21:40 12.07.2024
Բաքվի դատարանն այսօր վճիռ է կայացրել մեր գերեվարված հայրենակից Ռաշիդ Բեգլարյանի գործով: Ինչպես և սպասվում էր, դատարանը ամբողջովին բավարարել է դատախազության պահանջը՝ Բեգլարյանին մեղավոր ճանաչելով նրա կողմից չկատարած հանցանքների համար:
Ի՞նչ մեղադրանքներ էին ներկայացված: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.
«62-ամյա խաղաղ արցախցի Ռաշիդ Բեգլարյանը գերեվարվել էր անցած տարվա օգոստոսին և նրա դեմ ներկայացվել էր շինծու մեղադրանք՝ ՔՕ-ի 4 հոդվածներով՝ այդ թվում ռազմական հանցագործություններին, ապօրինի ռազմական խմբավորումներին մասնակցություն և պետական սահմանի ապօրինի հատում:
Նրան մեղադրել էին իբրև թե Ստեփանակերտի բանտում ադրբեջանցի գերիների խոշտանգման և 1992թ.-ի Խոջալուի իրադարձություններին մասնակցության մեջ:
Եվ ինչպես քննության մարմիններն են պնդում, քննության ընթացքում իբր թե նա տվել է խոստովանական ցուցմունքներ: Իրականում տարօրինակ կլիներ, եթե չխոստովաներ՝ հաշվի առնելով, թե ինչ ճնշում է գործադրվում Ադրբեջանի բանտում, բայց հետաքրքիր է, որ դատարանի նիստում նա հայտարարել է, որ անգամ մեկ հոգու չի սպանել:
Իրականում այս ամենը պարզ է, որ ֆարս է, և մի քանի փաստ դա հաստատում է»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Ի՞նչ է հայտնի Բեգլարյանի մասին, ինչպե՞ս էր նա հայտնվել ազերիների ձեռքերում և ի՞նչ են տալիս այսպիսի շինծու գործերը Ադրբեջանին:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
18:50 20.06.2025
Վարչապետը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցումՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում: «Մոմ վառեցի Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...
18:45 20.06.2025
«Ալ Նասրը» բանակցություններ է սկսել Կոնսեյսաուի հետ«Ալ Նասրը» բանակացություններ է սկսել Սերժիու Կոնսեյսաուի հետ։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում պորտուգալացի մասնագետին դիտարկում է` որպես Ստեֆանո Պիոլիի հիմնական փոխարինող։ Պիոլին կլքի զբաղեցրած պաշտոնն ու կգլխավորի «Ֆիորենտինան»։ «Ալ Նասրը» պատրաստ է պայմանագիր առաջարկել Կոնսեյսաուին «2+1» ձևաչափով։ ...
18:40 20.06.2025
Կառավարման խորհրդի նիստը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում առաջարկել է Տիգրան Պետրոսյանի թեկնածությունըՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 20-ին կայացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Գևորգ Պապոյանը։ Խորհրդի նիստում որոշվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը ներկայացնել վարչապետի հաստատմանը։ ...
18:32 20.06.2025
Մերձավանում 20-ամյա վարորդը «Mazda 5»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանն ու պարսպինԱյսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Ջոնրիդ Ջ.-ն իր վարած «Mazda 5» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Մերձավան բնակավայրի Մերձավանի խճուղի 24 հասցեի դիմաց բախվել է բետոնե էլեկտրասյանն ու պարսպին: Բախման հետևանքով վնասվել է բետոնե էլեկտրասյունը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, […] ...
18:25 20.06.2025
Կրթության բարեփոխումներն ուղղված են արդար հասարակության ձևավորմանը․ Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» թեմայով 3-րդ միջազգային համաժողովին և հանդես եկել բացման խոսքով։ Ժաննա Անդրեասյանը բանախոսել է «Արժանապատիվ աշխատանք բոլորի համար. կանանց, երիտասարդների և հաշմանդամություն ունեցող անձանց հզորացում» խորագրով պանելային քննարկման ժամանակ։ «Սոցիալական արդարության թեմայի շուրջ համախմբվածությունը ցույց է տալիս, որ այն կարևոր է […] ...
18:17 20.06.2025
«Պալմեյրասը» գլխավորել է A խումբը․ ԱԱԱԲրազիլական «Պալմեյրասն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրի խաղում 2-0 հաշվով հաղթել է Եգիպտոսի չեմպիոն «Ալ Ահլիին»: Վատթարացող եղանակային պայմանների պատճառով անգլիացի մրցավար Էնթոնի Թեյլորը 61-րդ րոպեին դադարեցրել էր խաղը՝ ֆուտբոլիստների, մարզիչների, նրանց անձնակազմի ու երկրպագուների անվտանգությունն ապահովելու համար: Խաղի դադարեցվելուց հետո Նյու Ջերսիում հորդառատ անձրև է տեղացել: «Պալմեյրասն» A խմբում իր առաջին հաղթանակն […] ...