15:49 19.07.2024
Արդեն մի քանի օր շարունակվող ուսանողական բողոքի ակցիաների հետ կապված Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում ցուցարարների և ոստիկանների միջև դաժան բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։ Բանգլադեշի իշխանությունները բարձր սպառնալիքի ռեժիմ են սահմանել ողջ երկրում։ Համացանցը գրեթե ամենուր անջատված է, իսկ որոշ հատվածներում հեռախոսագծերը չեն աշխատում, հայտնում է BBC-ն։
Հինգշաբթի Դաքայում հրդեհվել է պետական BTV հեռուստաընկերության շենքը։ Իշխանությունները նշում են, որ հրկիզումը սկսել են ցուցարարները:
Հեռուստաընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հաղորդագրություն է հայտնվել, որ ներսում մարդիկ կան, ովքեր չգիտես ինչու չեն կարողացել դուրս գալ։ BTV-ի ղեկավարությունը օգնություն է խնդրում հրշեջներից։
Բանգլադեշի տեղեկատվության նախարարը հայտնել է, որ հեռարձակումները դադարեցվել են, և անձնակազմի մեծ մասը լքել է շենքը:
Ուսանողները դուրս են եկել փողոց՝ պահանջելու փոխել համակարգը, ըստ որի պետական հատվածի աշխատատեղերի մեկ երրորդը վերապահում է 1971 թվականի Պակիստանից անկախության պատերազմի վետերանների հարազատներին:
Ուսանողները ներկայիս պրակտիկան անվանում են խտրական և պահանջում են, որ աշխատանքի ընդունումը հիմնված լինի յուրաքանչյուր առանձին թեկնածուի որակավորման վրա:
Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ ի նշան համերաշխության Հնդկաստանում բանգլադեշցի ուսանողների հետ։ Համայն Հնդկաստանի դեմոկրատ ուսանողների կազմակերպությունը (AIDSO) զանգվածային երթեր է կազմակերպել;
Անկախ աղբյուրները նշում են, որ բողոքի ցույցերի մեկնարկից ի վեր, ընդհանուր առմամբ, զոհվել է 32 մարդ։
BBC Bengal-ը մինչ այժմ կարողացել է հաստատել 17 մարդու մահը, այդ թվում՝ 32-ամյա Dhaka Times-ի լրագրողի։
Նախորդ գիշեր Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան ուսանողներին հանգստության կոչ է արել, սակայն իրավիճակը միայն վատացել է հինգշաբթի օրը։
Երեկ ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ կիրառեց ուսանողների վրա, ովքեր մարդկային շղթաներ էին կազմել փողոցներում:
BTV-ի ներկայացուցչի խոսքով՝ հեռուստաընկերության շենք ներխուժած ուսանողները նախկինում հրկիզել են ոստիկանական բաժանմունքը։
23:59 17.08.2025
Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկանՍերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...
23:24 17.08.2025
Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANAՍիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...
22:50 17.08.2025
Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...
22:23 17.08.2025
Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...
22:00 17.08.2025
Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. BildԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...