16:00 01.07.2024
ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Գավառում հունիսի 25-28-ը կայացել է ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական 10-րդ համաժողովը:
Համաժողովի բացման արարողությունը տեղի է ունեցել Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում: Ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության պետական երիտասարդական քաղաքականության և կրթական գործունեության վարչության պետ Դմիտրի Պոկրովսկին, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան 3-րդ քարտուղար Դենիս Նազարովը և Գավառի համայնքապետարանի Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պատասխանատու Նարեկ Մուրադյանը:
ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը ողջունել է ՌԴ-ից ժամանած հյուրերին և համաժողովի բոլոր մասնակիցներին՝ վստահություն հայտնելով, որ նրանց միջև արդյունավետ շփում կկայանա:
«Մեր նպատակն է զարգացնել համագործակցության ուղիները՝ օգտագործելով ինտելեկտուալ ներուժը և երկու երկրների երիտասարդության միջև կապը: Վստահ եմ, որ ֆորումն արդյունավետ կլինի: Համաժողովի օրերը հագեցած են ֆորմալ և ոչ ֆորմալ միջոցառումներով: Շարունակե՛ք լինել ակտիվ և առավելագույնս օգտագործեք այս հնարավորությունը»,- ասել է Զարա Ասլանյանը: Նա նաև ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է երիտասարդական ոլորտի քաղաքականությունը և այդ ուղղությամբ տարաբնույթ ծրագրեր է իրականացնում: Նա, մասնավորապես, նշել է, որ 2023 թվականին ոլորտում 28 երիտասարդական ծրագիր է իրականացվել:
Համաժողովին մասնակցել են 18-35 տարեկան երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդ առաջնորդներ, Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդական քաղաքականության համակարգերի ներկայացուցիչներ, բուհերի ուսանողներ և երիտասարդներ:
Համաժողովի շրջանակում զուգահեռաբար գործել են երեք թեմատիկ աշխատարաններ հետևյալ թեմաներով՝ Երիտասարդական ձեռներեցություն, Երիտասարդական քաղաքականության իրականացումը Հայաստանի և Ռուսաստանի մարզերում, Երիտասարդական գործունեություն համալսարաններում և երիտասարդների քաղաքացիական ներգրավվածություն:
Աշխատարաններում իրականացվող քննարկումներից և բանախոսություններից բացի՝ երիտասարդները մասնակցել են նաև ճանաչողական այցերի Գավառում և Երևանում: Համաժողովի մասնակիցներն այցելել են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ «Մատենադարան», Սևանավանք վանական համալիր, Հայրավանք, Հաղթանակի զբոսայգի և այլն:
ՌԴ-ից ժամանած համաժողովի մասնակիցները նշել են, որ դրական տպավորություն են ստացել տեղացի երիտասարդների հետ շփումից և նոր ընկերներ են ձեռք բերել, ինչպես նաև հիացած են Հայաստանի տեսարժան վայրերով: Հայաստանցի երիտասարդներն ընդգծել են, որ համաժողովը կարևոր էր ոչ միայն նոր ծանոթությունների և համագործակցությունների առումով, այլև երիտասարդների խոսքի բարձրաձայնման տեսանկյունից:
Համաժողովի փակման արարողությանը մասնակիցներին տրվել են հավաստագրեր:
16:50 01.07.2025
Երևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրողներիԵրևան քաղաքի պարեկները հունիսի 26-ին՝ կեսգիշերն անց, Նոր Նորքի 2-րդ զանգվածի զբոսայգիներից մեկում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու Նոր Նորքի բաժին են տեղափոխել 28-ամյա և 33-ամյա երկու երիտասարդի: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 7 փաթեթ՝ ընդհանուր 12 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով: Հետագայում պարզվել է, որ 33 տարեկան տղամարդը Երևանի տարբեր […] ...
16:43 01.07.2025
Հրդեհի ահազանգ Զաքարիա Քանաքեռցու փողոցում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճանՀուլիսի 1-ին՝ ժամը 15:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […] ...
16:38 01.07.2025
Այգեշատի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում, իսկ տանը՝ թմրանյութ պահումՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Այգեշատ գյուղի 36-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և պահում է կանեփի չորացած մանրացված զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 28-ին կատարված զննությամբ այգեշատցու տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի 10 բույս, իսկ տանը՝ ընդհանուր 18 գրամ կանեփանման չորացված-մանրացված զանգվածով փաթեթներ: 36-ամյա […] ...
16:33 01.07.2025
Վարչապետը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել է ծառայության ծառայողներին տոնական օրվա առիթով և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: «Արդեն երկու տարի Պետական պահպանության ծառայությունը գործում է որպես Վարչապետի ենթակա մարմին, և, ըստ էության, դա կառույցի ինստիտուցիոնալ զարգացման մի հերթական փուլն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը […] ...
16:25 01.07.2025
Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի մանկապատանեկան գավաթի խաղարկությունումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր ընդունել է Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկներին, որոնք մեդալներով են վերադարձել Հունաստանի Հալկիդիկի շրջանում անցկացված Եվրոպայի գավաթի առաջնությունից: Մրցաշարն անցկացվել է Եվրոպայի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի (ETKF) նախաձեռնությամբ՝ ներգրավելով 12 երկրի մարզիկների։ Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ 44 մեդալ են նվաճել, որոնցից 18-ը ոսկե, 11-ը՝ արծաթե, […] ...
16:20 01.07.2025
Վայք քաղաքում 19-ամյա վարորդը մահացու վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայինԱյսօր՝ հուլիսի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 19-ամյա Վանուշ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 137 կմ հատվածում՝ Վայք քաղաքի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 8-ամյա Արեն Ե.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, […] ...