«Ամպիլ» թայֆունը ստիպել է Ճապոնիային չեղարկել հարյուրավոր թռիչքներ և տարհանել տասնյակ հազարավոր մարդկանց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.75 oC

«Ամպիլ» թայֆունը ստիպել է Ճապոնիային չեղարկել հարյուրավոր թռիչքներ և տարհանել տասնյակ հազարավոր մարդկանց

14:13 16.08.2024

Ճապոնիան բախվել է հզոր «Ամպիլ» թայֆունի առաջին լուրջ հետևանքներին, որն ընդգրկում է երկրի արևելյան հատվածը։ Արդյունքում հարյուրավոր չվերթներ չեղարկվել են, տասնյակ հազարավոր մարդիկ ժամանակավորապես տարհանվել են։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը թայֆունը դասակարգել է որպես «շատ ուժեղ» և «դաժան»:

Այսօր «Ամպիլը» Ճապոնիայի գլխավոր կղզու խաղաղօվկիանոսյան ափ է հասել տեղական ժամանակով մոտ 15:00-ին: Գործակալությունը նախազգուշացում է հայտարարել Կանտո շրջանում, այդ թվում՝ Տոկիոյում, հնարավոր ուժեղ քամիների մասին։ Քամու արագությունը հասել է վայրկյանում 45 մետրի, առավելագույն պոռթկումները՝ մինչև 60 մետրի:

Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի Իվակի քաղաքի կառավարությունը հրահանգել է տարհանել մոտ 323 հազար բնակչի։ Չիբա պրեֆեկտուրայի Մոբարա քաղաքում  18 500 մարդու տարհանում է կազմակերպվել։ Տասնյակ այլ քաղաքներ բացել են տարհանման հատուկ կենտրոններ և խորհուրդ են տվել կամավոր տարհանվել:

Թայֆունը Կանտո շրջանի ավելի քան 2500 տնտեսություն է թողել առանց էլեկտրականության: Խոշոր ավիաընկերությունները, ինչպիսիք են՝ ANA Holdings-ը և Japan Airlines-ը, չեղարկել են ավելի քան 600 չվերթ:

Հաղորդվում է, որ Տոկիոյի և Նագոյայի միջև գնացքների բոլոր երթերը կասեցվել են։ Բացի այդ, շատ ռեստորաններ, հանրախանութներ և զվարճանքի պարկեր, ներառյալ Տոկիոյի «Դիսնեյլենդը», փակել կամ կրճատել են իրենց աշխատանքային ժամերը:

Հիշեցնենք, որ Ճապոնիայում թայֆունները բավականին հաճախակի օդերեւութաբանական երեւույթ են։ Դրանք առավել տարածված են ամռանը կամ վաղ աշնանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին

18:14 14.05.2025

Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 15-ին Թուրքիայում նախատեսված բանակցություններին իր մասնակցությունը, սակայն չգիտի՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի՞, թե՞ ոչ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին Կատար մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։ «Նա (խմբ.՝ Պուտինը) կցանկանար, որ ես այնտեղ լինեմ, և դա հնարավոր […] ...

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Եղվարդի բժշկական կենտրոնի շինհրապարակ

18:07 14.05.2025

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Եղվարդի բժշկական կենտրոնի շինհրապարակ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է Կոտայքի մարզում կոմիտեի համակարգմամբ կառուցվող Եղվարդի (Նաիրի) բժշկական կենտրոնի շինարարական հրապարակ։ Շրջայցին մասնակցող բժշկական կենտրոնի տնօրենի, Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների մասնագետների, նախագծային, շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նա դիտարկել է կատարված աշխատանքները՝ ընդգծելով որակի սահմանված նշաձողը պահպանելու կարևորությունը։ Ներկայում ընթանում են արտաքին պատերի երեսապատման, միջնորմների […] ...

SHANTNEWS

18:00 14.05.2025

SHANTNEWS

Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել է

17:54 14.05.2025

Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել է

Մայիսի 14-ին` ժամը 09:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային […] ...

Համագործակցության հուշագիր՝ Քրեակատարողական ծառայության և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև

17:45 14.05.2025

Համագործակցության հուշագիր՝ Քրեակատարողական ծառայության և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև

Այսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը։ Համագործակցության անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական համակարգում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացման կարևորությամբ, ազատազրկված անձանց վերասոցիալականացման քաղաքականության ամրապնդմամբ, ինչպես նաև քրեակատարողական ոլորտում գիտության և պրակտիկայի միջև […] ...

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

17:39 14.05.2025

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Գյումրի համայնքի՝ 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն Գյումրի քաղաքի բնակչին խոստացել է ընտրակաշառք՝ ընտրությանը մասնակցելու, ինչպես նաև իր ներկայացրած կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողների հավաքագրում ապահովելու դիմաց: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ […] ...

BACK_TO_TOP