Հայաստանը դիվանագիտական ճանապարհով պետք է փրկի Ֆահրադդին Աբոսզոդային. թալիշ քաղաքական գործիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+30.09 oC

Հայաստանը դիվանագիտական ճանապարհով պետք է փրկի Ֆահրադդին Աբոսզոդային. թալիշ քաղաքական գործիչ

17:39 13.09.2018

Ֆահրադդին Աբոսզոդա

ՌԴ-ում ձերբակալված թալիշ վտարանդի քաղաքական գործիչ Ֆահրադդին Աբոսզոդայի պաշտպանության համար ոտքի են կանգնել տարբեր երկրներում ապրող այն էթնիկ խմբերը, որոնք տուժել են Ադրբեջանի բռնի քաղաքականության պատճառով: Պաշտոնական Բաքուն դեռևս 1990-ական թվականներից հետապնդում է Ֆահրադդին Աբոսզոդային՝ ահաբեկչական քարոզչության և թշնամության սերմանման մեղադրանքով, մինչդեռ թալիշ գործիչը տարիներ շարունակ պայքարում է իր ազգի իրավունքների պաշտպանության համար, արցախյան պատերազմի տարիներին հանդես է եկել կոչերով՝ ուղղված Ադրբեջանում ապրող թալիշներին՝ չմասնակցել պատերազմին և չկրակել եղբայրական հայ ժողովրդի վրա:

Ֆահրադդին Աբոսզոդայի ձերբակալության, Ադրբեջանին արտահանձնելու վտանգի և նրան փրկելու հնարավորությունների մասին Shantnews.am-ը զրուցել է թալիշական սփյուռքի առաջնորդներից մեկի՝ ՌԴ նախագահի աշխատակազմի էթնիկ փոքրամասնությունների գծով խորհրդական Իսմայիլ Շաբանովի հետ:

Ի. Շ. – Ադրբեջանն ԱՊՀ-ում հետախուզում է հայտարարել գրեթե բոլոր թալիշ ակտիվիստների նկատմամբ, իբր նրանք Ադրբեջանում մասնակցել են պետական հեղաշրջման ծրագրմանը, այդ թվում՝ նաև ես: Ի դեպ, ես ՌԴ քաղաքացիություն ունեմ, Ռուսաստանի օրենսդրության համաձայն, ՌԴ-ն իր քաղաքացիներին չի  արտահանձնում: Բնականաբար, դատախազության հետ զրույցից հետո մեզ տեղեկացրեցին, որ ՌԴ-ն իր քաղաքացիներին չի տա: Իսկ ինչ վերաբերում է Ֆահրադդին Աբոսզոդային, նա չունի ո՛չ ՌԴ քաղաքացիություն, ո՛չ էլ փախստականի կարգավիճակ, այդ պատճառով էլ նա օգոստոսի 6-ին ձերբակալվեց: Ես եղել եմ դատախազությունում, ծանոթացել Ադրբեջանի կողմից հայտարարված հետախուզման հիմքերին: Այն հիմնված է քրեական օրենսգրքի 282 հոդվածի վրա, այն է՝ պետական հեղաշրջում կատարելը և գործողություն իրականացնելն ընդդեմ Ադրբեջանի պետականության: Բնականաբար, իրավապահ մարմինները ձերբակալեցին և միջոցառումներ ձեռնարկեցին նրան կալանավորելու համար: Այս պահին նա բանտարկված է Կալոմա քաղաքի քրեակատարողական հիմնարկում՝ 1 ամսով: Բնականաբար, մեր փաստաբանները բողոք գրեցին, որպեսզի երկարաձգվի կալանավորման ժամկետը, և ադրբեջանական կողմը չկարողանա նրան արտահանձնել Ադրբեջանին:

-Անցել է 1 ամիս, ինչո՞ւ Դուք այդ մասին չեք բարձրաձայնել:

Ի. Շ. – Մի քանի պատճառով. առաջին հերթին մենք մտածում էինք, թե մեզ կհաջողվի նրան փրկել, և երկրորդ՝ մենք չենք ցանկանում երջանկություն պարգևել Ադրբեջանին: Հասկանո՞ւմ եք, նրանք շատ են երջանկանում, երբ մեզ ինչ-որ բան է պատահում: Պատահական չէ, որ երբ հայտարարվեց այդ մասին, ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցներում կարծես ազգային տոն հայտարարվեց: Իհարկե, մենք չէինք ուզում այդպիսի երջանկություն պարգևել նրանց:

-Այս պահին ի՞նչ վիճակում է պարոն Աբոսզոդան, նրան կարտահանձնե՞ն Ադրբեջանին, թե՞ դեռ այս պահին ինչ-որ գործողություն կա:

Ի. Շ. – Աբոսզոդայի վիճակը շատ բարդ է: Այստեղ ադրբեջանական լոբբիում շատ կարևոր դեմքեր են աշխատում, շատերը փորձում են  ուրախություն պատճառել Ալիևին:  Մենք Ռուսաստանի հետ ամենաբարդ իրավիճակներում ենք եղել, միշտ պաշտպանել ենք, իսկ երբ իրավիճակը փոխվեց, բոլորը մոռացան:

-Նաև ասում են, որ թալիշների դեմ դուրս գալը նշանակում է դուրս գալ հայերի դեմ:

Ի. Շ. – Ես կարծում եմ, որ Հայաստան պետությունը դիվանագիտական ճանապարհով պետք է մտածի, հետաքրքրվի այս հարցով: Հայ մտավորականությունը պետք է նամակ գրի Ռուսաստանի Դաշնությանը, դատախազությանը: Նրանք պետք է հասկանան, որ թալիշները ևս կողմնակիցներ ունեն: Հենց ձեզանից առաջ, ինձ զանգահարեցին Իրանից, Իրանի ղեկավարության շրջապատից: Նրանք նույնպես ապշած են, թե ինչո՞ւ այս ամենն այսպես եղավ, ինչո՞ւ են նրանք արտահանձնում, մի՞թե Ռուսաստանում սկսել են ճնշում գործադրել թալիշների նկատմամբ:

Թալիշները մարգինալներ չեն, թալիշները ներկայացնում են այնպիսի ուժ, որն ապահովում է տարածաշրջանի հավասարակշռությունը: Մի՞թե Ռուսաստանը 20-ական թվականների նման սկսել է ամրապնդել պանթուրքիզմը Կովկասում: Այս մասին արդեն իրանական կողմն սկսել է մտահոգվել:

Հնարավոր չէ տարածաշրջանը պատկերացնել առանց թալիշների: Եթե թալիշներին հեռացնեն այս տարածաշրջանից, ապա դա կնշանակի զարկ տալ պանթուրքիզմին: Իսկ դա ոչ մի լավ բան չի բերի ո՛չ հայերին, ո՛չ Իրանին, ո՛չ էլ Ռուսաստանին: Դրա համար պետք է տեղեկացնել ռուս քաղաքական գործիչներին: Դադա՛ր տվեք, մի՛ հանձնեք Ռուսաստանի շահերը փողի դիմաց: Կան բաներ, որոնք փողով չես վաճառի:

Մոտ մեկ ամիս է մնացել, և եթե ոչ մի քայլ չձեռնարկվի, ապա Աբոսզոդային կարտահանձնեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

23:59 05.08.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

Օգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

23:53 05.08.2025

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

Իսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

23:43 05.08.2025

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

23:35 05.08.2025

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

23:22 05.08.2025

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

23:13 05.08.2025

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...

BACK_TO_TOP