16:44 17.07.2024
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի` կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինիի գլխավորած պատվիրակությունն այցելել է մի շարք կրթական և մշակութային հաստատություններ:
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն այցի ընթացքում քննարկվել է ԿԳՄՍ նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ներառումը կրթական գործընթացում հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» ծրագիրը։
ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում ՀՄԿ-ի և ՏՄԱԿ-ների իրականացրած աշխատանքները, անդրադարձել ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ մշակված «Հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական աջակցությունը /MHPSS/ կրթության ոլորտում» ոլորտային ուղեցույցին՝ կարևորելով համակարգային մոտեցման ապահովումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների՝ կրթության մեջ ներառման գործում: Նա խոսել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների հետ աշխատող ուսուցիչների և մասնագետների կարիքների գնահատման, դրա արդյունքներով ՀՄԿ-ի կողմից մշակված դասընթացի մոդուլով իրականացված վերապատրաստումների, մշտադիտարկումների, ինչպես նաև 2024 թ․ սեպտեմբերից նախատեսվող աշխատանքների մասին։
Ստեֆանիա Ջաննինին շնորհակալություն է հայտնել իրականացված աշխատանքների համար՝ կարևորելով Հայաստանում տեղի ունեցող կրթական գործընթացների արդյունավետությունը:
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը վստահություն է հայտնել, որ կողմերի միջև համագործակցությունը կլինի շարունակական՝ կարևորելով իրականացվող ծրագրի արդյունավետությունը և՛ պետական, և՛ միջպետական մակարդակում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է նաև Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ, ծանոթացել ուսումնական հաստատության գործունեությանը, իրականացվող կրթական ծրագրերին: Կողմերը քննարկել են համատեղ ծրագրեր իրականացնելու, նոր գաղափարների աջակցելու հնարավորությունները:
Հաջորդ այցը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարան էր: Տնօրեն Արա Խզմալյանի հետ հյուրերը շրջայց են կատարել թանգարանի սրահներում, ծանոթացել «1 տարվա հավերժություն. Մատենադարանի ձեռքբերումները» ցուցադրության նախապատրաստական աշխատանքներին, մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին, հայերեն և այլալեզու ձեռագրերի նմուշներին, ինչպես նաև այցելել ձեռագրապահոց, հին ձեռագրերի վերականգնման բաժին, նորաստեղծ կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիա։
Շրջայցին հաջորդած առանձնազրույցի ընթացքում Արա Խզմալյանը կարևորել է միջազգային կառույցի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարը, մշակութային ժառանգության պաշտպանության գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգործուն ջանքերը։
Աշխատանքային հաջորդ կանգառը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն էր: Պատվիրակությանը ներկայացվել են կենտրոնի գործունեությունը, ուղղությունները, ուսուցման փուլերը: Նշվել է, որ նախատեսվում է Թումո կենտրոններ բացել նաև Լոս Անջելես և Բեյրութ քաղաքներում:
Պատվիրակությունն այցելել է նաև Փարաջանովի թանգարան, ծանոթացել մեծ արվեստագետի ժառանգությանը: Նշենք, որ անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2024-2025 թվականների օրացույցում: Այդ շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում այս տարվա գարնանը կազմակերպվել են լուսանկարչական ցուցահանդես և «Կինոյի տաճար» ինստալյացիան:
15:40 26.06.2025
Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը15:40 26.06.2025
Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածըՀիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը։ Այն անցնում է Գեղարքունիքի մարզով (Մարտունու տարածաշրջան)։ Ճանապարհին տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը։ Այժմ տեղադրվում են երկաթե արգելապատնեշները, լրացվում, խտացվում ու հարթեցվում են կողնակները։ Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...
15:32 26.06.2025
Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
15:25 26.06.2025
Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ«Փյունիկից» հեռացած կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ 27-ամյա Դավիդյանը «Փյունիկում» էր 2022 թ. հուլիսից, 98 խաղում նա 2 գոլ է խփել, կատարել 14 գոլային փոխանցում։ «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ լիգայում` ՖԱԼ-ում։ Ակումբն անցած մրցաշրջանում […] ...
15:17 26.06.2025
Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումըՊեկինում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ տարածաշրջանային թեմաներ: ...
14:57 26.06.2025
Երիտասարդական միջավայրի և դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակման հարցերը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգումԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ «Երիտասարդական կենտրոնների/տարածքների մեթոդաբանություն» և «Դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակում»: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս ակտիվ համագործակցության և շահագրգիռ քննարկումների համար. «Կարծում եմ՝ ԿԳՄՍ նախարարության պարագայում հասարակական խորհուրդն […] ...