23:08 07.06.2024
Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, առաջին ռակետ) և Յասմին Պաոլինին (Իտալիա, 15-րդ ռակետ) դուրս են եկել «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» եզրափակիչ։
Շվյոնտեկը կիսաեզրափակչում 6-2, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի երրորդ ռակետ Կոկո Գաուֆին (ԱՄՆ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 38 րոպե։ Լեհ թենիսիստուհին երրորդ տարին անընդմեջ խաղալու է «Ռոլան Գարոսի» եզրափակչում։ Նրա նախորդ երկու փորձերը հաջող են եղել։ Շվոյնտեկը մրցաշարը հաղթել է նաև 2020 թվականին։
Յասմին Պաոլինին կարիերայում առաջին անգամ է խաղալու «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակչում։ Իտալացի թենիսիստուհին կիսաեզրափակչում 1 ժամ 15 րոպեում հաղթել էր 17-ամյա Միրա Անդրեևային (Ռուսաստան, 38-րդ ռակետ)։ Գրանցվել էր 6-3, 6-1 հաշիվը։
Հիշեցնենք, որ մրցաշարի 1/8 եզրափակիչում Պաոլինին պայքարից դուրս էր թողել նաև Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին (70-րդ ռակետ)` հաղթելով 4-6, 6-0, 6-1 հաշվով։
«Ռոլան Գարոսի» վճռորոշ մրցախաղը կայանալու է հունիսի 8-ին։
10:19 06.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-6-ը10:07 06.05.2025
Արտաշատում երեկ 4 ժամվա ընթացքում թափվել է ամսական նորմայից 1,5 անգամ ավել տեղումներԱկտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված մայիսի 5-ին հանրապետության ողջ տարածքում դիտվել են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Արտաշատ համայնքում 4 ժամվա ընթացքում թափվել է ամսական նորմայից 1,5 անգամ ավել տեղումներ (58 մմ)։ ...
10:00 06.05.2025
ԱՄՆ-ը անցկացնում է բազմակի օգտագործման հիպերձայնային մեքենայի երկրորդ հաջող թեստըՄարտին ԱՄՆ-ը իրականացրել է Talon-A բազմակի օգտագործման հիպերձայնային մեքենայի երկրորդ հաջող փորձարկումը: Այս մասին ասված է Պենտագոնի՝ երկուշաբթի օրը հրապարակված գրավոր հայտարարության մեջ։ Stratolaunch-ի բազմակի օգտագործման հիպերձայնային մեքենայի առաջին հաջող փորձարկումը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերին, սակայն չի հրապարակվել։ «Երկու փորձարկումների ժամանակ Stratolaunch Talon-A հիպերձայնային մեքենան արձակվել է Roc կրիչով ինքնաթիռից, թռել է Խաղաղ […] ...
09:55 06.05.2025
Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս ՄարագոսինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման ընթացքի շուրջ։ Կողմերը քննարկվել են նաև 2024 թվականին Բրյուսելում հայտարարված դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027 թվականների համար […] ...
09:50 06.05.2025
Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 10-11-ինԹեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը կարող է տեղի ունենալ այս շաբաթավերջին՝ մայիսի 10-11-ը: ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի համապատասխան խոսքերը երկուշաբթի X-ում մեջբերել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։ «Ուիթկոֆն ինձ ասաց, որ ԱՄՆ-ը փորձում է բանակցել Իրանի հետ միջուկային բանակցությունների չորրորդ փուլի շուրջ այս շաբաթավերջին։ Եթե դա տեղի չունենա, ապա դա […] ...
09:48 06.05.2025
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի ցուցանիշները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի ընթացքի, մասնավորապես՝ ըստ բնակավայրերի իրականացված գործարքների ժամանակագրության, ակտիվության և կարգավիճակի վերաբերյալ: Զեկուցվել է, որ 2025 թ. մայիսի 1-ի […] ...
09:45 06.05.2025
Al Jazeera․ Իսրայելի կողմից Գազայի հատվածում վերջին 24 ժամվա հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 63-իԳազայի հատվածին իսրայելական ռազմական հարվածների հետևանքով զոհերի թիվը վերջին 24 ժամում հասել է 63-ի, հայտնում է Al Jazeera քաթարյան հեռուստաալիքը։ Երկուշաբթի օրը Գազայի հատվածին Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների արդյունքում առնվազն 63 պաղեստինցի է զոհվել, ևս «տասնյակները վիրավորվել են»։ Հեռուստաալիքը նշում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում անկլավի մի քանի շրջաններ ենթարկվել են զանգվածային ռմբակոծությունների և […] ...