ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչները «Արմավիր» ՔԿՀ-ում արձանագրել են խնդիրներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչները «Արմավիր» ՔԿՀ-ում արձանագրել են խնդիրներ

09:58 29.07.2024

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 23-ին հերթական այցն են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։
«Նպատակն էր գնահատել ազատությունից զրկված օտարերկրացի անձանց կենցաղային, սանիտարահիգիենիկ պայմանները, մարդու իրավունքների պաշտպանության վիճակը։ Քննարկումներ են իրականացվել ՔԿՀ-ի վարչակազմի հետ՝ հասկանալու նրանց մարտահրավերներն ու մտահոգությունները։
Ըստ ՔԿՀ-ի վարչակազմի տրամադրած տվյալների՝ հուլիսի 23-ի դրությամբ ՔԿՀ-ում պահվում էր 180 օտարերկրացի, այդ թվում՝ ապաստան հայցողներ։
Արձանագրվել են խնդիրներ ապաստան հայցողներին քրեակատարողական հիմնարկներից ապաստան տրամադրող մարմին ուղղորդելու մեխանիզմի և ապաստան հայցողների գրանցամատյանի լրացման դժվարությունների հետ կապված:
Անդրադարձ է կատարվել նաև ազատությունից զրկված օտարերկրացի անձանց տրամադրվող թարգմանությունների հետ կապված խնդիրներին, որոնք հանգեցնում են վերջիններիս հետ աշխատելու դժվարությունների, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական աշխատանքի և բժշկական ծառայության մատուցման համատեքստում: «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցները տիրապետում են ռուսերեն, անգլերեն և պարսկերեն լեզուներին, սակայն հաղորդակցությունն այլ լեզուներով՝ ինչպիսիք են օրինակ չիներեն, թուրքերեն, արաբերեն և այլն, շարունակում է մնալ խնդրահարույց:
Հաջորդ խնդիրը, որը բարձրացրել են անձինք, ջրի, մասնավորապես՝ խմելու ջրի որակն ու հասանելիությունն է։ Սա հատկապես խնդրահարույց է ազատությունից զրկված օտարերկրացիների համար, քանի որ նրանք չունեն հայաստանաբնակ ընտանիքի անդամներ, որոնք կարող են իրենց ապահովել ջրով։
Արձանագրվել են նաև Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված տեսազանգերի կանոնների հետ կապված խնդիրներ՝ պայմանավորված ազատությունից զրկված օտարերկրացիների հարազատների գտնվելու երկրների ժամային գոտիների տարբերությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արձանագրված խնդիրները և ամփոփված վերլուծական տեղեկանքը՝ լուծումների առաջարկներով, կներկայացվեն իրավասու մարմիններին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP