11:05 21.06.2024
Հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության Սեյմի նախագահ Վիկտորիա Կմիլինտե-Նելսենի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը և ԵԽԽՎ-ում պատվիրակության ղեկավարը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Քննարկվել են երկու երկրների միջև գործընկերության հետագա խորացման, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:
«Ջերմությամբ եմ հիշում իմ նախորդ այցը Լիտվա՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի կարգավիճակում. մեզ միավորում են ինչպես ամուր կապերն ու բարեկամությունը, այնպես էլ ժողովրդավարական արժեքներն են ու դրանց առաջ մղման համար հաճախ առաջացող մարտահրավերները», – ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։
«Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացման արդյունքում գրանցված ձեռքբերումներին։ Նախարար Միրզոյանն իր երախտիքն է հայտնել այդ ճանապարհին, ինչպես նաև Հայաստանի ինքիշխանությանն ու դիմակայունության ամրապնդմանը ցուցաբերվող աջակցության համար։
Անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի։
Արարատ Միրզոյանը և Լիտվայի Սեյմի նախագահն ու խորհրդարականանները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորցման հեռանկարների շուրջ՝ ինչպես ընթացիկ ծրագրերի հաջող կյանքի կոչման, այնպես էլ առկա գործիքակազմի կիրառման միջոցով նոր ուղղություններով էական աջաընթաց գրանցելու համատեքստում։ Կարևորելով մարդկանց միջև շփումների ընդլայնումը, հայ երիտասարդների ակտիվ ներգրավումը ԵՄ ծրագրերում՝ նախարար Միրզոյանը շեշտել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը։
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգային հարցերի՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականն ու դրա կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ներկայիս պատկերն ու խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումները»,-նշված է հաղորդագրության մեջ։
18:07 09.06.2025
Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերքՀամայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում հունիսի 6-ին մայրաքաղաքի Երկաթուղայինների փողոցում բնակվող մի տղամարդու ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ տեղեկություններ ստացան։ Ըստ տվյալների՝ հիշյալ տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ, բացի այդ՝ ապօրինի կերպով պահում է զենք-զինամթերք։ Տեղեկությունները փաստաթղթավորվեցին ու փոխանցվեցին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մինչ տարածքային […] ...
17:54 09.06.2025
Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստինՀամաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին։ Զիդանը առանձնացրել է իր հայրենակից Թիերի Անրիին։ «Ռոնալդինյոն յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց Թիերի Անրին, թերևս, տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստն է, ով երբևէ ներկայացրել է ֆուտբոլը»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Անրին հանդես է եկել «Արսենալում», «Բարսելոնայում», «Յուվենտուսում» և այլ ակումբներում։ […] ...
17:43 09.06.2025
Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ուջան գյուղի 24-ամյա բնակիչը կանեփի թփեր է աճեցնում, պահում և օգտագործում է մարիխուանա: Հունիսի 5-ին նա հենց Ուջանում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ վագոն-տնակում հայտնաբերվել է մոտ 16 գրամ մարիխուանա, իսկ այգում՝ կանեփի բույսեր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...
17:34 09.06.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետՀունիսի 9-ին Նիսում անցկացվող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ռիտա Շվարցելյուր-Զուտտերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, COP-17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական […] ...
17:27 09.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել էՀունիսի 3-ին հաղորդվել էր 1973 թվականին ծնված, Գյումրու բնակիչ Արմեն Հ․-ի անհետ կորելու մասին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տղամարդը հունիսի 8-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերվել և ներկայացվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...