Օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+16.09 oC

Օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է

21:49 03.08.2024

Եզդիները Մերձավոր Արևելքի ամենահին էթնիկ և կրոնական համայնքներից են։ Մեծամասնությունն ապրում է Իրաքի հյուսիս-արևմուտքում, իսկ Սինջար (Շինգալ/Շանգալ) բնակավայրը պատմական կարևորագույն նշանակություն ունի նրանց համար, քանի որ այստեղ են գտնվում տասնյակի հասնող եզդիական սրբավայրեր և այլ պատմական, հոգևոր և մշակութային արժեքներ։ Այս մասին հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։

2014 թ. ամռանը Դեր Զորում ձևավորված «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (կարճ՝ «Իսլամական պետություն» կամ ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալները, հարձակման անցնելով Իրաքի հյուսիսում, իրենց վերահսկողությունն են հաստատում հիմնականում եզդիաբնակ և քրիստոնեաբնակ մի շարք բնակավայրերում՝ մոտենալով Սինջարին:

Կոտրելով եզդիների ինքնապաշտպանությունը՝ Իսլամական պետության ահաբեկիչները օգոստոսին գրավում են Սինջար քաղաքը և եզդիաբնակ մյուս բնակավայրերը։ Ահաբեկչական խմբավորումն իր ենթակա տարածքներում սպանդի է ենթարկում բոլոր այն եզդիներին, որոնք հրաժարվում են իսլամ ընդունել։

Հարձակման առաջին իսկ օրերից Սինջարը լքում են հազարավոր եզդիներ, որոնց մի մասը փորձում է փրկություն գտնել՝ բարձրանալով լեռները: Նրանք, սակայն, հայտնվում են շրջափակման մեջ: Սովից, ծարավից և անտանելի շոգից հարյուրավոր զոհեր տալով՝ կարողանում են միջանցք բացել և հեռանալ Սիրիա։

2014 թ. ահաբեկչական խմբավորման իրագործած ցեղասպանությանը զոհ է դառնում ավելի քան 30.000 եզդի, գերեվարվում են հազարավոր կանայք ու երեխաներ: Ահաբեկիչ զինյալները բազմաթիվ եզդի կանանց ու աղջիկների հարկադրում են սեռական ստրկության: Ավելի քան 400.000 եզդի դառնում է փախստական:

2015 թ. վերջին եզդիներին հաջողվում է ազատագրել Սինջարը, իսկ ՄԱԿ-ի հրապարակած զեկույցում արձանագրվում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը եզդիների դեմ ցեղասպանություն է իրականացրել։
2018 թ. հունվարի 16-ին Հայաստանի խորհրդարանը ճանաչել է 2014 թ. Իրաքի տարածքում եզդի ժողովրդի դեմ ահաբեկչական խմբավորումների իրագործած ցեղասպանությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ը

23:59 23.06.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...

Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժել

23:57 23.06.2025

Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...

Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերել

23:46 23.06.2025

Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերել

Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել և ոչ մի պարագայում թույլ չի տա իր նկատմամբ ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիnն: «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», – գրել է […] ...

Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանը

23:40 23.06.2025

Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանը

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...

Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներ

23:36 23.06.2025

Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներ

Հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի […] ...

Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ Ավինյան

23:30 23.06.2025

Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է անվտանգ, հարմարավետ և հոգատար միջավայրի փոքրիկների համար։ «Մենք հետևողականորեն ձևավորում ենք հավասար և հասանելի պայմաններ բոլոր երեխաների լիարժեք զարգացման ու ուրախ մանկության համար»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP