Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի շրջանավարտ մագիստրոսների դիպլոմների հանձնման արարողությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+31.09 oC

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի շրջանավարտ մագիստրոսների դիպլոմների հանձնման արարողությանը

18:53 18.07.2024

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ներկա է եղել Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի այս տարվա շրջանավարտ մագիստրոսների դիպլոմների հանձնման արարողությանը։

Միջոցառումը տեղի է ունեցել Սանահին վանական համալիրի Գրիգոր Մագիստրոս Պահլավունու անվան ճեմարանում, որին ներկա են եղել նաև համայնքային իշխանության և հոգևոր դասի ներկայացուցիչներ։

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, որը նաև բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, շնորհավորել է շրջանավարտներին. «Այսօր ձեր կյանքի կարևոր շրջափուլի ավարտն է, բայց նաև մի նոր՝ ավելի կարևոր փուլի սկիզբը։ Ձեր մասնագիտության շրջանակում ձեռք բերած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները ծառայեցրեք՝ ի նպաստ մեր երկրի հզորացման։ Մենք տարբեր ոլորտներում բազմաթիվ մասնագետների կարիք ունենք, և յուրաքանչյուրիս ներդրումը կարևոր է պետության զարգացման գործում»։

Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ միջոցառման անցկացումն այնպիսի խորհրդանշական վայրում, ինչպիսին Գրիգոր Մագիստրոսի ճեմարանն է, պարտավորեցնում է առավել պատասխանատու մոտենալ այն աշխատանքին, որով զբաղվելու են ապագայում։ Նա շնորհավորել է նաև բուհի պրոֆեսորադասախոսական կազմին ու ծնողներին, իսկ շրջանավարտներին մաղթել է հաջողություն և ինքնաբավություն ընտրած ոլորտում։

Բուհի ռեկտոր Ռուստամ Սահակյանը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով և նշել, որ խորհրդանշական վայրն ընտրվել է՝ ևս մեկ անգամ ընդգծելու կրթության դերը պետության և հասարակության համար։

Միջոցառման ընթացքում մագիստրոսի որակավորում է շնորհվել Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի՝ այս ուստարվա 49 շրջանավարտի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

15:40 26.06.2025

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը։ Այն անցնում է Գեղարքունիքի մարզով (Մարտունու տարածաշրջան)։ Ճանապարհին տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը։ Այժմ տեղադրվում են երկաթե արգելապատնեշները, լրացվում, խտացվում ու հարթեցվում են կողնակները։ Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...

Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:32 26.06.2025

Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ

15:25 26.06.2025

Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ

«Փյունիկից» հեռացած կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ 27-ամյա Դավիդյանը «Փյունիկում» էր 2022 թ. հուլիսից, 98 խաղում նա 2 գոլ է խփել, կատարել 14 գոլային փոխանցում։ «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ լիգայում` ՖԱԼ-ում։ Ակումբն անցած մրցաշրջանում […] ...

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը

15:17 26.06.2025

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը

Պեկինում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ տարածաշրջանային թեմաներ: ...

SHANTNEWS

15:00 26.06.2025

SHANTNEWS

Երիտասարդական միջավայրի և դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակման հարցերը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

14:57 26.06.2025

Երիտասարդական միջավայրի և դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակման հարցերը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ «Երիտասարդական կենտրոնների/տարածքների մեթոդաբանություն» և «Դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակում»: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս ակտիվ համագործակցության և շահագրգիռ քննարկումների համար. «Կարծում եմ՝ ԿԳՄՍ նախարարության պարագայում հասարակական խորհուրդն […] ...

BACK_TO_TOP