12:15 15.08.2024
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ամփոփել է կառույցի բոլոր ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով պարզված՝ պատճառված գույքային վնասի վերականգնման ուղղությամբ 2024 թվականի առաջին կիսամյակում արձանագրված արդյունքները, հայտնում են ՀՀ ՔԿ-ից։
«Ըստ այդմ՝ պարզվել է, որ 2024թ. առաջին 6 ամիսների ընթացքում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասը կազմել է ընդհանուր 14.828.540.000 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 5.190.484.000 ՀՀ դրամ՝ 2023թ. նույն ժամանակահատվածի ընթացքում վերականգնված 2 մլրդ 735 մլն ՀՀ դրամի դիմաց:
Այսինքն՝ նախաքննությունն ավարտված վարույթներով 2024թ. ցուցանիշները շուրջ կրկնակի ավելացել են։
Ընդ որում՝ 2024թ. առաջին կիսամյակում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով վերականգնված վնասից 4.892.108.000 ՀՀ դրամը պետությանը պատճառված գույքային վնասն է։
Բացի վերոնշյալը, 2024թ. հունիսի 30-ի դրությամբ անավարտ քրեական վարույթներով վերականգնվել է 19.637.784.000 ՀՀ դրամի չափով վնաս, որից պետությանը պատճառված վերականգնված վնասի չափը կազմում է 19.457.993.000 ՀՀ դրամ։
Այսպիսով, 2024թ. ընթացքում պատճառված գույքային վնասից ավարտված և անավարտ քրեական վարույթներով վերականգնվել է ընդհանուր 24.828.268.000 ՀՀ դրամ, որից 24.350.101.000 ՀՀ դրամը պետությանը պատճառված վնասի վերականգնումն է:
Նշված 24.350.101.000 ՀՀ դրամից 20.539.865.000 ՀՀ դրամը վերականգնվել է հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթներով, որից 17.507.427.000 ՀՀ դրամը՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչությունում, իսկ 3.032.438.000 ՀՀ դրամը` հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթներով՝ հատկապես ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում հանցավոր սխեմայի կիրառմամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու վերաբերյալ վարույթի շրջանակներում:
Հատկանշական է այն հանգամանքը, որ պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշը, մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչությունում քննվող և ավարտված վարույթներով գրեթե կրկնակի գերազանցում է 2023թ. (շուրջ 9մլրդ. ՀՀ դրամ) արդյունքները։
Ընդհանուր առմամբ 2024թ. առաջին կիսամյակում պատճառված վնասի վերականգնման` նշված արդյունքը, ՀՀ քննչական կոմիտեում քննված կամ քննվող քրեական վարույթների շրջանակներում, 2023թ. նույն ժամանակաշրջանի (15 մլրդ 825 մլն դրամ) համեմատ, ավելի է մոտ 8մլրդ. 525մլն. դրամով կամ շուրջ 54%-ով»,-ասված է հաղորդագրության մեջ։
18:54 07.07.2025
Հիանալի խաղացի․ ԽաչանովՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակչում հաղթելուց հետո կորտում ճեպազրույց է տվել: «Այսօր ես պարզապես հիանալի խաղացի։ Ես շատ ուրախ եմ, որ կրկին «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակչի մասնակից եմ։ Ես պատրաստ էի անցկացնել 5-սեթանոց մրցախաղ, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց երեք սեթում»,- ասել է աշխարհի 20-րդ […] ...
18:46 07.07.2025
Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները փորձել են սպանել իրեն, բայց ձախողվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։ «Այո, նրանք փորձել են…. բայց ձախողվել են», – ասել է Փեզեշքիանը՝ պատասխանելով Կառլսոնի համապատասխան հարցին: Իրանի նախագահը […] ...
18:39 07.07.2025
Այսօր պաշտոնից ազատված ՌԴ տրանսպորտի նախարարը ենթադրաբար ինքնասպան է եղելԱյսօր պաշտոնանկ արված ՌԴ տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը ենթադրաբար ինքնասպան է եղել։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ քննչական կոմիտեն։ Նախկին պաշտոնյայի «մարմինը հայտնաբերվել է նրա անձնական մեքենայում՝ հրազենային վնասվածքով»։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: 2024 թվականի մայիսից ՌԴ տրանսպորտի նախարարությունը գլխավորող Ռոման Ստարովոյտի պաշտոնանկության պատճառների մասին պաշտոնապես չէր հաղորդվել։ Ավելի ուշ լրագրողները փորձել են ՌԴ նախագահի […] ...
18:30 07.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետՀուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...
18:22 07.07.2025
Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
18:14 07.07.2025
Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժածԱյսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Նարեկացի և Գետափնյա փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 63-ամյա Մելիք Մկրտչյանի վարած «УАЗ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 69-ամյա Անդրանիկ Մկրտչյանի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական […] ...