18:36 16.07.2024
Հայաստան-ԵՄ արդարադատության ոլորտի ռազմավարական քաղաքականության երկխոսության 4-րդ հանդիպումն է կայացել. ներկայացվել են դատաիրավական, հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող բարեփոխումները և ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի ցուցանիշները, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
«Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել Հայաստան-ԵՄ ռազմավարական քաղաքականության երկխոսության 4-րդ հանդիպմանը՝ ընդգծելով ոլորտային բարեփոխումերի շրջանակներում Եվրոպական միության հետ սերտ ու արդյունավետ համագործակցության Կառավարության հանձնառությունը՝ եվրոպական լավագույն չափորոշիչներին համահունչ։
Նախարարի տեղակալը նշել է, որ այս համատեքստում առանքային հարթակ է հանդիսանում Հայաստան-ԵՄ ռազմավարական քաղաքականության երկխոսությունը, որը հնարավորություն է տալիս արձանագրելու ոլորտում գրանցած առաջընթացը, առկա խոչընդոտները, ինչպես նաև նախանշելու հետագա անելիքները։
Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Վասիլիս Մարագոսը կարևորել է Արդարադատության նախարարության ջանքերն՝ ուղղված ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի ցուցանիշների և երկու հաստատությունների միջև կայուն համագործակցության ապահովմանը Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում։
Նախարարի տեղակալը ներկայացրել է Դատաիրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության և գործողությունների ծրագրի ձեռքբերումները, առաջընթացն ու պլանավորվող աշխատանքները՝ անդրադարձ կատարելով էլեկտրոնային արդարադատության գործիքներին, դատավորների գնահատմանը, դատավորների, դատախազների և քննիչների բարեվարքության ընթացիկ ստուգման կառուցակարգերին, ինչպես նաև քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումներին։
Կարեն Կարապետյանը խոսել է նաև դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված աշխատանքների մասին՝ կարևորելով վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացման նպատակով հաշտարարության ինստիտուտի ստեղծումը և հաշտարարների որակավորման ու վերապատրաստման շարունակական նախաձեռնությունները։ Նախարարի տեղակալը անդրադարձ է կատարել նաև մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության շրջանակներում նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին։
Հանդիպման մասնակիցները քննարկել են դատաիրավական ու հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումների շրջանակներում հետաքրքրություն ներկայացնող հարցերը՝ անդրադառնալով ռազմավարությունների իրականացման առաջընթացին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությանը, պաշտոնատար անձանց բարեվարքության եզրակացության հրապարակման հնարավորությանը, Դատական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններին և այլն։
Կարեն Կարապետյանը ներկայացրել է նաև 2023-2026թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության գործողության ծրագրի 2024թ. առաջին կիսամյակի ձեռքբերումները՝ խոսելով կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության համակարգերի ամրապնդման, ինչպես նաև հակակոռուպցիոն ոլորտում վերապատրաստումների և իրազեկման աշխատանքների մասին։
Հանդիպման ավարտին ԵՄ գործընկերները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակական աջակցություն տրամադրելու Հայաստանի կառավարությանն ու Արդարադատության նախարարությանը ոլորտային բարեփոխումների՝ եվրոպական լավագույն չափորոշիչներին համահունչ իրականացնելու համար։
Հանդիպման ելույթներով են հանդես եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների բաժնի ղեկավար Դեյվիդ Քալենը, Եվրոպական հանձնաժողովի Արդարադատության և սպառողների գլխավոր տնօրինության ղեկավարի պաշտոնակատար Լուիզա Կլինգվալը, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովաննիսյանը»,-ասված է հաղորդագրության մեջ։
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...