրման ժամանակ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուս-չինական բարեկամության ընկերության փոխնախագահ Սերգեյ Շարոնովը։ «Բարեկամությունը միշտ էլ փորձվում է դժվարության մեջ, ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան Չինաստանի տարածքում, և մեր խորհրդային զինվորները, որոնցից շատերը տուն չվերադարձան, հերոսաբար կռվեցին և հաղթանակ տարան ռազմատենչ […] ...
09:15 06.05.2025
Lebanon 24. Իսրայելը հարվածներ է հասցնում փախստականների տներին Լիբանանի հարավումԻսրայելի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Տյուր քաղաքի մոտակայքում փախստականների մի քանի հավաքովի տների վրա: Հարձակման հետևանքով ավերվել են առնվազն չորս ժամանակավոր կացարաններ Թեյր Հարֆ շրջանում, հաղորդում է Lebanon 24 լրատվական պորտալը: Պորտալի տվյալներով՝ խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր, նրանց թիվը ճշտվում է։ Ավելի վաղ հինգ մարդ վիրավորվել էր սահմանամերձ Հուլա […] ...
09:05 06.05.2025
Բունդեսթագը նոր կանցլեր կընտրիԲունդեսթագը կքվեարկի Գերմանիայի նոր կանցլերի թեկնածությունը, ով, ինչպես սպասվում է, կլինի «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության ղեկավարն ընտրվում է խորհրդարանի անդամների կողմից գաղտնի քվեարկությամբ՝ առանց նախագահի առաջարկի նախնական քննարկման։ Որպես կանոն, սա խորհրդարանական ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած կուսակցության թեկնածուն է։ Գերմանիայի «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցության (SPD), «Քրիստոնեա-դեմոկրատական» և «Քրիստոնեա-սոցիալական միությունների (CDU/CSU) պահպանողական դաշինքի» […] ...