Աղստև գետի ավազանում հուլիս ամսին դիտված հորդացումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+20.09 oC

Աղստև գետի ավազանում հուլիս ամսին դիտված հորդացումները

11:30 07.08.2024

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ 2024 թվականի հուլիսի 27-28-ին Հանրապետության տարածքը գտնվել է Ազորյան անտիցիկլոնի կատարի հարավային ծայրամասերով անցնող ցուրտ մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում։
«Ցուրտ մթնոլորտային ճակատը Կովկասյան լեռների ազդեցությամբ ներխուժել է և արևելքից, և արևմուտքից ինչով պայմանավորված՝ ողջ հանրապետությունում դիտվել է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ հորդառատ։
Այսպես, Դիլիջանում հուլիսի 27-ին թափված տեղումների քանակը կազմել է 17.2 մմ, իսկ 28-ին՝ 36.8 մմ, ընդ որում 34.1 մմ-ը դիտվել է միայն հուլիսի 28-ի գիշերը։
Իջևանում հուլիսի 26-ին թափվել է 6.4 մմ տեղում, 27-ին՝ 26 մմ, իսկ 28-ին՝ 26.6 մ, որից 19.8 մմ-ը դիտվել է 28-ի գիշերը, Ճամբարակում տեղումների գումարային քանակը հուլիսի 27-28-ին կազմել է 77.2 մմ, որը կազմել է ամսական նորմայի 148%-ը։
Արդյունքում պայմանավորված այն հանգամանքով, որ տեղումները շարունակական բնույթ կրեցին և բավական հորդառատ էին, հողի խոնավությամբ հագեցվածության պայմաններում հանգեցրեցին բավական մեծ մակերևութային հոսքի և գետերում ջրի ելքերի մեծացման։
Մասնավորապես ջրի զգալի մեծացում գրանցվեց հուլիսի 28-ին երբ դիտված ելքերը բազմակի անգամ գերազանցել են նախորդ օրը դիտված ելքերին՝
Աղստև գետի Դիլիջան հիդրոլոգիական դիտակետում ջրի ելքը հուլիսի 27-ի ժամը 08։00 դիտված 3.51 մ3/վ-ից հուլիսի 28-ի 08։00-ին հասավ 28.3 մ3/վ-ի,
Իջևան դիտակետում հուլիսի 27-ի ժամը 08։00 դիտված 7.90 մ3/վ-ից հուլիսի 28-ի 08։00-ին հասավ 45.8 մ3/վ-ի, իսկ 20։00-ին՝ 86.0 մ3/վ-ի,
Գետիկ-Գոշ դիտակետում հուլիսի 27-ի ժամը 08։00 դիտված 4.12 մ3/վ-ից հուլիսի 28-ի 08։00-ին հասավ 13.1 մ3/վ-ի, իսկ 29-ի առավոտյան 23.2 մ3/վ։
1935-2023թթ ընթացքում Աղստև-Իջևան հիդրոլոգիական դիտակետում հուլիս ամսվա դիտված առավելագույն ելքը կազմել է 107 մ3/վ և դիտվել է 1960 թվականի հուլիսի 20-ին։
2024 թվականի դիտված 86.0 մ3/վ ելքը հուլիս ամսին դիտված պատմական երկրորդ առավելագույն ելքն է եղել Իջևան հիդրոդիտակետի համար»,-նշված է հաղորդագրության մեջ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քուվեյթը, Բահրեյնը, Իրաքը և ԱՄԷ-ն փակել են իրենց օդային տարածքը

22:49 23.06.2025

Քուվեյթը, Բահրեյնը, Իրաքը և ԱՄԷ-ն փակել են իրենց օդային տարածքը

Քուվեյթը փակել է իր օդային տարածքը, այն բանից հետո, երբ Իրանը հարվածներ է հասցրել Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազային։ Այս մասին նշվում է Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի վարչության հայտարարության մեջ։ «Երկրի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է որպես նախազգուշական միջոց, որն ուժի մեջ է մտնում այսօրվանից մինչև հետագա ծանուցում։ Այս որոշումը կայացվել է վերջին տարածաշրջանային զարգացումների ֆոնին առավելագույն […] ...

Ռյուտեն չի կարծում, որ Թրամփը կխնդրի ՆԱՏՕ-ին մասնակցել Իրանի դեմ գործողությանը

22:44 23.06.2025

Ռյուտեն չի կարծում, որ Թրամփը կխնդրի ՆԱՏՕ-ին մասնակցել Իրանի դեմ գործողությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, չի խնդրի ՆԱՏՕ-ին քննարկել Իրանի դեմ գործողությանը մասնակցելու հարցը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն լեհական TVP Info հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ես վստահ չեմ, որ նման հնարավորություն գոյություն ունի», – պատասխանել է Ռյուտեն լրագրողի հարցին։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց […] ...

Ռոբերտ Գյուլումյանը բրոնզե մեդալ է նվաճել․ World Challenge Cup

22:33 23.06.2025

Ռոբերտ Գյուլումյանը բրոնզե մեդալ է նվաճել․ World Challenge Cup

Տաշքենդում ավարտված World Challenge Cup սպորտային մարմնամարզության հեղինակավոր մրցաշարում Ռոբերտ Գյուլումյանը մարզագործիքի վրա վարժությունում բրոնզե մեդալ է նվաճել: Ավելի վաղ Մամիկոն Խաչատրյանը նժույգ թափեր վարժությունում ոսկե մեդալակիր էր դարձել, Արմեն Պետրոսյանն էլ գետնային վարժություններում՝ բրոնզե մեդալ նվաճել: Հայաստանի հավաքականն այս մրցաշարում նվաճել է երեք մեդալ: ...

Փաշինյան-Էրդողան հանդիպում. ի՞նչ սպասել այս ժամանակաշրջանում

22:21 23.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպում. ի՞նչ սպասել այս ժամանակաշրջանում

Պատմական այց. այսպես գնահատվեց Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Թուրքիա, որտեղ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Ռեջեփ Էրդողանի հետ և քննարկեց հայ-թուրքական հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ տեղի ունեցող գործընթացները: Այդ այցելությանն ու բանակցությունների արդյունքներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է թուրքագետ Նելլի Մինասյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

22:13 23.06.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 75.831 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: ...

SHANTNEWS

22:00 23.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP