Վարչապետին է ներկայացվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+27.09 oC

Վարչապետին է ներկայացվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը

13:06 20.06.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը:

Տիգրան Խաչատրյանը նախ զեկուցել է հաշվետու տարում նախարարական կոմիտեի նիստերի և միջգերատեսչական խմբերի գործունեության մասին, որոնց շրջանակում իրականացվել է միջգերատեսչական փոխգործակցություն ենթադրող գործընթացների համակարգում և օպերատիվ միջամտություն, առանձին ներդրումային ծրագրերի ընթացիկ աշխատանքների համակարգում:

Փոխվարչապետը ներկայացրել է նաև 2023-ին հումանիտար ճգնաժամի կառավարման՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով աշխատանքային խմբի գործունեությունը և Հումանիտար կենտրոնի կողմից առաջնային արձագանքի կազմակերպչական աշխատանքները: Մասնավորապես՝ իրականացվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների հաշվառման և տեղավորման շուրջօրյա աջակցության կետեր` Կոռնիձորում, Գորիսում և Վայքում, տարածքային հումանիտար կենտրոնների ստեղծում մարզկենտրոններում և խոշորացված համայնքներում, սոցիալական աջակցության ծրագրերի մշակման և իրականացման միջգերատեսչական համակարգում: Իրականացվել են կայուն կենսապայմանների ապահովման հետ կապված աշխատանքներ, այսինքն՝ առաջնային սոցիալական աջակցության միջոցառումներ, կեցության աջակցություն, առողջապահական, կրթական և սոցիալական պաշտպանության մեխանիզմների հասանելիություն, զբաղվածության ապահովում, բնակարանային ապահովություն, զբաղվածության հնարավորություններ` բնակարանային ծրագրի շրջանակում նախընտրելի բնակավայրերում: Զեկուցվել է, որ 2024 թ. ապրիլ ամսվա տվյալներով՝ ՀՀ-ում աշխատանքի է անցել ԼՂ-ից բռնի տեղահանված 16 հազար 300 անձ, 1065 անձ էլ ունի գործող ա/ձ կամ գրանցված է որպես ընկերության հիմնադիր/մասնակից:

Միջազգային համագործակցության շրջանակում փոխվարչապետի գլխավորությամբ և ՄԱԿ-ի ՓՀԳՀ գրասենյակի աջակցությամբ ձևավորվել է փախստականների խնդիրների համակարգման հարթակ՝ զարգացման և հումանիտար գործընկեր կառույցների մասնակցությամբ:

Այնուհետև Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է 300 դպրոցի կառուցման հետ կապված 2023-ին իրականացված աշխատանքները: Ըստ փոխվարչապետի, իրականացվել է կառուցման ենթակա դպրոցների և կրթահամալիրների տեղորոշում՝ ըստ բնակավայրերի, Կառավարության որոշմամբ հաստատվել է 300 դպրոցների ցանկը, սահմանվել են գնման առանձնահատկություններ նախատեսող կարգավորումները: Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են նաև կարողությունների ձևավորմանը և ռեսուրսների հնարավորինս համաչափ տեղաբաշխմանն ուղղված միջոցառումներ:

Ներկայացնելով ընթացիկ ցուցանիշները՝ զեկուցվել է, որ 2024 թվականի մայիսի 31-ի դրությամբ շահագործման է հանձնվել 8 դպրոց՝ ընդհանուր թիվը հասցնելով 28-ի, 43 դպրոցում ընթանում են շինարարական աշխատանքներ, որոնցից 24-ը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2024թ․ ավարտը: 2023թ. դեկտեմբեր ամսին հայտարարվել է 83 նոր մրցույթ, պայմանագիր է կնքվել 23 կազմակերպության հետ, իրականացված ընթացակարգային փոփոխություններից հետո հայտարարվել է ևս 50 նոր մրցույթ․ 43-ի դեպքում կնքվել է պայմանագիր, 7-ի դեպքում հայտերը ներկայացման փուլում են: 2024թ․ ընթացքում նախատեսվում է հայտարարել ևս 21 նոր մրցույթ: Ընդհանուր առմամբ, ավարտվել և իրականացման տարբեր փուլերում են գտնվում 165 դպրոցների ու կրթահամալիրների կառուցման աշխատանքներ։

500 մանկապարտեզների կառուցման ծրագրի հետ կապված զեկուցվել է, որ ընդհանուր առմամբ իրականացման տարբեր փուլերում են գտնվում 430 մանկապարտեզների և նախակրթարանների կառուցման աշխատանքներ։

Անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու և Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին: Նշվել է, որ մեկնարկել են Ագարակ-Քաջարան հատվածի շինաշխատանքները, իսկ ջրամբարի կառուցումն ավարտական փուլում է: Արդեն իսկ սկսվել է ջրի ամբարման գործընթացը:

Նիկոլ Փաշինյանը խոսելով Ագարակ-Քաջարան ճանապարհահատվածի ծրագրի մասին՝ նշել է, որ Սյունիք կատարած այցի ընթացքում առավել մանրամասն է ծանոթացել նախագծին և հավելել. «Միայն այդ հատվածն ահռելի մեծ նախագիծ է, և այդտեղ պետք է ուշադիր լինենք: Իհարկե, միջազգային մրցույթ է, կառուցապատող ընկերությունից տպավորությունը լավն էր, որովհետև այդ կարգի նախագծեր է իրականացրել: Իրոք, ռազմավարական շատ մեծ ծրագիր է: Հույս ունեմ, որ նախանշված ժամկետներում կկարողանանք իրականացնել»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի հետ կապված ևս մեկ դիտարկում է կատարել՝ հիշեցնելով, որ 2021 թվականից ինտենսիվ ճանապարհաշինարարական աշխատանքներ են այնտեղ իրականացվել: Վարչապետն արձանագրել է, որ կառուցված ճանապարհային ցանցի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել քննարկել Հյուսիս-հարավի առնվազն որոշ հատվածներ վճարովի դարձնելու հնարավորությունը:

Սուբվենցիոն ծրագրերի մասով փոխվարչապետը ներկայացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում հաստատվել է 273 հայտ, ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 92,7 մլրդ դրամ, ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը՝ 49,4 մլրդ դրամ:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է Սյունիքի մարզ կատարած իր այցի ընթացքում բարձրացված խնդիրը, մասնավորապես, ոռոգման ջրի հետ կապված: «Մենք ի՞նչ ենք արձանագրում, չնայած, ենթադրում եմ, գիտեինք, բայց տեղում դա ավելի շուտ և ավելի արագ է արձանագրվում: Հսկայական հողատարածքներ, որտեղ կարող են բարձր գնային սեգմենտի մշակաբույսեր մշակվել, ցորեն են ցանում, այնտեղ կարող է նուռ աճել, թուզ աճել, կիվի աճել, կոմերցիոն մեծ հետաքրքրություն ունեցող մշակաբույսեր, բայց ուղղակի հնարավոր չէ՝ ոռոգման ջրի բացակայության պատճառով»,- ասել է վարչապետը՝ շեշտելով ջրային խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ սուբվենցիոն ծրագրերի միջոցով: Այս առումով, վարչապետը կարևորել է քաղաքական առաջնահերթություններին ավելի մեծ ուշադրություն դարձնելու հանգամանքը: «Հետևաբար, սուբվենցիոն ծրագրի մեր հայեցակարգն ու գաղափարաբանությունը պիտի գուցե փոխենք, սուբվենցիոն համակարգը համապատասխանեցնենք մեր քաղաքականություններին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետին մանրամասներ են ներկայացվել գործարար միջավայրի զարգացման, քաղաքաշինական ներդրումային ծրագրերի, ջրային ոլորտում առկա խնդիրների քարտեզագրման և դրանց հասցեագրման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խմբի ձևավորման, պատժամիջոցների ռիսկերի կառավարման վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել Հին Երևան և 33-րդ թաղամասի կառուցապատման ծրագրերին և առկա խնդիրներին, որոնց առնչությամբ վարչապետը տվել է համապատասխան հանձնարարականներ:

Անդրադառնալով հանրային կառավարման բարեփոխումներին՝ նշվել է, որ 2023 թ. օգոստոսի 11-ի ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխվել է ՀԿԲ ռազմավարության, ճանապարհային քարտեզի և արդյունքային շրջանակը, հստակեցվել է լիազորությունների շրջանակը, ՀԿԲ ռազմավարության միջոցառումների իրականացման համար փոխվարչապետի գրասենյակում ձևավորվել է փորձագիտական թիմ:

Բարեգործական ծրագրերի մասով Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է, որ ստացվել է 842 հայտ, որից հաստատվել է 829-ը, մերժվել՝ 13-ը, փոխվարչապետի որոշումներով բարեգործական որակված ծրագրեր են իրականացրել 127 կազմակերպություն:

Անդրադարձ է կատարվել նաև ճանապարհային անվտանգության ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Զեկուցվել է, որ իրականացվել է ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների հաշվառման համակարգի արդիականացում, «Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության» նախագծի եւ գործողությունների ծրագրի մշակում, հանրակրթական ուսումնական հաստատություններում ճանապարհային անվտանգության վերաբերյալ կրթական պարտադիր ծրագիր ներդնելու հնարավորություն, ճանապարհների գնահատման միջազգային ծրագրի (iRAP) կիրառման հնարավորություն՝ ճանապարհներն ըստ անվտանգության մակարդակի վարկանիշավորելու նպատակով և այլն:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ճանապարհային անվտանգության խնդիրները պետք է ամբողջական գույքագրել և առաջարկել համապատասխան լուծումներ: Մասնավորապես, վարչապետն ընդգծել է ճանապարհային նշանների հետ կապված խնդիրները՝ ավելացնելով, որ իրականացված վերլուծությունների համաձայն՝ ճանապարհներին տեղադրված տեսախցիկների համակարգը լիարժեք անվտանգություն չի ապահովում, և աշխարհի բազմաթիվ երկրներ անցել են արագությունը տարածության վրա չափելու համակարգի: «Բայց հիմա մենք մտածում ենք, որ գուցե արժե, որ «Ա» կետից «Բ» կետը հասնելու ճանապարհը չափվի և այլն: Ես ուրիշ խնդիր եմ տեսնում, դրա մասին նաև խոսել եմ, ճանապարհային նշանների այն աստիճանի առատություն կա որոշ հատվածներում, որ ակնհայտորեն վարորդին շփոթության մեջ է դնում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 09.06.2025

SHANTNEWS

Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին

17:54 09.06.2025

Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին։ Զիդանը առանձնացրել է իր հայրենակից Թիերի Անրիին։ «Ռոնալդինյոն յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց Թիերի Անրին, թերևս, տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստն է, ով երբևէ ներկայացրել է ֆուտբոլը»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Անրին հանդես է եկել «Արսենալում», «Բարսելոնայում», «Յուվենտուսում» և այլ ակումբներում։ […] ...

Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել է

17:43 09.06.2025

Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ուջան գյուղի 24-ամյա բնակիչը կանեփի թփեր է աճեցնում, պահում և օգտագործում է մարիխուանա: Հունիսի 5-ին նա հենց Ուջանում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ վագոն-տնակում հայտնաբերվել է մոտ 16 գրամ մարիխուանա, իսկ այգում՝ կանեփի բույսեր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետ

17:34 09.06.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետ

Հունիսի 9-ին Նիսում անցկացվող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ռիտա Շվարցելյուր-Զուտտերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, COP-17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական […] ...

Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել է

17:27 09.06.2025

Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Հունիսի 3-ին հաղորդվել էր 1973 թվականին ծնված, Գյումրու բնակիչ Արմեն Հ․-ի անհետ կորելու մասին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տղամարդը հունիսի 8-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերվել և ներկայացվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները

17:20 09.06.2025

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները

Երևանի քաղաքապետարանը նամակ է ուղարկել կառավարությանը և Ջրային կոմիտեին՝ առաջարկելով վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները: Այս և այլ թեմաների մասին զեկուցել են այսօրվա գործակարգավարականի ընթացքում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP