11:12 02.08.2024
ՄԿՈՒ հաստատությունների դիմորդների շրջանում պետության համար ռազմավարական նշանակության ոլորտների մասնագիտություններն առավել գրավիչ դարձնելու համար նախորդ տարվանից Կառավարության որոշմամբ հաստատվել է գերակա և առաջնահերթ համարվող մասնագիտությունների ցանկը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
«Այս ուղղությունենրով սովորողներին պետությունն առաջին կուրսում 50 հազար դրամ կրթաթոշակ է տրամադրում՝ անկախ այն հանգամանքից՝ ուսանողն անվճար համակարգով է ընդունվել, թե՞ վճարովի: Շինարարական ոլորտի մի շարք մասնագիտություններ ևս ներառված են այդ ցանկում:
Գերակա մասնագիտությունների ցանկում է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտության կրթական հաստատությունում ներդրված նոր մասնագիտությունը, որը կոչվում է կարկասային երեսպատման կոնստրուկցիայի մոնտաժ:
«Այսօր պահանջված է ոչ միայն «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» մասնագիտությունը, այլև շինարարական ոլորտի գրեթե բոլոր մասնագիտությունները: Եվ ոլորտում ունենք մի իրավիճակ, որտեղ աշխատում են որակավորում չունեցող մարդիկ, իսկ աշխատաշուկան որակավորված մասնագետների խիստ կարիք ունի: Սա կարևոր խնդիր է թե՛ կրթության ոլորտի, թե՛ գործատուների համար»,- նշում է ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը:
Նոր մասնագիտությունն ուսումնական հաստատությունում ներդրվել է Knauf Armenia շինարարական կազմակերպության հետ համագործակցությամբ, երբ վերջինս որպես գործատու՝ որակավորված մասնագետների կարիքի համալրման առաջարկ է ներկայացրել:
«Շինարարության ոլորտը գրեթե հավասար կարևորություն ունի բժշկության հետ, քանի որ ուղղակիորեն առնչվում է մարդու առողջությանն ու անվտանգությանը: Տարբեր փլուզումներն ու աղետները, որոնք պարբերաբար տեղի են ունենում, նաև ոչ որակյալ աշխատանքների հետևանք են: Այս ոլորտում առավել քան երբևէ որակյալ մասնագետների պահանջն ակնհայտ է,- համոզմունք է հայտնում Արմենուհի Պողոսյանը և շարունակում,- մեր խնդիրն է ոչ միայն ուսանողին ներգրավել տվյալ կրթական ծրագրում, այլև ապահովել որակյալ կրթություն և բարձր առաջադիմություն: Այդ նպատակով կրթաթոշակը տրվում է առաջին կուրսում, իսկ հաջորդ կուրսերում այն կպահպանվի՝ պայմանավորված ուսանողի առաջադիմությամբ»:
Knauf Armenia կազմակերպությունը շինարարության ոլորտում առաջիններից է, որի հետ ՄԿՈւ ոլորտում կա համագործակցություն: Սակայն, ինչպես Արմենուհի Պողոսյանն է փաստում, միջին մասնագիտական կրթությունը կիրառական ոլորտ է և միտված է կարողությունների և հմտությունների ձևավորմանը, ինչը հնարավոր է ապահովել նախևառաջ մասնավոր ոլորտի աջակցությամբ: «ՄԿՈՒ կրթության պարտադիր բաղադրիչն է պրակտիկաների ապահովումը՝ մասնավորի հետ համագործակցությամբ: 2017 թ. ներդրել ենք դուալ կրթության ձևաչափը, որը ենթադրում է անմիջական կապ աշխատաշուկայի հետ. ուսանողը սովորում է աշխատելով, և ուսումնական ծրագրի առնվազն 50 տոկոս և ավելին անցկացվում է աշխատավայրում՝ գործատուի մոտ: Պետության կողից ֆինանսավորվող տեղերը ձևավորելիս հարցում ենք անում շահագրգիռ կառույցներին՝ հասկանալու աշխատաշուկայի պահանջարկը, որպեսզի պահպանվի կրթություն-աշխատաշուկա օրգանական կապը»,-ասում է վարչության պետը:
Գործում է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդ /ՄԿՈՒԶԱԽ/, որի հետ յուրաքանչյուր տարի համաձայնեցվում են տարբեր մասնագիտությունների համար մշակվող կրթական չափորոշիչներ, և առավելություն է տրվում աշխատաշուկայում և տնտեսության մեջ մեծ պահանջարկ ունեցողներին: ԿԳՄՍ նախարարության պատվիրակմամբ Եվրոպական կրթական հիմնադրամը իրականացրել է շինարարության ոլորտում մասնագետների կարիքի գնահատման մեծածավալ ուսումնասիրություն: Հետազոտության համաձայն՝ սահմանվել են առավել լայն պահանջարկ ունեցող մասնագիտությունները ոչ միայն արհեստագործական և միջին մասնագիտական ոլորտում, այլև բարձրագույն կրթության: Տեխնոլոգիաների զարգացումը, թվային լուծումները, նոր նյութերի հետ աշխատանքը առաջացրել են նաև նոր մասնագիտությունների ներդրման կարիք:
«Այս ոլորտը կարիք ունի որակավորված նոր մասնագետների և արժե, որպեսզի երիտասարդներն ընտրեն հենց այս ոլորտի մասնագիտությունները, որովհետև դրանք բարձր վարձատրվողների ցանկում են, և ուսանողները տարբեր կազմակերպություններում աշխատելու լայն հնարավորություն կունենան»,- եզրափակելով խոսքը՝ նշում է Արմենուհի Պողոսյանը:
Նշենք ՄԿՈՒ հաստատությունների դիմորդների հայտագրումը մեկնարկել է հուլիսի 30-ից և կշարունակվի ոլորտային մասնագիտությունների համար մինչև օգոստոսի 8-ը, ոչ ոլորտային մասնագիտությունների համար՝ մինչև օգոստոսի 17-ը ներառյալ:
ՄԿՈւ հաստատություններ դիմելու համար անհրաժեշտ է հայտագրվել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի dimord.emis.am կայքում»,-ասված է հաղորդագրության մեջ:
14:18 24.06.2025
Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններն «անլուրջ» է անվանելՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններն «անլուրջ» է համարում: Այս մասին նա հայտարարել է Հաագայում դաշինքի գագաթնաժողովից առաջ ՆԱՏՕ-ի հանրային ֆորումում: «ՆԱՏՕ-ն մտադիր է ապահովել, որ Ուկրաինան գտնվի հնարավորինս ուժեղ դիրքում, երբ սկսվեն լուրջ բանակցություններ, և այն, ինչ հիմա տեղի է ունենում Ստամբուլում, լուրջ չէ», – ասաց Ռյուտեն։ Նա չի բացատրել, թե […] ...
14:13 24.06.2025
Յամալը` աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստTransfermarkt-ը թարմացրել է խաղացողների տրանսֆերային արժեքները. կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի տրանսֆերային արժեքը դարձել է 200 միլիոն եվրո: Ֆրանսիական հեղինակավոր L’Equipe-ի վարկածով նույնպես Յամալն այսօրվա դրությամբ համաշխարհային ֆուտբոլի ամենաթանկարժեք խաղացողն է։ 180-ական միլիոն եվրո տրանսֆերային արժեքով Յամալին հաջորդում են Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչներ Ջուդ Բելինգհեմը, Կիլիան Մբապեն և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող […] ...
13:56 24.06.2025
Գրոսսին առաջարկել է մոտ ապագայում հանդիպել Իրանի ԱԳ նախարարի հետԱտոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ նամակ է գրել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին՝ առաջարկելով նրան մոտ ապագայում հանդիպել։ «Ես ողջունում եմ Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությունները։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության վերսկսումը հաջող համաձայնության հասնելու բանալին է։ Ես նամակ եմ ուղարկել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին՝ […] ...
13:43 24.06.2025
Զելենսկին և Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում․ ԶԼՄՎլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հունիսի 25-ի կեսօրին, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Զելենսկիի գրասենյակի բարձրաստիճան աղբյուրին։ «Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել չորեքշաբթի օրը Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում », – գրում է գործակալությունը։ ...
13:22 24.06.2025
Իրանը հայտարարել է, որ հաղթել է Իսրայելին՝ ստիպելով նրան դադարեցնել իր ագրեսիանԻրանը հաղթել է Իսրայելի հետ հակամարտությունում՝ ստիպելով նրան ընդունել պարտությունը և միակողմանիորեն դադարեցնել ագրեսիան: Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ։ «Աստվածային պարգև էր այն հաղթանակը, որը ստիպեց թշնամուն զղջալ իր արածի համար, ընդունել պարտությունը և միակողմանիորեն դադարեցնել իր ագրեսիան», – հայտարարության տեքստը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ ...
13:02 24.06.2025
Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ ՄանուկյանըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր Գուժ Ալեքսանդրի Մանուկյանը: Գուժ Մանուկյանը ծնվել է Լենինականում 1937 թվականի մայիսի 6-ին: Արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի և դերասանուհի Վալենտինա Արաքսամյանի որդին է։ 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական […] ...