40 նոր հաշտարար որակավորման վկայագիր է ստացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

40 նոր հաշտարար որակավորման վկայագիր է ստացել

16:47 08.08.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել «Հաշտարարության ոլորտի բարեփոխումների հեռանկարները» խորագրով աշխատաժողովին՝ նշելով որ վերջին տարիներին հաշտարարության ոլորտում իրականացված բարեփոխումները կարևոր ազդեցություն են ունենալու արդարադատության համակարգի վրա, տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
«Նախարարի տեղակալը հայտնել է, որ հաշտարարների համայնքը համալրվել է շուրջ 80 նոր հաշտարարով, որոնք անցել են միջազգային առաջատար ստանդարտներին համապատասխան վերապատրաստում: Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաև առաջիկայում պարտադիր հաշտարարության ինստիտուտի ներդրմանը, ինչը կնպաստի դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը։ Կարեն Կարապետյանը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը հաշտարարության ոլորտի զարգացման գործում:
«Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցն անդրադարձել է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության վերաձևավորմանը, որը սպասվում է այս տարվա աշնանը: Տիգրան Դադունցը հատկապես կարևորել է հաշտարարների ակտիվությունը՝ զբաղվելու հաշտարարական գործերով, համախմբվելու ինքնակարգավորվող կազմակերպության շուրջ, իրենց ներդրումն ունենալու համայնքի կայացման հարցում:
Տիգրան Դադունցը հայտնել է, որ առաջիկայում նախարարությունը կազմակերպելու է ոչ ֆորմալ քննարկումներ հաշտարարների համար՝ կիսվելու իրենց մտքերով, գաղափարներով, որին արդեն կհաջորդի հաշտարարների ընդհանուր ժողովի հրավիրումը և նոր խորհրդի ու նախագահի ընտրությունը: Տիգրան Դադունցը հորդորել է նաև բոլոր հաշտարարներին ակտիվ ներգրավվել ընտանեկան գործերով պարտադիր հաշտարարության գործընթացին, որպեսզի հնարավոր լինի կայացնել այդ բարեփոխումը:
Հիմնադրամի ավագ իրավաբան-փորձագետ Մարիա Պետրոսյանը ներկայացրել է հաշտարարությանն առնչվող օրենսդրության առաջիկա բարեփոխումները և Սինգապուրի կոնվենցիայի վավերացման կարևորությունը՝ միջազգային հաշտարարության գործընթացներին ինտեգրվելու և երկրի հեղինակությունը բարձրացնելու համար։
Աշխատաժողովի ընթացքում տեղի է ունեցել ակտիվ քննարկում և հարցուպատասխան, հաշտարարները ներկայացրել են իրենց առաջարկները, դիտարկումները, մտահոգությունները՝ հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության վերաձևավորման հարցերի, ինչպես նաև հանրային քննարկման ներկայացված՝ «Հաշտարարության մասին» օրենքում նոր փոփոխությունների նախագծի վերաբերյալ:
Աշխատաժողովի շրջանակներում իրականացվել է նաև, վերջին երկու ամիսների ընթացքում որակավորման հերթական շրջափուլի արդյունքում, որակավորված շուրջ 40 հաշտարարների վկայագրերի հանձնման արարողությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

18:30 07.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

Հուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

18:22 07.07.2025

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...

Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժած

18:14 07.07.2025

Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժած

Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Նարեկացի և Գետափնյա փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 63-ամյա Մելիք Մկրտչյանի վարած «УАЗ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 69-ամյա Անդրանիկ Մկրտչյանի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական […] ...

Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

18:06 07.07.2025

Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է չորրորդ տեղը: Մեր հավաքականը առաջնությունում նվաճել էր երկու մեդալ. Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալակիր էր դարձել, Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)` բրոնզե: ...

SHANTNEWS

18:00 07.07.2025

SHANTNEWS

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է

17:54 07.07.2025

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխությունների շրջանակում ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը․ նախկին 452 բնակավայրի փոխարեն՝ այժմ ցանկում ներառված է 57 համայնքի 611 բնակավայր։ Բնակավայրերի ընդլայնված ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/news/974: Հուլիսի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների […] ...

BACK_TO_TOP