11:10 14.07.2024
Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Նրանք քննարկել են իրավիճակը Ուկրաինայում։
«Ես նախագահ Զելենսկիից հրավեր եմ ստացել այցելել Կիև այս ամառ և անհամբեր սպասում եմ այս հնարավորությանը: Ես նաև հրավիրել եմ նախագահ Զելենսկիին պաշտոնական այց կատարել Իռլանդիա»,-ասել է նա:
Կողմերը բարձրացրել են օգնության հարցեր, որոնք Իռլանդիան կարող է տրամադրել Ուկրաինային իր տարածքի ականազերծման, կիբերանվտանգության բարելավման, ինչպես նաև Ռուսաստանում գտնվող ուկրաինացի երեխաներին հարազատների հետ վերամիավորելու համար:
X-ում Զելենսկին նշել է, որ բարձրացրել է նաև պլանների իրականացման հարցը, որոնք քննարկվել են հունիսին Շվեյցարիայում տեղի ունեցած Ուկրաինայի վերաբերյալ համաժողովում։ Պատասխանելով իռլանդացի լրագրողների հարցերին՝ Զելենսկին շնորհակալություն է հայտնել երկրի կառավարությանը՝ Ուկրաինային ցուցաբերվող օգնության համար, ինչպես նաև մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վրիպումը, ով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինայի առաջնորդին անվանել է «նախագահ Պուտին»։
«Միացյալ Նահանգները շատ բան է արել ուկրաինացիներին աջակցելու համար, ինձ թվում է, որ որոշ սխալներ կարելի է մոռանալ»,- ասել է Զելենսկին։
Հնարավոր այց Մեծ Բրիտանիա
Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Զելենսկին նախատեսում է հուլիսի 18-ին այցելել Մեծ Բրիտանիա՝ այնտեղ կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Վկայակոչելով աղբյուրներին՝ թերթը գրում է, որ նա մտադիր է եվրոպացի առաջնորդների հետ խոսել Բլենհայմ պալատում, որտեղ կանցկացվի գագաթնաժողովը։
Ակնկալվում է, որ Ուկրաինայի նախագահի համար, ով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում արդեն հանդիպել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերի հետ, սա նաև հնարավորություն կլինի ավելի լավ ճանաչել բրիտանական նոր կառավարության ներկայացուցիչներին։
Ինչպես նշում է The Guardian-ը, երկկողմ բանակցությունների թեմաները կլինեն Ուկրաինայում տիրող իրավիճակը և եվրոպական անվտանգությունը։
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...
23:54 02.05.2025
Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառովՍտավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...
23:50 02.05.2025
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...
23:44 02.05.2025
Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 02.05.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...