Իրանը հայտարարել է, որ ստիպված է պատասխանել Իսրայելին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արձագանքի բացակայության պատճառով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+17.09 oC

Իրանը հայտարարել է, որ ստիպված է պատասխանել Իսրայելին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արձագանքի բացակայության պատճառով

19:58 07.08.2024

Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին կարծում է, որ Թեհրանն այլ ելք չունի, քան պատասխանել Իսրայելին պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) «ի վիճակի չէր հանդես գալ հրեական պետության ագրեսիվ գործողությունների դեմ»։

«Այս պահին, Իսրայելի ռեժիմի ագրեսիայի դեմ Անվտանգության խորհրդի կողմից որևէ համապատասխան գործողության բացակայության դեպքում, Իրանի Իսլամական Հանրապետությունն այլ ելք չունի, քան օգտվել այս ռեժիմի ագրեսիայի դեմ օրինական պաշտպանության իր անօտարելի իրավունքից»,-ասել է Բաղերի Քանին Ջիդայում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Վարդաշեն» ՔԿՀ ծառայողները կալանավորված անձի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոսներ և ականջակալներ

12:42 06.05.2025

«Վարդաշեն» ՔԿՀ ծառայողները կալանավորված անձի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոսներ և ականջակալներ

Մայիսի 5-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները քաղաքացուհու հետ տեսակցությունից հետո խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ա․Հ․-ին։ Խուզարկության արդյունքում կալանավորված անձի գոտկատեղի հատվածից ծառայողները հայտնաբերել են թաքցված 2 բջջային հեռախոս և 2 զույգ անլար ականջակալ։ Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

Հիմնանորոգվում է Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհի մի հատվածը

12:37 06.05.2025

Հիմնանորոգվում է Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհի մի հատվածը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Տ-6-29, Երևան (Բագրևանդի փող.)-Ձորաղբյուր (Տ-6-42) ավտոճանապարհի կմ0+000-կմ5+200 հատվածը։ Նորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 5.2կմ է։ Շինարարությունը մեկնարկել է նախորդ տարի։ Ներկայում շինհրապարակում իրականացվում են տարբեր աշխատանքներ՝ երթևեկամասի հանույթ, ավազակոպճային շերտի տեղադրում, մայթերի բազալտե եզրաքարերի տեղադրում ու հիմքի բետոնացում և այլն։ Նշենք, որ ճանապարհի մի հատվածն ասֆալտապատվել է՝ տեղադրվել է ասֆալտբետոնե […] ...

Շիրակի քրեական ոստիկանները Տելեգրամի միջոցով թմրանյութի ձեռքբերման դեպք են բացահայտել

12:37 06.05.2025

Շիրակի քրեական ոստիկանները Տելեգրամի միջոցով թմրանյութի ձեռքբերման դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 39-ամյա տղամարդը Տելեգրամի միջոցով պատվիրել է թմրանյութ, որը պատրաստվում է վերցնել Գյումրիի Բուլվարային թաղամասից: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տղամարդն ապրիլի 26-ին Բուլվարային փողոցի 1-ին նրբանցքում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Շիրակի մարզային վարչություն: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցով փաթեթ: Հայտնաբերվածն, ըստ տղամարդու՝ մեֆեդրոն […] ...

Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:30 06.05.2025

Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 7-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս

12:22 06.05.2025

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս

Մայիսի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ Անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %,Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: ...

Ձերբակալված օտարերկրացու խուզարկությամբ հայտնաբերվել է փաթեթներով մարիխուանա․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

12:17 06.05.2025

Ձերբակալված օտարերկրացու խուզարկությամբ հայտնաբերվել է փաթեթներով մարիխուանա․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն ապրիլի 30-ին, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Կիևյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանում բնակվող 36-ամյա մի օտարերկրացու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 14 գրամ բուսական զանգվածով 2 փաթեթ: Տղամարդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա է: Նա կազմված փաստաղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, ապա տեղափոխվել […] ...

BACK_TO_TOP