18:11 07.08.2024
Տասնամյակների ընթացքում գիտնականները փորձել են հասկանալ իրադարձությունների բարդ և առեղծվածային հաջորդականությունը, որոնք թույլ են տալիս ամպերի մեջ գտնվող փոքրիկ կաթիլներին ամպի ներսում դառնալ առավել մեծ, որպեսզի թափվեն ցած։ Այդ գործընթացի առավել խորն ընկալումն ունի որոշիչ նշանակություն եղանակի և կլիմայի համակարգչային մոդելավորման բարելավման համար, որն էլ իր հերթին հանգեցնում է ավելի ճշգրիտ կանխատեսումների։
ԱՄՆ Ազգային գիտական հիմնադրամի Մթնոլորտային հետազոտությունների ազգային կենտրոնի գիտնականներից բաղկացած գիտահետազոտական խումբը (NSF NCAR) հայտնաբերել է, որ կաթիլի մեծացման և անձրևի առաջացման գործում առանցքային դեր է կատարում ամպերի ներսում օդային հոսանքների տուրբուլենտ շարժումները: ՆԱՍԱ-ի դաշտային արշավի ժամանակ հետազոտողները օգտագործել են առաջադեմ համակարգչային մոդելավորում` կույտավոր ամպերի ներսում գտնվող կաթիլների մանրակրկիտ հետազոտությունների համար: Այն թույլ է տվել հետազոտողներին հետևել տուրբուլենտության ազդեցությունը նոր ձևավորվող կաթիլների վրա, որոնք ի վերջո միավորվում են, դառնալով անձրևի կաթիլ։ Արդյունքում, պարզ դարձավ, որ կաթիլների միաձուլման վրա տուրբուլենտային ազդեցությունն ունի որոշիչ նշանակություն՝ կաթիլների չափսերի փոփոխությունների և անձրևի առաջացման վրա: Կույտավոր ամպերի ներսի տուրբուլենտությունը զգալիորեն արագացնում է տեղումների թափվելու գործընթացը և հանգեցնում նրանց առավել մեծ քանակությանը։
Հետազոտողները հայտնաբերեցին նաև, որ համակարգչային մոդելավորման դեպքում, որտեղ առկա է տուրբուլենտություն, անձրև առաջանում է մոտավորապես 20 րոպե շուտ, քան այն համակարգչային մոդելավորման դեպքում, որտեղ տուրբուլենտությունը բացակայում է։ Տուրբուլենտություն ներառող մոդելավորման պարագայում անձրևաջրերի զանգվածը յոթն անգամ ավելի մեծ էր։ Հետազոտությունը հրատարակվել էր «Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական տեղեկագրեր» ամսագրում։
Հիշեցնենք, որ անձրևի առաջացման գործընթացը սկսվում է, երբ ամպերի ներսում ջրի փոքր կաթիլները խտանում են փոշու, աղի կամ այլ նյութերի մասնիկների շուրջ, որոնք կոչվում են ամպերի խտացման միջուկներ։ Երբ միլիոնավոր կաթիլներ բախվում են միմյանց հետ, նրանք միավորվում են՝ դառնալով ավելի խոշոր կաթիլների, որոնք էլ ի վերջո դառնում են բավականին ծանր, որպեսզի ամպից թափվեն։ Անձրևային կաթիլների առաջացումը կարող է տատանվել՝ կախված տարբեր պայմաններից, ինչպիսին են տարբեր չափի ամպի մեջ կաթիլների բաշխումը, ինչպես նաև այլ գործոններից, ինչպիսիք են տուրբուլենտ շարժումները և ամպի ներսում մասնիկների հատկությունները։
Եղանակային երևույթների և կլիմայական համակարգի համակարգչային մոդելավորման մեջ այդ գործընթացի ճիշտ ներկայացումն ունի կենսական նշանակություն՝ այդ մոդելների հուսալիությունը բարձրացնելու համար։ Ջրի կաթիլների միաձուլումը կարևոր է ոչ միայն տեղումների ճշգրիտ կանխատեսման համար, այլև լավ հասկանալու համար ամպերի զարգացումը։
Տեղումների թափվելու պատճառները պարզելու համար, գիտնականները դիմեցին 2019 թվականին NASA-ի դաշտային արշավի ընթացքում կույտաանձրևային ամպերի ներսում թռչող հետազոտական ինքնաթիռի կողմից իրականացրած կաթիլների ըստ չափսերի դասակարգմանը վերաբերող դիտարկումների օգնությանը։ Օգտագործելով մասնագիտացված համակարգչային մոդել՝ գիտահետազոտական խումբը մշակեց բարձր թույլատրելիությամբ մի շարք սիմուլյացիաներ, որպեսզի վերստեղծեն արշավի ժամանակ դիտված ամպային պայմանները, և տեսնեն թե ինչպես է տեղի ունենում կաթիլների միաձուլումը տարբեր տուրբուլենտային հոսքերի ժամանակ։
Մոդելավորման արդյունքները ցուցադրեցին տուրբուլենտության առանցքային դերը տեղումների սկսվելու ժամանակահատվածի սահմանման և քանակի որոշման մեջ։ Նրանք, նաև ցույց տվեցին, որ խտացման խոշոր միջուկների առկայությունը, որն եղել է անձրևի առաջացման որոշ տեսությունների ուշադրության կենտրոնում, չի կարող բացատրել կաթիլների զարգացումը և դիտարկվող չափերը։ Խտացման մեծ միջուկներով և քիչ տուրբուլենտությամբ մոդելավորումների մեջ կաթիլների միաձուլումը կատարվում էր ավելի դանդաղ և հանգեցնում էր քիչ քանակությամբ տեղումների։
Տեղումների առաջացումն ունի հիմնարար նշանակություն ամպերի, եղանակի և ողջ կլիմայական համակարգի համար։ Այս գործընթացի առավել լավ իմացությունը կարող է օգնել զգալի բարելավումներ կատարել համակարգչային մոդելների, և, ի վերջո, եղանակի և կլիմայի կանխատեսումների մեջ, որոնք կօգնեն պաշտպանել հասարակությունը։
20:07 23.06.2025
Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ.Գլխավոր դատախազություն2025 թվականի հունիսի 17-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի 2 փողոց, 1/1 հասցեում գտնվող՝ 0.07 հա մակերեսով «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով […] ...
19:54 23.06.2025
Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետՏափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Վարագյանը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա հոկեյիստի պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: Այս ակումբը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում: Վարագյանը մինչև այս հանդես էր գալիս ռուսական «Յուժնի Ուրալ» և «Մագնիտկա» ակումբներում և 45 խաղում վաստակել էր 5 միավոր […] ...
19:45 23.06.2025
Հայտնաբերվել է 411 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀունիսի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 136 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 186 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 19, չամրակապված վարելու՝ 978, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 392, վարելիս […] ...
19:38 23.06.2025
Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնիցՎարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 23-ի որոշմամբ Վահան Հակոբյանն ազատվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Վահան Գագիկի Հակոբյանին ազատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային […] ...
19:28 23.06.2025
Վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը գործուղվել են ԹբիլիսիՀՀ վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր գործուղվել են Թբիլիսի։ «Այցի շրջանակում հանդիպեցինք Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի, ինչպես նաև Պետական եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերաիայի հետ։ Բարձր մակարդակով կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի […] ...