14-ամյա երեխան «թզբեհ» պատրաստելու համար փորձել է կտրել փամփուշտի հետնամասը, որի ժամանակ տեղի է ունեցել պայթյուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+17.09 oC

14-ամյա երեխան «թզբեհ» պատրաստելու համար փորձել է կտրել փամփուշտի հետնամասը, որի ժամանակ տեղի է ունեցել պայթյուն

13:00 17.08.2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` օգոստոսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 14։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին են զանգահարել «Սևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ փամփուշտով համրիչ (թզբեհ) պատրաստելու ժամանակ տեղի ունեցած պայթունի հետևանքով «Ձախ դաստակի 3-րդ մատի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ավետիսյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ այդ քաղաքացին Գեղարքունիքի մարզի բնակիչ 14-ամյա բնակիչ է։ Պարզվել է նաև, որ հուլիսի 31-ին` ժամը 19։00-ի սահմաններում, Սևան քաղաքի  ֆուտբոլի խաղահրապարակից երեխան գտել է թելով իրար ամրացված թվով երկու փամփուշտ և պահել իր մոտ: Օգոստոսի 2-ին` ժամը 13։30-ի սահմաններում, Սևան քաղաքի իր պապիկի կոշիկի արհեստանոցում, որտեղ ինքը եղել է միայնակ, փամփուշտները առանձնացրել է թելից, փամփուշտներից մեկը ամրացրել է սեղանի մամլիչին և սղոցով կտրել փամփուշտի հետնամասը, որի ժամանակ տեղի է ունեցել պայթուն, ինչի հետևանքով նա ստացել է վերոնշված մարմնական վնասվածքը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:14 02.05.2025

Վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Ստեփանավանի թիվ 1 դպրոցից։ Տեսանյութին կից վարչապետը գրել է. «#300իցմեկը՝ վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 231 մլն դրամ»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Քույր ու եղբայր միասին ստեղծում են փայտի, մետաղի համադրությամբ յուրօրինակ ժամացույցներ

21:03 02.05.2025

Քույր ու եղբայր միասին ստեղծում են փայտի, մետաղի համադրությամբ յուրօրինակ ժամացույցներ

Քույր ու եղբայր Տաթևիկ և Կամո Ավետիսյանները միասին հիմնել են «KATA» ապրանքանիշը. նրանք ստեղծում են փայտի, մետաղի համադրությամբ յուրօրինակ ժամացույցներ։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

20:33 02.05.2025

Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ստեփանավանում ընթացքի մեջ են Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքները: «Ծրագրի արժեքը՝ 9 մլրդ 678 մլն դրամ: Արդյունքում՝ համայնքը կունենա 15 շենքից բաղկացած նորակառույց բնակելի թաղամաս»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Արարատում բախվել են «Opel»-ը և «Nissan March»-ը. կա տուժած

20:18 02.05.2025

Արարատում բախվել են «Opel»-ը և «Nissan March»-ը. կա տուժած

Մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհին՝ Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 59-ամյա Կարեն Ս․-ի վարած «Opel » մակնիշի և 37-ամյա Մարինա Կ․-ի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները, վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել սյանը և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […] ...

Վարչապետն այցելել է Ստեփանավանի նորակառույց թիվ 3 դպրոց

20:09 02.05.2025

Վարչապետն այցելել է Ստեփանավանի նորակառույց թիվ 3 դպրոց

#300իցմեկը՝ կառուցվել եւ շահագործման է հանձնվել Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 543 մլն դրամ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

SHANTNEWS

20:00 02.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP