12:36 10.08.2024
Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում վկայում են այն մասին, որ հրեական պետությունը չունի վճռականություն՝ դադարեցնելու զինված հակամարտությունը պաղեստինյան անկլավում։ Այսպիսի հայտարարություն է արել Եգիպտոսի ԱԳՆ-ն՝ Գազայի հատվածում դպրոցի վրա իսրայելական վերջին հարվածի համատեքստում։
«Ամեն անգամ, երբ միջնորդներն ակտիվացնում են ջանքերը՝ փորձելով Գազայի հատվածում հասնել հրադադարի, Իսրայելը հերթական կանխամտածված սպանությունն է անում խաղաղ բնակչության նկատմամբ, ինչը ակնհայտորեն ցույց է տալիս, որ իսրայելական կողմը չունի իրական քաղաքական կամք՝ դադարեցնելու այս դաժան պատերազմը»,- ասված է Եգիպտոսի ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ:
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի «շարունակվող հարձակումները Գազայի խաղաղ բնակիչների վրա» և պահանջել է միջազգային հանրությունից «միասնական դիրքորոշում մշակել այնպիսի հարցերի շուրջ, որոնք կերաշխավորեն Գազայի հատվածում պաղեստինցիների անվտանգությունը»։
Կահիրեն ընդգծել է, որ չնայած կողմերի բարձրացրած բոլոր խոչընդոտներին, Եգիպտոսի ԱԳՆ-ն կշարունակի «բոլոր անհրաժեշտ քաղաքական ջանքերը Գազայում հրադադարի շուրջ համաձայնության հասնելու համար»:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Գազայի հատվածում գտնվող դպրոցին իսրայելական հարվածը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, տեղի է ունեցել լուսադեմին՝ առավոտյան աղոթքի ժամանակ։
19:54 14.05.2025
Անչելոտին ցանկանում է Ոսկե գնդակի դափնեկրին տեսնել Բրազիլիայի հավաքականի իր մարզչական շտաբումԲրազիլիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մի քանի բրազիլացի աստղերի առաջարկել է միանալ իր մարզչական շտաբին, հաղորդում է CNN Brazil-ը։ Նշվում է, որ այդ աստղերից մեկը Կական է, որն իտալացի մասնագետի ղեկավարությամբ 2007 թվականին նվաճել է «Ոսկե գնդակը»։ Անչելոտին արդեն կապ է հաստատել Կակայի հետ այս հարցի շուրջ։ Նրա վերջնական պատասխանը մնում է անհայտ, […] ...
19:47 14.05.2025
Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը հանդիպել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ամառային և ձմեռային պահպանում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ։ Մասնակցում էին նաև ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական Արման Խաչատրյանը, Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը, դեպարտամենտի ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի աշխատակիցները։ Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր։ Հիմնադրամի գործադիր տնօրենը շեշտել […] ...
19:40 14.05.2025
Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներինՄայիսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարբեր համալսարանների ուսանողներ, որոնք հետաքրքրված են Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներով։ Նախարարը ներկայացրել է նախարարության գործառույթներն ու կառուցվածքը՝ անդրադառնալով տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին։ Նա պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացմանը, ներդրումների խթանմանը, ստվերային տնտեսության […] ...
19:34 14.05.2025
Արարատի մարզում «Honda»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտումԱյսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում «Honda» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել, հայտնվել դաշտում, բախվել ջրատար բետոնե խողովակին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու […] ...
19:23 14.05.2025
Ուիթքոֆը Ստամբուլ կմեկնի ուրբաթ օրը. ReutersԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ ինքը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ օրը կմեկնեն Ստամբուլ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների շրջանակում, հայտնում է Reuters-ը։ «Ուիթքոֆն ասել է, որ ինքը և պետքարտուղար Ռուբիոն ուրբաթ օրը կմեկնեն Ստամբուլ»,- ասվում է հրատարակության մեջ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ առաջարկել էր Ուկրաինային […] ...